Դոքսիցիկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Դոսքսկիցիկլին
Doxycycline structure.svg
Doxycycline 3D ball.png
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն100%
ՆյութափոխանակությունԼյարդ
Կիսատրոհման պարբերություն15-25 ժամ
Դուրսբերումմեզ
Նույնացուցիչներ
CAS համար564-25-0
PubChem CID11256
DrugBankDB00254
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.008.429 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC22H24N2O8
Մոլային զանգված444.43 գ/մոլ g·mol−1

Դոքսիցիկլին, հակաբիոտիկ, որը նախատեսված է բակտերիաներով և այլ մակաբույծներով հարուցված ինֆեկցիաների բուժման համար[1]: Այն արդյունավետ է բակտերիալ թոքաբորբի, պզուկների, խլամիդիոզային ինֆեկցիաների, Լայմի հիվանդության վաղ շրջանի, խոլերայի և սիֆիլիսի բուժման ժամանակ[2]: Քինինի հետ զուգակցված` այն արդյունավետ է նաև մալարիայի բուժման և կանխարգելման համար[3]: Դոքսիցիկլինը կիրառվում է բերանի միջոցով կամ ներերակային[4]:

Ընդհանուր կողմնակի ազդեցությունների թվին են դասվում փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը, կարմիր ցանը և արևայրուքների բարձր վտանգը[5]: Հղիների կամ երեխաների կողմից սրա կիրառումը կարող է բերել ատամների վնասմանը՝ ներառյալ դրանց գույնի փոփոխությունը[6]: Դրա կիրառումը կրծքով կերակրման ժամանակ հավանաբար անվտանգ է[7]: Դոքսիցիկլինը համարվում է տետրացիկլինների դասին պատկանող ազդեցության լայն սպեկտրով օժտված հակաբիոտիկ[8]: Ինչպես և այս դասին պատկանող մնացած ներկայացուցիչները, այն ունի մանրէականգ և մանկրէասպան հատկություն՝ արգելակելով սպիտակուցի արտադրությունը[9][10]: Այն վերացնում է մալարիան՝ ազդելով պլաստիդային օրգանելլայի և ապիկոպլաստի վրա[11][12]:

Դոքսիցիկլինը արտոնագրվել է 1957 թվականին և շուկայահանվել է 1967 թվականին[13][14]: Այն ներառվել է Առողջապահութան համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում՝ որպես առողջապահութան համակարգին անհրաժեշտ առավել անվտանգ ու արդյունավետ դեղամիջոց[15]: Դոքսիցիկլինը հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) դեղ, և, որպես կանոն, ցածր արժեք ունի[16][17]: Զարգացող երկրներում մեծածախ գները կազմում են 0,01 մինչև 0,04ԱՄՆ $՝ մեկ դեղահատի համար[18]: Միացյալ Նահանգներում բուժման 10 օրն արժե 14 ԱՄՆ $, սակայն ոմանք 2014 թվականին վաճառել են այն 3,00-10,00 ԱՄՆ դոլար արժեքով՝ մեկ դեղահատի համար[19][20]: 2016 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 6 միլիոն դեղատոմսերից այն զբաղեցրել է 110-րդ տեղը՝ ամենաշատ նշանակված դեղերի շարքում[21]:

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես տետրացիկլինի խմբին պատկանող բոլոր հակաբիոտիկների ընդհանուր ցուցումների հավելում՝ դոքսիցիկլինը հաճախ կիրառվում է Լայմի հիվանդության, քրոնիկ պրոստատիտի, սինուսիտի, ֆալոպյան փողի բորբոքման[22][23], պզուկների, վարդացանի[24][25], ռիկեցիոն ինֆեկցիաների բուժման համար[26]:

Կանադայում 2004 թվականին դոքսիցիկլինը համարվել է առաջնային ընտրության դեղամիջոց՝ խլամիդիոզների և ոչ գոնոկոկային միզածորանի բորբոքման ժամանակ, իսկ ցեֆիքսիմի հետ զուգորդված՝ չբարդացած սուսանակի ժամանակ[27]:

Հակաբակտերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Moraxella catarrhalis-ը, Brucella melitensis-ը, Chlamydia pneumoniae-ն և Mycoplasma pneumoniae-ն, որպես կանոն, զգայուն են դոքսիցիկլինի նկատմամբ, միևնույն ժամանակ Haemophilus spp.-ի, Mycoplasma hominis-ի, և Pseudomonas aeruginosa-ի որոշ տեսակներ օժտված են տարբեր մակարդակի կայունությամբ[28]:

Այն կիրառվում է սիբիրյան խոցի և վարակիչ դեղնախտի բուժման ու կանխարգելման համար[29]: Այն արդյունավետ է նաև Yersinia pestis (այտուցային ժանտախտի հարուցիչը) և նշանակվում է Լայմի հիվանդության[30][31][32][33], էրլիխիոզի[34][35] և Ժայռոտ լեռների բծավոր տենդի բուժման համար[36]:

Ջեներիկ 100 մգ-ոց դոքսիցիկլինի դեղապատիճներ

Դոքսիցիկլինը ցուցված է[36][37]՝

Դոքսիցիկլինի փաթեթ
  • Ժայռոտ լեռների բծավոր տենդի, տիֆի տենդի և ցանային տիֆի խմբի, Քյու տենդի[38], ռիկեցիոն ինֆեկցիաների, ռիկեցիայով հարուցված տիզային տենդերի,
  • Mycoplasma pneumoniae-ով հարուցված շնչուղիների ինֆեկցիաների[39]
  • Վեներական լիմֆոգրանուլոմայի, տրախոմայի, շաղկապենաբորբի և մեծահասակների մոտ Chlamydia trachomatis-ով հարուցված չբարդացած միզուղիների ինֆեկցիաների, էնդոցերվիկալ և ռեկտալ ինֆեկցիաների,
  • Օրնիթոզների
  • Ureaplasma urealyticum-ով հարուցված ոչ գոնոկոկային ուրետրիտի
  • Yersinia pestis-ով հարուցված ժանտախտի

Երբ մանրէաբանական հետազոտությունը ցույց է տալիս դեղամիջոցի հանդեպ համապատասխան զգայունությունը, դոքսիցիկլինը կարող է կիրառվել գրամ բացասական մանրէներով հարուցված ինֆեկցիաների բուժման համար[36][37]:

  • Enterobacter aerogenes-ով (նախկինում Aerobacter aerogenes) հարուցված ինֆեկցիաների,
  • Shigella դասի ինֆեկցիաների,
  • Acinetobacter դասի (նախկինում Mima դասի և Herellea դասի) ինֆեկցիաների,

Որոշ գրամ դրական մանրէներ կայունություն են ցուցաբերում դոքսիցիկլինի հանդեպ: Streptococcus pyogenes-ի նմուշների մինչև 44 %-ը և S. faecalis-ի նմուշների մինչև 74 %-ը կայունություն են ցուցաբերել տետրացիկլինի խմբի հակաբիոտիկների հանդեպ: Երբ մանրէաբանական հետազոտության միջոցով հայտնաբերվում է դեղամիջոցի հանդեպ համապատասխան զգայունությունը՝ դոքսիցիկլինը կարող է կիրառվել գրամ դրական մանրէներով հարուցված ինֆեկցիաների բուժման համար[36][37]:

  • Streptococcus pneumoniae-ով (նախկինում Diplococcus pneumoniae) հարուցված վերին շնչուղիների,
  • Ոսկեգույն ստաֆիլակոկով հարուցված մաշկի և փափուկ հյուսվածքների ինֆեկցիաների՝ ներառյալ մեթիլպենիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի ինֆեկցիաները,
  • Bacillus anthracis ինֆեկցիայով հարուցված սիբիրյան խոցի բուժման համար:

Պենիցիլինի հակացուցումների դեպքում՝ դոքսիցիկլինը կարող է կիրառվել[36][37]՝

  • Fusobacterium fusiforme-ով հարուցված Վինսենտի ինֆեկցիայի
  • Actinomyces israelii-ով հարուցված ակտինոմիկոզի
  • Clostridium ցեղով հարուցված ինֆեկցիաների բուժման համար:

Դոքսիցիկլինը, որպես բուժման հավելում, կարող է նաև կիրառվել ծանր ակնեի բուժման ժամանակ[36][37]:

Բրուցելոզի առաջնային բուժումը ներառում է դոքսիցիկլինի և ստրեպտոմիցինի զուգակցված կիրառումը, իսկ երկրորդայինին է դասվում դոքսիցիկլինի և ռիֆամպիցինի (ռիֆամպինի) կիրառումը[40]:

Հակամալարիային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը ակտիվ է Plasmodium falciparum էրիթրոցիտար փուլերի ժամանակ, բայց ոչ Plasmodium falciparum գամետոցիտների նկատմամբ[41]: Այն կիրառվում է մալարիայի կանխարգելման համար[42]: Մալարիայի սկզբնական փուլերում այն խորհուրդ չի տրվում կիրառել մոնոթերապիայի տեսքով, անգամ եթե մակաբույծը զգայուն է դոքսիցիկլինի նկատմամբ, քանի որ դոքսիցիկլինի հակամալարիային ազդեցությունը ուշ է հասունանում[43]:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դոքսիցիկլինը արտեսունատի կամ քինինի հետ զուգակցված կարող է կիրառվել Plasmodium falciparum-ով հարուցված կամ սուր մալարիայի ներերակային բուժման հետևանքով դրսևորված չբարդացած մալարիայի բուժման համար[44]:

Հակաճիճվային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը ոչնչացնում է սիմբիոտիկ Wolbachia մանրէները՝ մակաբուծային ֆիլարիալ կլոր որդերի ռեպրոդուկտիվ ուղիներում՝ դարձնելով կլոր որդերը ստերիլ և այդպիսով նվազեցնելով այնպիսի հիվանդությունների փոխանցումը, ինչպիսիք են օնխոցերկոզը և փղախտը[45]: 2005 թվականի փորձարկումները ցույց են տվել, որ դոքսիցիկլինի ութշաբաթյա կուրսը գրեթե ամբողջությամբ վերացնում է միկրոֆիլարիաների արտազատումը[46]:

Զգայունության սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը արդյունավետորեն կիրառվում է վեներական, շնչառական և ակնային ինֆեկցիաների բուժման համար: Տիպիկ պաթոգեն արտադրիչների թվին են դասվում՝ խլամիդիաները, ստրեպտոկոկերը, ուրեապլազման, միկոպլազման և այլն: Ստորև ներկայացված են տվյալներ բժշկական տեսանկյունից դեղի նվազագույն արգելակիչ կոնցենտրացիայի հանդեպ մի քանի միկրոօրգանիզմների զգայունության վերաբերյալ[47]:

  • ''Chlamydia psittaci'': 0.03 մկգ/մլ
  • ''Mycoplasma pneumoniae'': 0.016 մկգ/մլ-2 մկգ/մլ
  • ''Streptococcus pneumoniae'': 0.06 մկգ/մլ-32 մկգ/մլ

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցությունները համանման են տետրացիկլինի խմբի այլ հակաբիոտիկների հետ: Դոքսիցիկլինը կարող է բերել աղեստամոքսային համակարգի խանգարման[48][49]: Ներքին ընդունման դոքսիցիկլինը կարող է բերել դեղորայքային էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում), հատկապես եթե այն կիրառվում է քիչ քանակությամբ հեղուկով, կամ կլման ակտի խանգարումների և շարժունակության խանգարման դեպքում[50]: Այլ հակաբիոտիկների հետ համեմատած՝ դոքսիցիկլինը ավելի հազվադեպ է բերում Clostridium difficile-ով հարուցված կոլիտի[51]:

Տեղեկացվել է, որ էրիթեմատոզային ցանը մարմնի բաց հատվածներում հանդիպում է դոքսիցիկլին ընդունող մարդկանց 7.3–21.2 %-ի մոտ՝ մալարիայի կանխարգելման համար: Իրականացվել է հետազոտություն, որում ուսումնասիրվել է մալարիայի կանխարգելման տարբեր ուրվագծերի զգայունությունը, և հաստատվել է, որ դոքսիցիկլինը չի բերում մաշկի ախտահարման (լուսազգայունությունը նշված չէ) վտանգի բարձր տոկոսների՝ համեմատած այլ հակամալարիային դեղերի հետ: Ցանը վերանում է դեղի կիրառումը դադարեցնելուց հետո[52]:

Ի տարբերություն տետրացիկլինների խմբի այլ ներկայացուցիչների՝ այն կարող է կիրառվել երիկամային անբավարարության ժամանակ[53]:

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինի համակցումը կաթնամթերքի, անտացիդների, կալցիումական հավելումների, երկաթ պարունակող մթերքների և մագնեզիում պարունակող լուծողականների հետ վտանգավոր չէ, սակայն այս սննդամթերքներից յուրաքանչյուրը կարող է նվազեցնել դոքսիցիկլինի արդյունավետությունը[54]:

Նկատվել է, որ նախաճաշը զգալիորեն նվազեցնում է դոքսիցիկլինի ներծծումը: Տետրացիկլինի աբսորբցիան իրականանում է ստամոքսում և վերին բարակ աղիում: Տեղեկացվել է, որ տետրացիկլինների ներծծումը նվազում է կաթնամթերքի, ալյումինի հիդրօքսիդի հելերի, նատրիումի բիկարբոնատի, կալցիումի և մագնեզիումի աղերի, մագնեզիում և երկաթ պարունակող լուծողականների պատճառով: Աբսորբցիայի նվազեցման համար պատասխանատու մեխանիզմների թվին են պատկանում խելաթացումը և ստամոքսի pH-ի բարձրացումը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դոքսիցիկլինը ցուցված է կիրառել անոթի վիճակում:

Նախկինում կարծում էին, որ դոքսիցիկլինը նվազեցնում է հորմոնալ հակաբեղմնավորիչների շատ տեսակների արդյունավետությունը՝ CYP450 խթանման պատճառով: Վերջին հետազոտությունները չեն հայտնաբերել ներքին ընդունման հակաբեղմնավորիչների արդյունավետության զգալի կորուստը՝ տետրացիկլինների մեծամասնության (ներառյալ դոքսիցիկլինը) կիրառման ժամանակ՝ չնայած մինչև հիմա շատ բժիշկներ, հղիության ընդհատման համար դեղը կիրառող մարդկանց, խորհուրդ են տալիս արգելակող հակաբեղմնավորիչների կիրառումը[55][56][57]:

Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ դեղերի և սննդի հասկման վարչության՝ դոքսիցիկլինը դասվում է հղիության D դասի դեղապատրաստուկների շարքին[58]: Դոքսիցիկլինը անցնում է կրծքի կաթի մեջ: Տետրացիկլինների խմբի մնացած հակաբիոտիկները հակացուցված են հղիության ժամանակ և մինչև 8 տարեկան երեխաներին՝ ոսկորների և ատամների զարգացման խանգարման վտանգի պատճառով[59]: Դրանք նախազգուշացնում են ատամների գունավորման և մոր ընկերքում տետրացիկլինների ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ ատամների էմալի զարգացման նվազեցման մասին՝ կրծքով կերակրման տարիքում կամ վաղ մանկությունում[60]: Այնուամենայնիվ, Դեղերի և սննդի հսկման վարչությունը ընդունեց, որ կոնկրետ դոքսիցիկլինի համար առաջնային ատամների գունավորման փաստացի վտանգը հայտնաբերված չէ: Ըստ լավագույն հավաստի տվյալների՝ դոքսիցիկլինը չի ազդում ատամների գունավորման և էմալի հիպոպլազիայի վրա, և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս կիրառել դոքսիցիկլինը Քյու տենդի, ինչպես նաև երեխաների մոտ տիզերով հարուցված ռիկեցիոն հիվանդությունների բուժման համար, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ այն պետք է կիրառվի մալարիայի ժամանակ[61]:

Դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը, ինչպես և մնացած տետրացիկլինները, ունեն մանրէականգ ակտիվություն: Այն կանխում է մանրէների բազմացումը՝ սպիտակուցի սինթեզի արգելակման ճանապարհով[62]:
Դոքսիցիկլինը օժտված է բարձր լիպոֆիլությամբ (ճարպալույծ), այդ պատճառով շատ հեշտությամբ ներթափանցում է դեպի բջիջներ, ինչը խոսում է այն մասին, որ դեղամիջոցը հեշտությամբ ներծծվում է բերանացի կիրառման ժամանակ և ունի տարրալուծման բարձր ծավալ: Այն կարող է նաև կրկնակի աբսորբվել երիկամային խողովակներում և աղեստամոքսային համակարգում՝ բարձր լիպոֆիլության շնորհիվ, այդ պատճառով դրա կիսատրոհման պարբերականությունը երկարատև է, և երիկամային անբավարարությամբ տառապող մարդկանց մոտ այն չի կուտակվում երիկամներում՝ կղանքի միջոցով արտազատման շնորհիվ[63][64]: Դոքսիցիկլին-մետաղական իոնային կոմպլեքսները կայուն չեն թթվային pH-ի պայմաններում, այդ պատճառով աբսորբցիայի համար ավելի մեծ քանակությամբ դոքսիցիկլին է ներմուծվում դեպի 12-մատնյա աղի՝ համեմատած ավելի վաղ տետրացիկլինային միացությունների հետ: Բացի դրանից, սնունդը ավելի քիչ ազդեցություն է թողնում ներծծման վրա, քան դոքսիցիկլինի շիճուկային կոնցենտրացիայով ավելի վաղ դեղամիջոցների ներծծման վրա, որը մոտ 20 %-ով նվազում է փորձարարական սննդի ընդունման ժամանակ՝ համեմատած տետրացիկլինի համար 50 %-ի հետ[65]:

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը օժտված է ազդեցության լայն սպեկտրով, այն արգելակում է բակտերիալ սպիտակուցների սինթեզը ռիբոսոմային 30S ենթամիավորի հետ, որը հանդիպում է միայն մանրէներում[66][67]: Այն կանխում է տրանսպորտային ՌՆԹ-ի կապը ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետ ռիբոսոմային ենթամիավորի վրա, իսկ դա վկայում է այն մասին, որ ամինաթթուները չեն կարող միանալ պոլիպեպտիդային շղթաներին, և նոր սպիտակուցներ չեն կարող սինթեզվել: Դա կանգնեցնում է մանրէների աճը՝ տրամադրելով իմունային համակարգին ժամանակահատված՝ մանրէների ոչնչացման և հեռացման համար[68]:

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկացվում է, որ ժամկետն անց տետրացիկլինները և pH-ի 2-ից ցածր տիրույթում գտնվող տետրացիկլինները նեֆրոտոքսիկ են՝ անհիդրո-4 էպիտետրացիկլին տարալուծման արգասիքի առաջացման շնորհիվ[69][70], որը հարուցվել է Ֆանկոնի համախտանիշի հետևանքով[71]: Դոքսիցիկլինի դեպքոմ C-6-ում հիդրօքսիլ խմբի բացակայությունը կանխում է նեֆրոտոքսիկ միացության առաջացումը: Այնուամենայնիվ[70], տետրացիկլինները և դոքսիցիկլինը անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել երիկամների ախտահարումներով մարդկանց կողմից, քանի որ դրանք կարող են խորացնել ազոտարյունությունը կատաբոլիկ պրոցեսների պատճառով[71]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ մանրէային ինֆեկցիաների բուժման մեջ պենիցիլինի հեղաշրջումից հետո, շատ քիմիական կազմակերպություններ զբաղվել են հակաբիոտիկների որոնմամբ՝ կենսահետախույզման օգնությամբ: Ամերիկյան Ցիանամիդը դասվել է դրանց շարքին, և 1940 թվականի վերջին քիմիկոսները հայտնաբերել են քլորտետրացիկլինը՝ տետրացիկլինների դասի առաջին ներկայացուցիչը[72]: Շուտով՝ դրանից հետո, Ֆայզերի գիտնականները հայտնաբերել են տերամիցինը, որը հետագայում շուկայահանվել է: Երկու միացություններն էլ, ինչպես և պենիցիլինը, բնական միջոցներ են համարվել, և ենթադրվում էր, որ բնությունը կատարելագործել է դրանց, և հետագա քիմիական փոփոխությունները կարող են միայն նվազեցնել դրանց արդյունավետությունը: Ֆայզերի գիտնականները Լոյդ Կոնովերի ղեկավարության ներքո մոդիֆիկացնում էին տվյալ միացությունները, ինչը նպաստեց առաջին կիսասինթետիկ հակաբիոտիկի՝ տետրացիկլինի ստեղծմանը: Չարլի Ստիվենսի խումբը Ֆայզերում աշխատել է այլ խառնուրդների հետ և ստեղծել է զգալի բարելավված կայունությամբ և դեղաբանական ակտիվությամբ օժտված դոքսիցիկլին: Այն կլինիկորեն մշակվել է 1960 թվականին և հաստատվել է Դեղերի և սննդի վարչության կողմից (1967 թվականին)[72]:

Քանի որ դրա արտոնագրի լրացման ժամկետը մոտենում էր 1970-ական թվականներին, արտոնագիրը դարձավ Ֆայզերի[73] և Միջազգային Ռեկտիֆերի միջև դատական հետաքննության առարկան, որը չէր կարգավորվել մինչև 1983թվականը. այդ ժամանակաշրջանում այն համարվել է ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր դատական պրոցեսը[74]: Խախտումների դիմաց տուգանքը վճարելու փոխարեն՝ Ֆայզերը իր վրա վերցրեց Միջազգային Ռեկտիֆերի մասնաճյուղի, Րեյչելի լաբորատորիայի անասնաբուժական և սննդային հավելումների աշխատանքները[74]:

2013 թվականի հունվարին Դեղերի և սննդի վարչությունը տեղեկացրել է դոքսիցիկլինի որոշ ձևերի անբավարարության մասին, «որոնք առաջ են եկել բարձր պահանջարկի և արտադրական խնդիրների պատճառով»[75]: Ներգրավված կազմակերպությունների մեջ են մտել ջեներիկների անանուն խոշոր արտադրողը, որը դադարեցրել է արտադրությունը 2013 թվականի փետրվարին, Թևան (որը դադարեցրել է արտադրությունը 2013 թվականի մայիսին), Միլանը, Ակտավիսը և Հիկմա Ֆարմասյութիքալսը[76][77]: Անբավարարությունը զարգացավ հատկապես շատ վատ ժամանակաշրջանում, քանի որ միևնույն ժամանակ նկատվում էր այլընտրանքային հակաբիոտիկ՝ տետրացիկլինի անբավարարություն[78]: Միացյալ Նահանգներում դոքսիցիկլինի շուկայական գինը կտրուկ բարձրացավ 2013 թվականին և 2014 թվականի սկզբին (20-1800 ԱՄՆ $՝ 500 դեղահատանոց շշի համար)[79][80][81], այնուհետև նորից նվազեց[82][83]:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը ամբողջ աշխարհում բաց է թողնվում շատ առևտրային անվանումների տակ[84]: Դոքսիցիկլինը հանդիսանում է ջեներիկ (վերարտադրված) դեղամիջոց, և, որպես կանոն, թանկարժեք չէ[1][17]: Մեծածախ գինը կազմում է 0,01-0,04 ԱՄՆ $՝ մեկ դեղահատի համար[18]:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tet-ON inducible shRNA system

Դոքսիցիկլինը սուբհակամիկրոբային դեղաչափերով համարվում է մատրիքս մետալոպրոտեինազի արգելակիչը և այդ նպատակով կիրառվում է տարբեր փորձարարական համակարգերում, օրինակ կրկնվող հետադարձ եղջերենու էրոզիայի բուժման համար[85]:

Դոքսիցիկլինը արդյունավետորեն կիրառվել է լիմֆանգիոլեոմիոմատոզով մեկ պացիենտի և այլ առաջադիմող և մահացու հիվանդությունների բուժման համար[86]: Նաև ցուցված է սրտի հիպերտրոֆիայի (մկների) ժամանակ, որը համարվում է երկարատև զարկերակային գերճնշման մահացու հետևանք[87]: Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ, կայուն ախտանիշներով պացիենտների մոտ, դոքսիցիկլինը լավացնում է թոքերի ֆունկցիաները[88]:

Դոքսիցիկլինը նաև կիրառվում է "tet-on"-ում (դոքսիցիկլինի կողմից ակտիվացրած գենի էքսպրեսիա) և "tet-off"-ում (դոքսիցիկլինով ապակտիվացված գեների էքսպրեսիա), տետրացիկլինով կարգավորվող տրանսկրիպցիայի ակտիվացումը՝ բջջային կուլտուրաներում և օրգանիզմներում տրանսգեների էքսպրեսիայի կարգավորման համար[89]: Դոքսիցիկլինը տվյալ նպատակի համար ավելի կայուն է, քան տետրացիկլինը[89]:

Այլ փորձարարական առդիրներին են դասվում՝

  • Թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդությունները (պանբրոնխիոլիտ, ասթմա, ցիստիկ ֆիբրոզ, բրոնխաբորբ)[96][97]: Եվ դոքսիցիկլինը, և մինոցիկլինը արդյունավետություն են ցուցաբերել ասթմայի ժամանակ՝ իմունիտետի ընկճման ազդեցությունների շնորհիվ[98]:

Հետազոտական ռեակտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքսիցիկլինը և տետրացիկլինի խմբի այլ հակաբիոտիկները հետազոտական ռեակտիվների տեսքով հաճախ կիրառվում են in vitro և in vivo կենսաբժշկական հետազոտական փորձարկումներում՝ մանրէների կիրառմամբ, ինչպես նաև էուկարիոտիկ բջիջների և սպիտակուցի էքսպրեսիան դրդող համակարգերով օրգանիզմների վրա՝ տետրացիկլինով կարգավորվող տրանսկրիպցիոն ակտիվացման կիրառմամբ: Տետրացիկլինների հակամանրէային ակտիվության ազդեցության մեխանիզմը հիմնված է մանրէներում սպիտակուցի փոխհաղորդման խանգարման վրա, ինչը արգելակում է մանրէների աճն ու վերականգնումը, սակայն սպիտակուցի փոխհաղորդումը խանգարվում է նաև էուկարիոտիկ միտոքոնդրիումներում՝ նպաստելով նյութափոխանակության խանգարմանը և ազդեցություններին, որոնք կարող են խառնել փորձարարական արդյունքները[99][100]: Դոքսիցիկլինը կարող է օժտված լինել հակաքաղցկեղային ակտիվությամբ[101]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Doxycycline calcium»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 23 September 2015-ին։ Վերցված է Aug 18, 2015 
  2. Doxycycline Calcium
  3. Doxycycline Calcium
  4. Doxycycline Calcium
  5. Doxycycline Calcium
  6. Doxycycline Calcium
  7. Doxycycline Calcium
  8. Doxycycline Calcium
  9. Doxycycline Calcium
  10. Nelson ML, Levy SB (December 2011)։ «The history of the tetracyclines.»։ Annals of the New York Academy of Sciences 1241 (1): 17–32։ Bibcode:2011NYASA1241...17N։ PMID 22191524։ doi:10.1111/j.1749-6632.2011.06354.x 
  11. «Apicoplast»։ Curr. Biol. 24 (7): R262–3։ March 2014։ PMID 24698369։ doi:10.1016/j.cub.2014.01.024 
  12. Schlagenhauf-Lawlor Patricia (2008)։ Travelers' Malaria (անգլերեն)։ PMPH-USA։ էջ 148։ ISBN 9781550093360 
  13. Fischer Janos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 489։ ISBN 9783527607495 
  14. Corey E.J. (2013)։ Drug discovery practices, processes, and perspectives։ Hoboken, N.J.: John Wiley & Sons։ էջ 406։ ISBN 9781118354469 
  15. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  16. Doxycycline Calcium
  17. 17,0 17,1 Hamilton Richard J. (2011)։ Tarascon pharmacopoeia (2011 library ed., 2011 ed., 12th ed.)։ Sudbury, MA: Jones & Bartlett Learning։ էջ 79։ ISBN 9781449600679 
  18. 18,0 18,1 «Doxycycline»։ International Medical Products Price Guide։ Վերցված է 16 January 2018 
  19. Doxycycline Calcium
  20. «Officials Question the Rising Costs of Generic Drugs»։ New York Times։ Oct 7, 2014։ Արխիվացված օրիգինալից 28 October 2015-ին։ Վերցված է 22 September 2015 
  21. «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է 22 December 2018 
  22. «Treatment of hospitalized patients with acute pelvic inflammatory disease: comparison of cefotetan plus doxycycline and ana doxycycline»։ Am. J. Obstet. Gynecol. 158 (3 Pt 2): 736–41։ 1988։ PMID 3162653։ doi:10.1016/S0002-9378(16)44537-0 
  23. «Doxycycline (Vibramycin) in pelvic inflammatory disease»։ Acta Obstet Gynecol Scand 57 (2): 137–9։ 1978։ PMID 345730։ doi:10.3109/00016347809155893 
  24. Määttä M, Kari O, Tervahartiala T և այլք: (2006)։ «Tear fluid levels of MMP-8 are elevated in ocular rosacea—treatment effect of oral doxycycline»։ Graefes Arch. Clin. Exp. Ophthalmol. 244 (8): 957–62։ PMID 16411105։ doi:10.1007/s00417-005-0212-3 
  25. «Ocular rosacea. Signs, symptoms, and tear studies before and after treatment with doxycycline»։ Arch Dermatol 133 (1): 49–54։ 1997։ PMID 9006372։ doi:10.1001/archderm.133.1.49 
  26. «Emerging and re-emerging tick-transmitted rickettsial and ehrlichial infections»։ Med. Clin. North Am. 92 (6): 1345–61, x։ November 2008։ PMID 19061755։ doi:10.1016/j.mcna.2008.06.002 
  27. Michael L. Rekart, MD, DTM&H, MHSc (December 2014)։ «Doxycycline: "New" treatment of choice for genital chlamydia infections»։ Արխիվացված օրիգինալից 2 February 2017-ին 
  28. «Doxycycline spectrum of bacterial susceptibility and Resistance»։ Արխիվացված օրիգինալից-ից 1 February 2014-ին։ Վերցված է 4 May 2012 
  29. Stoddard Robyn A., Galloway Renee L., Guerra Marta A. (July 10, 2015)։ «Leptospirosis - Chapter 3»։ wwwnc.cdc.gov (en-us)։ Atlanta, GA: Centers for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից 9 April 2017-ին։ Վերցված է April 16, 2017 
  30. Luger SW, Paparone P, Wormser GP և այլք: (March 1995)։ «Comparison of cefuroxime axetil and doxycycline in treatment of patients with early Lyme disease associated with erythema migrans»։ Antimicrob. Agents Chemother. 39 (3): 661–7։ PMC 162601։ PMID 7793869։ doi:10.1128/AAC.39.3.661 
  31. «Comparison of cefuroxime axetil and doxycycline in the treatment of early Lyme disease»։ Annals of Internal Medicine 117 (4): 273–80։ 1992։ PMID 1637021։ doi:10.7326/0003-4819-117-4-273 
  32. Nadelman RB, Nowakowski J, Fish D և այլք: (2001)։ «Prophylaxis with single-dose doxycycline for the prevention of Lyme disease after an Ixodes scapularis tick bite»։ N. Engl. J. Med. 345 (2): 79–84։ PMID 11450675։ doi:10.1056/NEJM200107123450201։ Արխիվացված օրիգինալից 5 January 2008-ին 
  33. «Comparison of intravenous penicillin G and oral doxycycline for treatment of Lyme neuroborreliosis»։ Neurology 44 (7): 1203–7։ 1994։ PMID 8035916։ doi:10.1212/WNL.44.7.1203 
  34. «Human granulocytic ehrlichiosis—a clinical case in Scandinavia»։ Scand. J. Infect. Dis. 33 (1): 73–4։ 2001։ PMID 11234985։ doi:10.1080/003655401750064130 
  35. Weinstein RS (1996)։ «Human ehrlichiosis»։ Am Fam Physician 54 (6): 1971–6։ PMID 8900357 
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 U.S. Food and Drug Administration. 14 December 2012. Doxycycline, ANDA no. 065055 Label. Archived 19 April 2014 at the Wayback Machine.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 U.S. Food and Drug Administration. 16 July 2008.Doxycycline, ANDA no. 065454 Label Archived 19 October 2013 at the Wayback Machine.
  38. «Diagnosis and management of Q fever—United States, 2013: recommendations from CDC and the Q Fever Working Group»։ MMWR Recomm. Rep. 62 (RR-03): 1–30։ 2013։ PMID 23535757։ Արխիվացված օրիգինալից 19 April 2014-ին 
  39. «Rapid effectiveness of minocycline or doxycycline against macrolide-resistant Mycoplasma pneumoniae infection in a 2011 outbreak among Japanese children»։ Clin Infect Dis 55 (12): 1642–9։ 2012։ PMID 22972867։ doi:10.1093/cid/cis784 
  40. William Cameron։ «Comparison of doxycycline–streptomycin, doxycycline–rifampin, and ofloxacin–rifampin in the treatment of brucellosis: a randomized clinical trial»։ Վերցված է 23 August 2014 
  41. https://www.accessdata.fda.gov/drugsatfda_docs/label/2008/050582s027lbl.pdf
  42. «Malaria - Chapter 3 - 2018 Yellow Book | Travelers' Health | CDC»։ CDC (en-us)։ Վերցված է 4 December 2018 
  43. «Tetracyclines specifically target the apicoplast of the malaria parasite Plasmodium falciparum»։ Antimicrob. Agents Chemother. 50 (9): 3124–31։ 2006։ PMC 1563505։ PMID 16940111։ doi:10.1128/AAC.00394-06 
  44. Guidelines for the treatment of malaria։ Geneva: World Health Organization։ 2015։ էջ 246։ ISBN 978-92-4-154912-7 
  45. «Doxycycline as a novel strategy against bancroftian filariasis-depletion of Wolbachia endosymbionts from Wuchereria bancrofti and stop of microfilaria production»։ Med. Microbiol. Immunol. 192 (4): 211–6։ 2003։ PMID 12684759։ doi:10.1007/s00430-002-0174-6 
  46. «Macrofilaricidal activity after doxycycline treatment of Wuchereria bancrofti: a double-blind, randomised placebo-controlled trial»։ Lancet 365 (9477): 2116–21։ 2005։ PMID 15964448։ doi:10.1016/S0140-6736(05)66591-9 
  47. «Doxycycline hyclate Susceptibility and Minimum Inhibitory Concentration (MIC) Data»։ toku-e.com։ Վերցված է April 16, 2017 
  48. Riond JL, Riviere JE (October 1988)։ «Pharmacology and toxicology of doxycycline.»։ Veterinary and Human Toxicology 30 (5): 431–43։ PMID 3055652 
  49. Hitchings Andrew, Lonsdale Dagan, Burrage Daniel, Baker Emma (2015)։ Top 100 drugs : clinical pharmacology and practical prescribing։ էջեր 200–201։ ISBN 978-0-7020-5516-4 
  50. «Doxycycline-induced gastrointestinal injury»։ Hum. Pathol. 66: 212–215։ August 2017։ PMID 28286288։ doi:10.1016/j.humpath.2017.02.011 
  51. «Doxycycline and Tigecycline: Two Friendly Drugs with a Low Association with Clostridium Difficile Infection»։ Antibiotics (Basel) 4 (2): 216–29։ June 2015։ PMC 4790331։ PMID 27025622։ doi:10.3390/antibiotics4020216 
  52. Center for Global Health, Centers for Disease Control and Prevention (2011)։ «Doxycycline for Malaria Chemoprophylaxis and Treatment: Report from the CDC Expert Meeting on Malaria Chemoprophylaxis»։ The American Journal of Tropical Medicine and Hygiene 84 (4): 517–531։ PMC 3062442։ PMID 21460003։ doi:10.4269/ajtmh.2011.10-0285։ Արխիվացված օրիգինալից 5 July 2012-ին։ Վերցված է 17 May 2012 
  53. Center for Drug Evaluation and Research (November–December 2004)։ «European recommendations on the use of oral antibiotics for acne»։ European Journal of Dermatology 14 (6): 391–399։ Արխիվացված օրիգինալից 29 May 2007-ին։ Վերցված է 31 January 2008 
  54. PubMed Health (July 1, 2016)։ «Doxycycline (By mouth)»։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված օրիգինալից 11 November 2013-ին։ Վերցված է July 16, 2016 
  55. «Oral contraceptive efficacy and antibiotic interaction: a myth debunked»։ J. Am. Acad. Dermatol. 46 (6): 917–23։ 2002։ PMID 12063491։ doi:10.1067/mjd.2002.120448 
  56. «European recommendations on the use of oral antibiotics for acne»։ Eur J Dermatol 14 (6): 391–9։ November–December 2004։ PMID 15564203  (չաշխատող հղում)
  57. «Antibiotics and oral contraceptives»։ Dent. Clin. North Am. 46 (4): 653–64։ 2002։ PMID 12436822։ doi:10.1016/S0011-8532(02)00017-4 
  58. Chung AM, Reed, MD, Blumer, JL (2002)։ «Antibiotics and breast-feeding: a critical review of the literature.»։ Paediatric Drugs 4 (12): 817–37։ PMID 12431134։ doi:10.2165/00128072-200204120-00006 
  59. Mylonas I (January 2011)։ «Antibiotic chemotherapy during pregnancy and lactation period: aspects for consideration.»։ Archives of Gynecology and Obstetrics 283 (1): 7–18։ PMID 20814687։ doi:10.1007/s00404-010-1646-3 
  60. «Bioterrorism and Drug Preparedness - Doxycycline Use by Pregnant and Lactating Women»։ www.fda.gov (անգլերեն)։ Վերցված է 9 December 2018 
  61. «The end of a dogma: the safety of doxycycline use in young children for malaria treatment»։ Malar. J. 16 (1): 148։ April 2017։ PMC 5390373 ։ PMID 28407772։ doi:10.1186/s12936-017-1797-9 
  62. Flower, R., Rang, H. P., Dale, M. M., Ritter, J. M., Henderson, G. (2012)։ Rang & Dale's Pharmacology։ Edinburgh: Churchill Livingstone։ ISBN 978-0-7020-3471-8 
  63. Riond JL, Riviere JE (October 1988)։ «Pharmacology and toxicology of doxycycline.»։ Veterinary and Human Toxicology 30 (5): 431–43։ PMID 3055652 
  64. Maaland MG, Papich MG, Turnidge J, Guardabassi L (November 2013)։ «Pharmacodynamics of doxycycline and tetracycline against Staphylococcus pseudintermedius: proposal of canine-specific breakpoints for doxycycline.»։ Journal of Clinical Microbiology 51 (11): 3547–54։ PMC 3889732։ PMID 23966509։ doi:10.1128/JCM.01498-13 
  65. Agwuh, KN, MacGowan, A (2006)։ «Pharmacokinetics and pharmacodynamics of the tetracyclines including glycylcyclines»։ J. Antimicrob. Chemother. 58 (2): 256–265։ PMID 16816396։ doi:10.1093/jac/dkl224 
  66. Hitchings Andrew, Lonsdale Dagan, Burrage Daniel, Baker Emma (2015)։ Top 100 drugs : clinical pharmacology and practical prescribing։ էջեր 200–201։ ISBN 978-0-7020-5516-4 
  67. Maaland MG, Papich MG, Turnidge J, Guardabassi L (November 2013)։ «Pharmacodynamics of doxycycline and tetracycline against Staphylococcus pseudintermedius: proposal of canine-specific breakpoints for doxycycline.»։ Journal of Clinical Microbiology 51 (11): 3547–54։ PMC 3889732։ PMID 23966509։ doi:10.1128/JCM.01498-13 
  68. «Doxycycline»։ www.drugbank.ca։ Վերցված է 23 January 2019 
  69. "Principles and methods for the assessment of nephrotoxicity associated with exposure to chemicals" Archived 10 May 2011 at the Wayback Machine.. Environmental health criteria: 119. World Health Organization (WHO). 92-4-157119-5. ISSN 0250-863X. 1991.
  70. 70,0 70,1 Foye's Principles of Medicinal Chemistry; David A. Williams; William O. Foye, Thomas L. Lemke
  71. 71,0 71,1 Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics, 12ed, Laurence L. Brunton, Bruce A. Chabner, Björn C. Knollmann
  72. 72,0 72,1 «The history of the tetracyclines»։ Ann N Y Acad Sci 1241 (1): 17–32։ Dec 2011։ Bibcode:2011NYASA1241...17N։ PMID 22191524։ doi:10.1111/j.1749-6632.2011.06354.x 
  73. Pfizer, Inc. v. International Rectifier Corp., 545 F. Supp. 486 (C.D. Cal. 1980) Archived 24 February 2015 at the Wayback Machine.
  74. 74,0 74,1 The Associated Press, 6 July 1983 Pfizer to Get Rachelle Units Archived 6 March 2016 at the Wayback Machine. The New York Times.
  75. CDC Health Alert Network 12 June 2013 Nationwide Shortage of Doxycycline: Resources for Providers and Recommendations for Patient Care Archived 15 February 2015 at the Wayback Machine.
  76. American Society of Health-System Pharmacists. 12 December 2014 Doxycycline Capsules and Tablets Archived 1 January 2015 at the Wayback Machine.
  77. American Society of Health-System Pharmacists. 12 November 2014 Doxycycline Hyclate Injection Archived 1 January 2015 at the Wayback Machine.
  78. Consumer Reports News: 4 February 2013 FDA reports shortage of doxycycline antibiotic. What are your options? Archived 1 January 2015 at the Wayback Machine.
  79. Sudden increase in cost of common drug concerns many Archived 31 December 2014 at the Wayback Machine., WSMV-TV, 12 March 2013 (updated 26 March 2013).
  80. Rosenthal, Elisabeth, Officials Question the Rising Costs of Generic Drugs Archived 23 February 2017 at the Wayback Machine., The New York Times, 7 October 2014.
  81. Eric Palmer for FiercePharmaManufacturing. 13 March 2014 Hikma hits the jackpot with doxycycline shortage Archived 1 January 2015 at the Wayback Machine.
  82. «Costco Drug Information»։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է July 31, 2016 
  83. «Doxycycline Hyclate Prices and Doxycycline Hyclate Coupons»։ GoodRx։ Արխիվացված օրիգինալից 28 July 2016-ին։ Վերցված է July 31, 2016 
  84. drugs.com Drugs.com international availability for doxycycline Archived 16 May 2015 at the Wayback Machine. Page accessed April 29, 2015
  85. «Treatment of recalcitrant recurrent corneal erosions with inhibitors of matrix metalloproteinase-9, doxycycline and corticosteroids»։ Am. J. Ophthalmol. 132 (1): 8–13։ 2001։ PMID 11438047։ doi:10.1016/S0002-9394(01)00913-8 
  86. «Doxycycline treatment for lymphangioleiomyomatosis with urinary monitoring for MMPs»։ N. Engl. J. Med. 354 (24): 2621–2։ 2006։ PMID 16775248։ doi:10.1056/NEJMc053410 
  87. «Doxycycline attenuates isoproterenol- and transverse aortic banding- induced cardiac hypertrophy in mice»։ J Pharmacol Exp Ther 324 (3): 1196–203։ 2007։ PMID 18089841։ doi:10.1124/jpet.107.133975 
  88. Dalvi PS, Singh A, Trivedi HR և այլք: (2011)։ «Effect of doxycycline in patients of moderate to severe chronic obstructive pulmonary disease with stable symptoms»։ Ann Thorac Med 6 (4): 221–6։ PMC 3183640։ PMID 21977068։ doi:10.4103/1817-1737.84777։ Արխիվացված օրիգինալից 22 March 2012-ին 
  89. 89,0 89,1 «Transcriptional activation by tetracyclines in mammalian cells»։ Science 268 (5218): 1766–1769։ 1995։ Bibcode:1995Sci...268.1766G։ PMID 7792603։ doi:10.1126/science.7792603 
  90. Leung E, Landa G (September 2013)։ «Update on current and future novel therapies for dry age-related macular degeneration.»։ Expert Review of Clinical Pharmacology 6 (5): 565–79։ PMID 23971874։ doi:10.1586/17512433.2013.829645 
  91. «[Evaluation of antimicrobial sensitivity of 87 clinical isolates of vancomycin-resistant enterococci]»։ Rev Assoc Med Bras (Portuguese) 43 (3): 217–22։ 1997։ PMID 9497549։ doi:10.1590/S0104-42301997000300009 
  92. «Characteristics of 20 human Pasteurella isolates from animal bite wounds»։ Acta Pathol Microbiol Scand [B] 89 (3): 137–41։ 1981։ PMID 7315339 
  93. Greenwald RA (December 2011)։ «The road forward: the scientific basis for tetracycline treatment of arthritic disorders»։ Pharmacol. Res. 64 (6): 610–3։ PMID 21723947։ doi:10.1016/j.phrs.2011.06.010 
  94. «The use of tetracyclines for the treatment of sarcoidosis»։ Arch Dermatol 137 (1): 69–73։ 2001։ PMID 11176663։ doi:10.1001/archderm.137.1.69։ Արխիվացված օրիգինալից 7 April 2008-ին 
  95. «Subcutaneous nodular sarcoidosis and systemic involvement successfully treated with doxycycline»։ J Med Liban 54 (1): 42–4։ 2006։ PMID 17044634 
  96. «Comparative trials of doxycycline versus amoxicillin, cephalexin and enoxacin in bacterial infections in chronic bronchitis and asthma»։ Scand J Infect Dis Suppl 53: 22–8։ 1988։ PMID 3047855 
  97. «Doxycycline decreases monocyte chemoattractant protein-1 in human lung epithelial cells»։ Exp. Lung Res. 32 (1–2): 15–26։ 2006։ PMID 16809218։ doi:10.1080/01902140600691399 
  98. «Non-antibiotic properties of tetracyclines as anti-allergy and asthma drugs»։ Pharmacol. Res. 64 (6): 602–9։ December 2011։ PMID 21501686։ doi:10.1016/j.phrs.2011.04.001 
  99. «Tetracyclines Disturb Mitochondrial Function across Eukaryotic Models: A Call for Caution in Biomedical Research»։ Cell Reports 10 (10): 1681–91։ 2015։ PMC 4565776։ PMID 25772356։ doi:10.1016/j.celrep.2015.02.034 
  100. «Tetracycline antibiotics impair mitochondrial function and its experimental use confounds research»։ Cancer Research 75 (21): 4446–9։ 2015։ PMC 4631686։ PMID 26475870։ doi:10.1158/0008-5472.CAN-15-1626 
  101. Ali Isra, Alfarouk Khalid Omer, Reshkin Stephan Joel, Ibrahim Muntaser Eltayeb (2017)։ «Doxycycline as Potential Anti-cancer Agent»։ Anti-Cancer Agents in Medicinal Chemistry 17 (12): 1617–1623։ PMID 28270076։ doi:10.2174/1871520617666170213111951