Jump to content

Սրտակրանքի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտակրանքի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Վնասում էպերիկարդ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9420.0, 420.90, 420.91, 420.99, 423.1 և 423.2
ՀՄԴ-10I01.0, I09.2, I30 և I32
 Pericarditis Վիքիպահեստում

Սրտակրանքի բորբոքում, պերիկարդիտ (հուն․՝ περιχαρδιος՝ հարսրտային), պերիկարդի՝ սիրտը շրջապատող ֆիբրոզ թաղանթի, բորբոքում[2]։ Ախտանշանները սովորաբար ընդգրկում են հանկարծակի սկսվող կրծքավանդակի սուր ցավ[3]։ Ցավը կարող է նաև տեղակայվել ուսերում, պարանոցի և մեջքի շրջանում[3]։ Սովորաբար ցավը թուլանում է նստած դիրքում և սաստկանում պառկելիս կամ խորը շնչելիս[3]։ Այլ ախտանշաններից են տենդը, թուլությունը, սրտխփոցը և հևոցը[3]։ Երբեմն ախտանշանները զարգանում են աստիճանաբար։

Պերիկադիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային ինֆեկցիան է[4]։ Այլ պատճառներից են բակտերիալ ինֆեկցիաները (օր․՝ տուբերկուլյոզ), ուրեմիան, քաղցկեղը, սրտամկանի ինֆարկտը, աուտոիմուն խանգարումները և կրծքավանդակի վնասումը[4][5]։ Պատճառը հաճախ մնում է անհայտ։ Ախտորոշումը հիմնված է կրծքավանդակի ցավի, պերիկարդի քսման աղմուկի, ԷՍԳ փոփոխությունների և սրտի շուրջը հեղուկի կուտակման վրա[6]։ Նման ախտանշաններ առաջացնող այլ պաթոլոգիաների թվին է պատկանում սրտամկանի ինֆարկտը[3]։

Բուժումը հիմնականում իրականացվում է ՈՍՀԲԴ-ի և երբեմն կոլխիցինի միջոցով[7]։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել ստերոիդներ[7]։ Սովորաբար ախտանշաններն անցնում են մի քանի օրում կամ շաբաթում, բայց երբեմն տևում են ամիսներ[8]։ Բարդությունները ներառում են սրտային տամպոնադա, սրտամկանի բորբորքում և կոնստրիկտիվ պերիկարդիտ[9][10]։ Պերիկարդիտը կրծքավանդակի ցավի ամենաքիչ հանդիպող պատճառն է[11]։ Տարեկան ախտահարվում են 10,000-ից 3 մարդ[10]։ Ամենահաճախ ախտահարվողներն են 20-ից 50 տարեկան արական սեռի ներկայացուցիչները[12]։ Ախտահարվածներից մոտ 30%-ի մոտ հիվանդությունը կրկնվում է[12]։

Նշաններ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիկարդիտին բնորոշ է հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային շրջանի ցավը, որը կարող է ճառագայթել դեպի սեղանարդաձև մկան (թիակի ստորին հատված)։ Ցավը սովորաբար թուլանում է նստելիս կամ առաջ թեքվելիս և սաստկանում է պառկելիս կամ ներշնչելիս[13]։ Ցավը կարող է նմանակել կրծքային հեղձուկին (ստենոկարդիային), սակայն տարբերվում է նրանով, որ փոփոխվում է մարմնի դիրքը փոխելիս, այն դեպքում, երբ կրծքային հեղձուկի դեպքում ցավը մշտական է և ճնշող բնույթի։ Այլ ախտանշաններից են չոր հազը, տենդը, թուլությունը և անհանգստությունը։

Սրտամկանի ինֆարկտի ցավին նման լինելու պատճառով, պերիկարդիտը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես ՍԻ։ Սրտամկանի սուր ինֆարկտը կարող է բերել պերիկարդիտի առաջացման, սակայն կա ախտանշանների որոշակի տարբերություն։ Ստորև ներկայացված աղյուսակում տրված են պերիկարդիտի և ՍԻ հիմնական տարբերությունները[13]

Պերիկարդիտ Սրտամկանի ինֆարկտ
Ցավի նկարագրություն Սուր, թոքամզային, հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային ցավ։ Սեղմող, ճնշող բնույթի ցավ, ծանրության զգացում։ Հիվանդը սովորաբար նկարագրում է բռունցքը կամ ափը կրծքին սեղմելով։
Ճառագայթում Ցավը ճառագայթում է դեպի սեղանարդաձև մկան՝ թիակի ստորին հատված կամ չի ճառագայթում։ Ցավը ճառագայթում է դեպի ծնոտ կամ ձախ ձեռք, կամ չի ճառագայթում։
Ֆիզիկական ակտիվություն Ցավը չի փոխվում։ Ցավը կարող է ուժեղանալ։
Դիրք Ցավը ուժեղ է պառկած կամ խորը ներշնչելիս։ Կախված դիրքից չի փոխվում։
Սկիզբ և տևողություն Հանկարծակի ցավ, որը տևում է ժամեր կամ օրեր։ Հանկարծակի սկսվող կամ աստիճանաբար ուժեղացող ցավ, որը կարող է ժամանակ առ ժամանակ անցնել կամ տևել ժամեր։

Ֆիզիկալ զննում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիկարդիտի դասական նշանն է պերիկարդի քսման աղմուկը, որը սովորաբար լսվում է կրծոսկրի ձախ ստորին եզրին։ Այլ նշաններից են անհանգիստ հիվանդը, դիրքային ցավը, ուժեղացած քրտնարտադրությունը։ Սրտի տամպոնադայի դեպքում՝ պարադոքսալ պուլսը և Բեկի եռյակը՝ սրտի տոների խլացում, ցածր զարկերակային ճնշում և լծային երակների լայնացում։

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիկարդիտը կարող է բերել պերիկարդիալ խոռոչում հեղուկի կուտակման և ի վերջո սրտի տամպոնադայի առաջացման։ Սա կարող է դիտվել այն հիվանդների մոտ ովքեր ունեցել են պերիկարդիտի դասական նշաններ, ապա դիտվել է նշանների բարելավում, սակայն հետո զարգացել են սրտի տամպոնադայի նշաններ․ քնկոտություն, պարադոքսալ պուլս (ներշնչման ժամանակ սիստոլիկ ԶՃ-ի իջեցում ամենաքիչը 10 մմսս․․- ով), ցածր ԶՃ, լծային երկաների լայնացում, սրտի տոների խլացում։

Այս դեպքերում ԷՍԳ - ով կարող է դիտվել էլեկտրական ալտերացիա՝ պայմանավորված պերիակարդիալ խոռոչում կուտակված հեղուկի մեջ սրտի լողալով։ Կարող է դիտվել նաև գիտակցության մթագնում՝ պայմանավորված գլխուղեղի հիպոպերֆուզիայով։

Տամպոնադան կարող է հաստատվել Էխոսրտագրությամբ, որը ցույց է տալիս պերիկարդիալ էքսուդատ և աջ փորոքի դիաստոլիկ կոլապս։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը սովորաբար ցույց է տալիս սրտի ստվերի մեծացում և մաքուր թոքադաշտեր։ Թոքերում կանգը սովորաբար բացակայում է, քանի որ դիաստոլիկ ճնշման հավասարեցումը բերում է թոքային մազանոթների սեպման ճնշման հավասարեցմանը ներսրտային ճնշումներին։

A պատկերում ցույց է տրված սրտի տեղակայումը և սիրտն ու պերիկարդը նորմայում։ Ցույց է տրված նաև պերիկարդի կտրվածքը, որտեղ երևում են նրա 2 թերթիկները և նրանց միջև գտնվող հեղուկը։B պատկերում ցույց է տրված պերիկարդիտ։ Իսկ կտրվածքում երևում են պերիկարդի բորբոքված և հաստացած թերթիկները[14]

Պերիկարդիտի պատճառ կարող են լինել վիրուսային, բակտերիալ կամ սնկային ինֆեկցիաները։

Զարգացած երկրներում 85% դեպքերում պատճառը վիրուսներն են։ Զարգացող երկրներում հաճախակի պատճառ է տուբերկուլյոզը։ Վիրուսային պատճառները ներառում են կոքսակի վիրուսը, հերպես վիրուսը, պարօտիտի վիրուսը և ՄԻԱՎ-ը։

Պնևմոկոկային և տուբերկուլյոզային պերիկարդիտները ամենահաճախ հանդիպողներն են բակտերիալների շարքում։ Հազվադեպ պատճառներից կարող են լինել անաերոբ մանրէները[15]։ Սնկային պերիկարդիտի հաճախ հանդիպող պատճառներից է հիստոպլազմոզը, իսկ իմունանբավարարությամբ անձանց մոտ՝ ասպերգիլուսը, կանդիդան կամ կոկցիդոիդները։ Ամբողջ աշխարհում ինֆեկցիոն պերիկարդիտի ամենատարածված պատճառը տուբերկուլյոզն է։

Երիտասարդ տղայի մոտ դիֆուզ ST էլևացիա, ինչը խոսում է պերիկարդիտի կամ միոկարդիտի մասին։
Երևում են ST էլևացիաներ բազմաթիվ արտածումներում և ռեցիպրոկ ST դեպրեսիա aVR-ում։

Լաբորատոր հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբորատոր հետազոտություններով կարող է հայտնաբերվել միզանյութի և կրեատինինի բարձրացում՝ ուրեմիկ պերիկարդիտի դեպքում։ Այնուամենայնիվ, լաբորատոր տվյալները հիմնականում չեն փոփոխվում, սակայն, եթե առկա է սրտամկանի ուղեկցող վնասում, ապա կարող է դիտվել տրոպոնինի, կրեատինկինազայի (CK-MB), միոգլոբինի և լակտատդեհիդրոգենազա-1-ի բարձրացում։

Նախընտրելի առաջնային ախտորոշիչ թեստը ԷՍԳ-ն է, որում երևում է ST սեգմենտի դիֆուզ, թամբաձև էլևացիա և PR սեգմենտի դեպրեսիա բոլոր արտածումներում՝ բացի aVR-ից, սինուսային հաճախասրտություն և հեղուկի առկայության դեպքում նաև QRS կոմպլեքսի վոլտաժի իջեցում։ PR պեդրեսիան սովորաբար երևում է վաղ շրջանում, քանզի նախասրտերը, լինելով ավելի բարակ պատրով, ավելի հեշտ են ենթարկվում բորբոքված պերիկարդի ազդեցությանը։

19-րդ դարից սկսած կատարվել է պերկարդիտի ռետրոսպեկտիվ ախտորոշում՝ պերկարդի կպումների վրա հիմնված[18]։

Սովորաբար պերիկարդիտի պատճառը երբեք չի հայտնաբերվում (հայտնաբերվում է միայն 16-22 տոկոսի մոտ)։

Պատկերային հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիկարդիտը կարող է դասակարգվել ըստ պերիկարդի խոռոչում կուտակված հեղուկի տեսակի[19]։

Ըստ այդմ պերիկարդիտի տիպերն են՝

  • շճային
  • թարախային
  • ֆիբրոզ
  • կազեոզ
  • հեմոռագիկ

Սուր և քրոնիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված պերիկարդիտի տևողությունից տարբերում ենք սուր և քրոնիկ տիպեր։ Սուր պերիկարդիտը ավելի տարածված է և կարող է հանդես գալ, որպես ինֆեկցիոն կամ իմունոլոգիական հիվանդության, անգամ սրտամկանի ինֆարկտի բարդություն (Դրեսլերի համախտանիշ)։ Քրոնիկ պերիկարդիտի տարբերակներից է կոնստրիկտիվ պերիկարդիտը։ Դասակարգումը կատարվում է հետևյալ կերպ․

  • Սուր (<6 շաբաթ), Ենթասուր (6 շաբաթից 6 ամիս) և Քրոնիկ (>6 ամիս)

Վիրուսային և իդիոպաթիկ պերիկարդիտների դեպքում կիրառվում է ասպիրին կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (օր․՝ իբուպրոֆեն)։ Կարող է կիրառվել նաև կոլխիցին, որը փոքրացնում է պերիկարդիտի կրկնվելու հավանականությունը[20]։

Ծանր դեպքերում կարող է լինել հետևյալի կարիքը՝

  • պերիկարդիոցենտեզ՝ տամպոնադայի բուժման համար
  • հակաբիոտիկներ
  • ստերոիդներ՝ սակայն ցանկալի չեն, քանզի բարձրացնում են կրկնակի պերիկարդիտի ռիսկը
  • հազվադեպ՝ վիրահատություն
  • կոնստրիկտիվ պերիկարդիտի դեպքում՝ պերիկարդէկտոմիա

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային կամ իդիոպաթիկ պերիկարդիտով հիվանդների մոտ 30%-ի մոտ լինում մեկ կամ ավել կրկնվող դեպքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
  2. «What Is Pericarditis?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «What Are the Signs and Symptoms of Pericarditis?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 Tingle, LE; Molina, D; Calvert, CW (2007 թ․ նոյեմբերի 15). «Acute pericarditis». American Family Physician. 76 (10): 1509–14. PMID 18052017.
  5. «What Causes Pericarditis?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Imazio, M; Gaita, F; LeWinter, M (2015 թ․ հոկտեմբերի 13). «Evaluation and Treatment of Pericarditis: A Systematic Review». JAMA. 314 (14): 1498–506. doi:10.1001/jama.2015.12763. PMID 26461998.
  7. 7,0 7,1 Imazio, M; Gaita, F; LeWinter, M (2015 թ․ հոկտեմբերի 13). «Evaluation and Treatment of Pericarditis: A Systematic Review». JAMA. 314 (14): 1498–506. doi:10.1001/jama.2015.12763. PMID 26461998.
  8. «How Is Pericarditis Treated?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «What Are the Signs and Symptoms of Pericarditis?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. 10,0 10,1 Imazio, M; Gaita, F (July 2015). «Diagnosis and treatment of pericarditis». Heart. 101 (14): 1159–68. doi:10.1136/heartjnl-2014-306362. PMID 25855795.
  11. McConaghy, JR; Oza, RS (2013 թ․ փետրվարի 1). «Outpatient diagnosis of acute chest pain in adults». American Family Physician. 87 (3): 177–82. PMID 23418761.
  12. 12,0 12,1 «Who Is at Risk for Pericarditis?». NHLBI. 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 American College of Physicians (ACP). «Pericardial disease». Medical Knowledge Self-Assessment Program (MKSAP-15): Cardiovascular Medicine. էջ 64. ISBN 9781934465288. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  14. «Pericarditis». nhlbi.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  15. Brook I (2009). «Pericarditis caused by anaerobic bacteria». Int J Antimicrob Agents: 297–300.
  16. Ibe, Tatsuro; Nakamura, Tomohiro; Taniguchi, Yousuke; Momomura, Shin-ichi (2016 թ․ հունիսի 1). «IgG4-related effusive constrictive pericarditis». European Heart Journal - Cardiovascular Imaging. 17 (6): 707–707. doi:10.1093/ehjci/jew056. PMID 27044912.
  17. Atallah, Pierre Charbel; Kassier, Adnan; Powers, Stephanie (2014 թ․ սեպտեմբերի 20). «IgG4-related disease with effusive–constrictive pericarditis, tamponade, and hepatopathy: A novel triad». International Journal of Cardiology. 176 (2): 516–518. doi:10.1016/j.ijcard.2014.07.046. PMID 25062559.
  18. Austin Flint (1862). «Lectures on the diagnosis of diseases of the heart: Lecture VIII». American Medical Times: Being a weekly series of the New York Journal of Medicine. 5 (July to December): 309–311.
  19. images Արխիվացված 2007-05-24 Wayback Machine
  20. Alabed, S; Cabello, JB; Irving, GJ; Qintar, M; Burls, A (2014 թ․ օգոստոսի 28). «Colchicine for pericarditis». The Cochrane Database of Systematic Reviews. 8: CD010652. doi:10.1002/14651858.CD010652.pub2. PMID 25164988.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրտակրանքի բորբոքում» հոդվածին։