Տետրացիկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Տետրացիկլին
Tetracycline structure.svg
Tetracycline skeletal.svg
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Պերօրալ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն75%
ՆյութափոխանակությունՉի նյութափոխանակվում
Կիսատրոհման պարբերություն8–11 ժամ, 57–108 ժամ (երիկամային անբավարարություն)
ԴուրսբերումՄեզով (>60%), կղանքով
Նույնացուցիչներ
CAS համար60-54-8
PubChem CID643969
DrugBankDB00759
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.438 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված444.435 g/mol

Տետրացիկլին, վաճառքային անվանումն է Սումիցին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է բազմաթիվ ինֆեկցիաներ բուժելու նպատակով[1]։ Դրանք ներառում են խոլերան, հասարակ ակնեն, խոլերան, բրուցելոզը, ժանտախտը, մալարիան և սիֆիլիսը[1]։ Այն օգտագործվում է պերօրալ[1]։

Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, լուծը, ցանը և ախորժակի կորուստը[1]։ Այլ կողմնակի ազդեցություններից են ատամների թերի զարգացումը մինչև 8 տարեկան երեխաների կողմից օգտագործվելու դեպքում, երիկամի հետ կապված խնդիրները և արևայրուքի հեշտ առաջանալը[1]։ Հղիության ընթացքում օգտագործելը կարող է վնասել երեխային[1]։ Տետրացիկլինը տետրացիկլինների խմբի դեղորայք է[1]։ Այն խանգարում է բակտերիաների սպիտակուց արտադրելու ֆունկցիան[1]։

Տետրացիկլինը պատենտավորվել է 1953 թվականին և սկսվել է օգտագործվել 1978 թվականին[2]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[3]։ Տետրացիկլինը կարող է օգտագործվել որպես ունիվերսալ դեղորայք[1]։ Զարգացող երկրներում արժեքը 0.35$-ից 1.78$ է՝ բուժման մեկ կուրսի համար[4]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսի արժեքը 25$-ից քիչ է[5]։ Տետրացիկլինը ստանում են Streptomyces տիպի բակտերիաներից[1]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջին շարքի դեղ է Ռիկետսիաների առաջացրած հիվանդությունների, Լայմի հիվանդության, Q-տենդի, պսիտակոզի դեպքում, Mycoplasma pneumoniae-ով հարուցված թոքաբորբի դեպքում։ Այն օգտագործվում է մենինգոկոկի կրողների մոտ այդ հարուցիչը վերացնելու նպատակով։ Տետրացիկլինը օգտագործվել է Հնդկաստանում 1994 թվականին, ժանտախտի բռնկման ժամանակ[6]։

Բակտերիաների ընկալունակության սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինները լայն ազդեցություն ունեն։ Նրանք ունեն որոշակի բակտերիոստատիկ ակտիվություն համարյա թե բոլոր մանրեների նկատմամբ՝ բոլոր աերոբ և անաերոբ, գրամ-դրական և բացասական բակտերիաների նկատմամբ, որոշակի բացառություններով, որոնցից են՝ Կապտաթարախային ցուպիկը, Պրոտեուսը։ Այդ մանրեները ունեն ռեզիստենտություն։ Սակայն, ձեռքբերովի ռեզիստենտությունը տարածվել է շատ պաթոգեն մանրեների շրջանում։ Ոսկեգույն ստաֆիլոկոկի, Ստրեպտոկոկների, Նեիսերիաների, անաերոբների, Enterobacteriaceae խմբի բակտերիաների և այլ՝ նախկինում զգայուն մանրեների մոտ ռեզիստենտությունը այժմ բավականին հաճախ է նկատվում։ Տետրացիկլինները լավ են ազդում ներբջջային բակտերիաների վրա, որոնցից են Խլամիդիան, Միկոպլազման և Ռիկետսիան։ Նրանք ազդում են նաև սպիրոխետների առաջացրած ինֆեկցիաների վրա՝ սիֆիլիս, լեպտոսպիրոզ և Լայմի հիվանդություն։ Որոշ հազվադեպ և էկզոտիկ ինֆեկցիաներ նույնպես զգայուն են տետրացիկլինի նկատմամբ, օրինակ՝ սիբիրախտ, ժանտախտ և բրուցելոզ։ Տետրացիկլինները ազդում են նաև որոշ էուկարիոտ մակաբույծների վրա, որոնցից են մալարիան և բալանտիդիազը։ Ներքևում ցույց է տրված որոշ մանրեների դեպքում կիրառվող դեղաչափը։

Ռեզիստենտության մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիաները հաճախ ձեռք են բերում ռեզիստենտություն գեների տրանսֆերի միջոցով, որոնք կոդավորում են հատուկ պոմպ, կամ ռիբոսոմային պաշտպանական սպիտակուց։ Այդ պոմպերը արդյունավետ կերպով հեռացնում են տետրացիկլինը բջջից, կանխարգելելով տետրացիկլինի մեծ քանակով հավաքվելը ցիտոպլազմայում[8]։ Ռիբոսոմային պաշտպանական սպիտակուցները փոխազդում են ռիբոսոմի հետ և հեռացնում են տետրացիկլինը ռիբոսոմից, այդպիսով թույլ են տալիս, որ սպիտակուցների տրանսլյացիան շարունակվի[9]։

Նախազգուշոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինի խմբի հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել[10]՝

  • Ատամների գույնի փոփոխություն (դեղին-մոխրագույն-շագանակագույն)՝ պրենատալ շրջանից մինչև ամբողջ մանկությունը և հասուն տարիքը։ Տետրացիկլինով և գլիցիլցիկլինով կարճատև, երկարատև բուժում ստացող երեխաների մոտ ատամները կարող են գունավորվել շագանակագույն։
  • Ապաակտիվանում են կալցիումի իոններով, ուսի չպետք է օգտագործվեն կաթի, յոգուրտի և այլ կաթնամթերքի հետ։
  • Ապաակտիվանում են ալյումինով, երկաթով և ցինկի իոններով, ուստի չպետք է օգագործվեն որոշ գաստրոպրոտեկտիվ պրեպարատների հետ։
  • Առաջացնում են մաշկի գերզգայունություն, ուստի խորհուրդ չի տրվում երկար մնալ արևի տակ։
  • Առաջացնում են դեղորայքով հարուցված կարմիր գայլախտ և հեպատիտ։
  • Առաջացնում է լյարդի ճարպային դիստրոֆիա։
  • Առաջացնում է աղմուկ ականջներում (տինիտ)։
  • Փոխազդում է մետոտրեքսատի հետ՝ դուրս մղելով նրան սպիտակուցի հետ կապից։
  • Առաջացնում է շնչառական բարդություններ, անաֆիլակտիկ շոկ որոշ մարդկանց մոտ։
  • Ազդում է պտղի ոսկրային աճի վրա, ուստի չպետք է օգտագործվի հղիության ժամանակ։
  • Ֆանկոնիի համախտանիշ, որը առաջանում է ժամկետնանց տետրացիկլին օգտագործելու պատճառով։

Երկարատև կիրառության ժամանակ կրծքով կերակրելու դեպքում պետք է զգույշ լինել։ Կարճատև օգտագործումը անվտանգ է, կաթի մեջ տետրացիկլինի կենսամատչելիությունը մոտ է զրոյին[11]։ Ըստ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկողության կենտրոնի, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի և բազմաձև էրիթեմայի դեպքեր կան գրանցված, բայց տետրացիկլինի դերը դրանցում չի պարզվել[12]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինը օգտագործվում է դեղին փոշու տեսքով

Ոսկորի մեջ ներծծվելուց հետո, այն օգտագործվում է որպես աճի մարկեր մարդկանց մոտ։ Տետրացիկլինը օգտագործվում է ոսկորի աճը պարզելու համար, սովորաբար 21 օրվա ընթացքում։ Ներծծվելուց հետո այն հայտնաբերվում ֆլյուորեսցենտային մեթոդով[13]։ Տետրացիկլինի կրկնակի կիրառման մեթոդի դեպքում երկրորդ դոզան տրվում է առաջինից 11-14 օր հետո, իսկ ոսկրանյութի քանակը, որը առաջանում է այդ ընթացքում, կարող է որոշվել՝ չափելով ֆլուորեսցենտային նշումների միջև եղած հեռավորությունը[14]։

Տետրացիկլինը նաև օգտագործվում է որպես բիոմարկեր վայրի բնության մեջ[15]։

Գենետիկ ինժեներիայում տետրացիկլինը օգտագործվում է տրանսկրիպցիան ակտիվացնելու նպատակով։ Այն նաև այն հակաբիոտիկների խմբի մեջ է, որոնք օգտագործվում է Հելիկոբակտեր Պիլորի-ով առաջացրած խոցերը բուժելու նպատակով։ Այն ազդում է կանգնեցնելով բակտերիաներում տեղի ունեցող սպիտակուցի տրանսլյացիան, ուստի բակտերիաները չեն կարողանում աճել և վերականգնվել։ Սպիտակուցի սինթեզը նաև խանգարվում է էուկարիոտ բջիջներում։ Դա բերում է հետևանքների, որոնք կարող են խառնել փորձարարական տվյալները[16][17]։

Տետրացիկլինը օգտագործվել է քրոնիկ միելոգեն լեյկեմիան արհեստականորեն "անջատելու", կամ "ակտիվացնելու" համար մկների մոտ։ Հնարավոր եղավ ստեղծել ռետրովիրուս, որը առաջացնում էր լեյկեմիա մկների մոտ, իսկ նրա ընթացքը հնարավոր էր լինում "անջատել", կամ "միացնել" տետրացիկլինի միջոցով։ Այն կարող էր օգտագործվել մկների մոտ քաղցկեղ առաջացնելու և կոնկրետ փուլում կանգնեցնելու համար, հետագա ուսումնասիրություն կատարելու նպատակով[18]։

Մեթոդ է ստեղծվել, որը թույլ է տալիս փոփոխել Aedes aegypti մոծակներին՝ օգտագործելով գենետիկորեն մոդիֆիկացված շտամմ։ Այդ շտամմին անհրաժեշտ է տետրացիկլին՝ թրթուրի փուլում աճելու համար։ Լաբորատորիայում աճեցված փոփոխված արուները զարգանում են նորմալ և կարող են դուրս գալ բնություն։ Նրանց սերունդը ժառանգում է այս հատկանիշը, բայց չի ունենում տետրացիկլին՝ աճելու համար, ուստի չի վերածվում հասուն տեսակի[19]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինը խաթարում է սպիտակուցի սինթեզը՝ պաշարելով ամինոացիլ-Փ-ՌՆԹ-ի միացումը ռիբոսոմի A-հատվածի հետ։ Տետրացիկլինը միանում է մանրեների ռիբոսոմների 30S ենթամիավորին։ Այդպիսով այն խանգարում է ամինաթթուների ներդրումը նոր առաջացող սպիտակուցային շղթայի մեջ[20]։ Այս ազդեցությունը սովորաբար դարձելի է և պրեպարատի օգտագործման դադարեցումից հետո կարող է վերսկսվել։ Կաթնասունների բջիջների վրա այն ավելի քիչ է ազդում, չնայած այն փաստի, որ տետրացիկլինը միանում է և էուկարիոտների և պրոկարիոտների ռիբոսոմների փոքր ենթամիավերներին (40S և 30S համապատասխանաբար)։ Դա լինում է այն պատճառով, որ բակտերիաները ակտիվորեն իրենց ցիտոպլազմայի մեջ են մղում տետրացիկլինը, նույնիսկ հակառակ կոնցենտրացիոն գրադիենտի, իսկ կաթնասունների բջիջները դա չեն անում։ Դրանով է բացատրվում տետրացիկլինի փոքր ազդեցությունը մարդու բջիջների վրա[21]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինների խմբի հակաբիոտիկները հայտնաբերվել են Բենյամին Մինգ Դուգգարի կողմից 1945 թվականին՝ որպես բնական մթերք, իսկ առաջին անգամ նշանակվել են 1948 թվականին[22]։ Բենյամին Դուգգարը իր աշխատանքի ընթացքում հայտնաբերեց առաջին հակաբիոտիկ տետրացիկլինը՝ քլորտետրացիկլինը (Աուրեոմիցին) 1945 թվականին[23]։

1950 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր՝ Ռոբերտ Բերնս Վուդվարդը տվեց նմանօրինակ նյութի՝ օքսիտետրացիկլինի (Տերրամիցին) կառուցվածքային բնութագիրը[24]։ Այդ նյութի արտադրման պատենտը նույնպես տրվեց այդ տարի[25]։ Քիմիկոս Լլոյդ Կոնովերը, որը Պֆայզերի հետզոտական թիմի 8 գիտնականներից մեկն էր, համագործակցում էր Վուդվարդի հետ մոտ 2 տարի, ինչը բերեց տետրացիկլինի բացահայտմանը[26][27][28]։

Պֆայզերը գտնում էր որ նա արժան էր տետրացիկլինի պատենտի իրավունքը ձեռք բերելուն, ուստի ներկայացրեց հայտը 1952 թվականի Հոկտեմբերին։ 1953 թվականի մարտին պատենտի համար դիմել էր նաև Կիանամիդը, իսկ Հեյդեն-Քեմիքլսը 1953 թվականին[29]։ Սա ստեղծեց մեծ պայքար, որտեղ հաղթողը պետք է ապացուցեր իր դերը տետրացիկլինի հայտնաբերման մեջ[30]։

Ապացույցներ հնագույն ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ուսումնասիրված նուբիական մումիաներում հայտնաբերվել է տետրացիկլինի մեծ քանակ։ Այդ ժամանակ պատրաստվող գարեջուրը հավանաբար եղել է աղբյուրը[31]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ EvaluatePharma-ի տվյալների, որը հրատարակվել է Բոստոն Գլոուբ-ում, տետրացիկլինի արժեքը 2013 թվականին եղել է $0.06 250-միլիգրամանոց կոճակի համար, իսկ 2015 թվականին աճել է մինչև $4.06 մեկ կոճակի համար[32]։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառքային անվանումներն են՝ Սումիցին, Տետրացին և Պանմիցին։ Ակտիզիդը օգտագործվում է ստոմատոլոգիայում

Այն նաև օգտագործվում է որոշ կիսասինթետիկ դեղորայքներ արտադրելու համար, որոնք միասին հայտնի են որպես տետրացիկլինային հակաբիոտիկներ։ "Տետրացիկլին" անվանումը նաև ցույց է տալիս 4 օղակների առկայությունը, որը իրենց մեջ պարունակում են տետրացիկլինների բոլոր ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Tetracycline»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 28 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. Fischer Janos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 489։ ISBN 9783527607495։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  4. «Tetracycline HCL»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից 10 May 2017-ին։ Վերցված է 8 December 2016 
  5. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 107։ ISBN 9781284057560 
  6. Lippincott's Illustrated Reviews: Pharmacology, 4th ed. Harvery RA, Champe, PC. Lippincott, Williams & Wilkins, 2009
  7. http://www.toku-e.com/Assets/MIC/Tetracycline%20hydrochloride.pdf
  8. Chopra I, Roberts M, Roberts (June 2001)։ «Tetracycline Antibiotics: Mode of Action, Applications, Molecular Biology, and Epidemiology of Bacterial Resistance»։ Microbiol. Mol. Biol. Rev. 65 (2): 232–260։ PMC 99026։ PMID 11381101։ doi:10.1128/MMBR.65.2.232-260.2001 
  9. «Ribosomal Protection Proteins and Their Mechanism of Tetracycline Resistance»։ Antimicrob. Agents Chemother. 47 (12): 3675–3681։ December 2003։ PMC 296194։ PMID 14638464։ doi:10.1128/AAC.47.12.3675-3681.2003 
  10. «Tetracycline: MedlinePlus Drug Information»։ medlineplus.gov (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2017-05-19 
  11. Riordan, Jan."Breastfeeding & Human Lactation", Jones & Bartlett,2010 p.179
  12. FDA Adverse Events Reporting System Archived 2011-01-17 at the Wayback Machine. Retrieved on January 14, 2011
  13. Mayton CA. Tetracycline labeling of bone Archived 2007-03-12 at the Wayback Machine.
  14. The Johns Hopkins Medical Institutions. > Tetracycline Labeling Archived 2012-12-15 at Archive.is Last updated January 8, 2001.
  15. «Bait ingestion by free-ranging raccoons and nontarget species in an oral rabies vaccine field trial in Florida»։ J. Wildl. Dis. 36 (4): 734–43։ October 2000։ PMID 11085436։ doi:10.7589/0090-3558-36.4.734։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-15-ին 
  16. «Tetracyclines Disturb Mitochondrial Function across Eukaryotic Models: A Call for Caution in Biomedical Research.»։ Cell Reports 10 (10): 1681–91։ 2015։ PMC 4565776։ PMID 25772356։ doi:10.1016/j.celrep.2015.02.034 
  17. «Tetracycline antibiotics impair mitochondrial function and its experimental use confounds research.»։ Cancer Research 75 (21): 4446–9։ 2015։ PMC 4631686։ PMID 26475870։ doi:10.1158/0008-5472.CAN-15-1626 
  18. A Dugray, JF Geay, A Foudi, ML Bonnet, W Vainchenker, F Wendling, F Louache & AG Turhan։ «Rapid generation of a tetracycline-inducible BCR-ABL defective retrovirus using a single autoregulatory retroviral cassette» 
  19. Conal Urquhart (15 July 2012)։ «Can GM mosquitoes rid the world of a major killer?»։ The Observer։ Արխիվացված օրիգինալից 5 December 2013-ին։ Վերցված է 2012-07-15 
  20. Mehta Akul (2011-05-27)։ «Mechanism of Action of Tetracyclines»։ Pharmaxchange.info։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-06-07 
  21. Kenneth Todar, Antimicrobial Agents in the Treatment of Infectious Disease. Online Textbook of Bacteriology. 2012. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2013-10-08-ին։ Վերցված է 2013-08-27 
  22. Klajn, Rafal, Chemistry and chemical biology of tetracyclines Archived 2007-06-17 at the Wayback Machine., retrieved 20 June 2007.Կաղապար:Better source
  23. Jukes, Thomas H. (1985)։ «Some Historical Notes on Chlortetracycline»։ Reviews of Infectious Diseases 7 (5; Sep.–Oct): 702–707։ JSTOR 4453725։ doi:10.1093/clinids/7.5.702 
  24. Hochstein F. A., Stephens C. R., Conover L. H., Regna P. P., Pasternack R., Gordon P. N., Pilgrim F. J., Brunings K. J., Woodward R. B. (November 1953)։ «The structure of terramycin»։ Journal of the American Chemical Society 75 (22): 5455–75։ doi:10.1021/ja01118a001 Կաղապար:Primary source inline
  25. https://patents.google.com/patent/US2516080A/en
  26. The team included K.J. Brunings, Francis A. Hochstein, Frederick J. Pilgrim, C.R. Stephens, Lloyd Conover, Abraham Bavley, Richard Pasternack, and Peter P. Regna.
  27. TSNL Staff (August 9, 1952)։ «Coronagraph Mounts Done»։ The Science News-Letter 62 (6): 83։ JSTOR 3931295։ doi:10.2307/3931295 
  28. WSJ Staff (July 28, 1952)։ «Scientists Discover Terramycin's Secret: Its Complex Structure»։ The Wall Street Journal։ Արխիվացված օրիգինալից March 14, 2017-ին։ Վերցված է March 13, 2017։ (subscription required (help))։ «[Quote:] Laboratory Work May Lead to Manufacture of Non-Toxic Antibiotic Drugs» 
  29. Patented February 7, 1956
  30. Prior to 1952, neither the molecular structure of Terramycin nor that of Aureomycin was known. In the spring of 1952, the Pfizer team succeeded in ascertaining the structures of both Terramycin (see Hochstein et al., op. cit.) and Aureomycin.Shortly thereafter, Lloyd Conover produced another antibiotic, tetracycline, that he discovered to be the result of dechlorination of Aureomycin. Pfizer filed the application for a product and process patent on tetracycline in October 1952. In March 1953, Cyanamid filed its Boothe-Morton application for a similar patent. In September 1953, Heyden Chemicals filed for a patent on tetracycline and the fermentation process for producing it in the name of P. Paul Minieri (see the Minieri patent cited in the main body, op. cit.). In October 1953, Bristol filed a similar application under the name of "Heinemann". Because of an agreement among the major drug companies to cross-license tetracyline, the Federal Trade Commission (FTC) initiated Fair Trade Practices litigation that remained unresolved until 1982. The FTC argued that tetracycline was not patentable because of its production through fermentation, that Pfizer, American Cyanamid (successor to Heyden), Bristol-Myers and others had conspired to fix prices for the new antibiotic, and that distribution of such fermented, nonsynthetic products, because not patentable, was subject to the FTC price-fixing challenge.
  31. Armelagos, George (2000)։ «Take Two Beers and Call Me in 1,600 Years: Use of Tetracycline by Nubians and Ancient Egyptians»։ Natural History (5; May): 50–53։ Վերցված է March 13, 2017 
  32. McCluskey, Priyanka Dayal (6 November 2015)։ «As competition wanes, prices for generics skyrocket»։ Boston Globe։ Արխիվացված օրիգինալից 19 November 2015-ին։ Վերցված է 18 November 2015