Գամմա գլոբուլիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխեմատիկ դիագրամ, որը ցույց է տալիս արյան սպիտակուցների տեղաբաշխումը ըստ էլեկտրական դաշտում շարժունության էլեկտրոֆորեզի ժամանակ

Գամմա գլոբուլիններ, գլոբուլինից կազմված սպիտակուցներ[1], որոնք գտնվում են արյան պլազմայում։ Բուժման ժամանակ պրոֆիլակտիկ և թերապևտիկ նպատակներով օգտագործվում են որպես անտիբակտերյալ և հակավիրուսային հակամարմիններ։ Գամմա գլոբուլինները հանդիսանում են իմունոգլոբուլիններ, որոնք կարևոր սպիտակուցներ են հումորալ իմունիտետի համար։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կիրառվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Պարունակում են պաշտպանական հակամարմիններ, որոնք ընդունակ են չեզոքացնել տարբեր միկրոօրգանիզմների ախտածին ազդեցությունը։ Գամմա գլոբուլինների պատրաստուկները կոչվում են նաև իմունոգլոբուլիններ։ Գամմա գլոբուլինները ոչնչացնող ազդեցություն են ունենում վիրուսների, բակտերիաների, սպիրոխետների, նախակենդանիների վրա, որով էլ որոշվում է դրանց կարևոր նշանակությունը մի շարք վարակիչ հիվանդությունների (հատկապես մանկական) կանխարգելման և բուժման համար։

Գամմա գլոբուլիններն օրգանիզմ ներարկելիս արհեստականորեն ստեղծվում է, այսպես կոչված, պասիվ իմունիտետ։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար գամմա գլոբուլինները ստացվում են որոշակի հիվանդությունով հիվանդացած մարդու կամ կենդանիների (առավել հաճախ՝ ձիերի) արյունից, որոնց հատուկ նպատակով ներարկում են համապատասխան վակցինաներ։ Գամմա գլոբուլիններն առաջանում են իմունացումից կամ հիվանդությունն սկսվելուց 2 շաբաթ անց։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման նպատակով գամմա գլոբուլինները։ Ներարկում են (միջմկանային) հիվանդների հետ շփում ունեցած անձանց։ Որպես կանոն՝ դրանք կրճատում են տենդային շրջանի տևողությունը, թեթևացնում հիվանդության ընթացքը, նվազեցնում բարդությունները։

Ներկայումս գամմա գլոբուլիններն օգտագործվում են կատաղության, գրիպի, կարմրախտի, խոզուկի, գլխուղեղի բորբոքման (տզային), վիրուսային լյարդաբորբի, կարմրուկի, քութեշի, սիբիրյան խոցի, ստաֆիլոկոկային վարակների բուժման նպատակով, ինչպես նաև նորածինների արյունատարրալուծական հիվանդության կանխարգելման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 673