Կրծքավանդակի ցավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքավանդակի ցավ
Տեսակախտանիշ կամ նշան
Պատճառսրտային և ոչ սրտային
Հիվանդության ախտանշաններդիսկոմֆորտի զգացում է, լինում է սեղմող, ճնշող, սուր, բութ, ծակող կամ այրող բնույթի
ՀՄԴ-10R07.4
Տարբերակիչ ախտորոշումՍուր կորոնար համախտանիշ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս,թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, պերիկարդիտ, պնևմոթորաքս, աորտայի շերտազատում, կերակրափողի սպոնտան պատռվածք։
Բուժումպայմանավորված է ցավի էթիոլոգիայով
Հաճախությունմոտ 5 %
 Chest pain Վիքիպահեստում

Կրծքավանդակի ցավ, տհաճ զգացում[1], որը հիվանդները բնութագրում են որպես սուր, բութ, ճնշող, սեղմող բնույթի ցավ կամ կարծես մեծ ծանրություն լինի կրծքավանդակի վրա[2]։ Կարող են լինել նաև ուղեկցող ախտանիշներ, որոնց են պատկանում ճառագայթող ցավը դեպի ուս, թև և որովայնի վերին հատված, սրտխառնոցը, քրտնարտադրությունը կամ հևոց[1][2]։ Այս ամենը բաժանվում է երկու խմբի՝ սրտային և ոչ սրտային բնույթի ցավ[1][3]։ Ցավը, որի պատճառը արյան քիչ քանակի հոսքն է դեպի սիրտ, կոչվում է ստենոկարդիա[4]։ Շաքարային դիաբետով հիվանդների կամ ծերերի մոտ կարող է լինել աղավաղված կլինիկական պատկեր[2]։

Կրծքավանդակի ցավի առաջացման լուրջ և համեմատաբար հաճախ հանդիպող պատճառներից են սուր կորոնար համախտանիշը՝ հատկապես սրտամկանի ինֆարկտը (31%), թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան (2%), պնևմոթորաքսը, պերիկարդիտը (4%), աորտայի շերտազատումը (1%) և կերակրափողի պատռվածքը[2]։ Այլ ոչ այդքան վտանգավոր պատճառներին են պատկանում գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (30%), մկանային կամ ոսկրային բնույթի ցավը (28%), թոքաբորբը (2%), հերպես զոստերը (0.5%) և տագնապային խանգարումները[2][5]։ Կրծքավանդակի ցավի էթիոլոգիան պարզելու համար հաշվի են առնում հիվանդի անամնեզը, ֆիզիկալ զննության արդյունքները և այլ բժշկալաբորատոր տվյալներ[2]։ Այնուամենայնիվ սրտի կաթվածը մոտ 3% դեպքերում բաց է թողնվում[1]։

Կրծքավանդակի ցավով հիվանդների վարումը կապված է կրծքավանդակի ցավի էթիոլոգիայից[1]։ Հիմնականում բուժումը ներառում է ասպիրին և նիտրոգլիցերին[1][6]։ Եթե տվյալ անհատը տարվող բուժմանը չի տալիս սպասվելիք դրական պատասխան[1] կամ ցավի էթիոլոգիան անհայտ է, ապա պետք է հետևել հետագա զարգացմանը ավելի ճիշտ կողմնորոշվելու համար[2]։

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմող հիվանդների մեծ մասը կազմում են կրծքավանդակի ցավով հիվանդները[2]։ ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում կրծքավանդակի ցավով հիվանդանոց է դիմում մոտ 8 միլիոն մարդ[1]։ Այս մարդկանցից մոտ 60% հոսպիտալացվում են կամ գտնվում են հսկողության տակ[1]։ ԱՄՆ-ում առողջապահական բյուջեից տարեկան մոտ 8 բիլիոն դոլար տրամադրվում է կրծքավանդակի ցավով դիմած մարդկանց հետազոտման և բուժման համար[5]։ Հիվանդանոց դիմած երեխաներից մոտ 0,5%-ը գանգատվում է կրծքավանդակի ցավից[7]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավը կախված առաջացման պատճառից կարող է լինել տարբեր բնույթի։ Կրծքավանդակի ցավը տարբերվում է նաև տարբեր մարդկանց մոտ կախված տարիքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից[1]։ Կրծքավանդակի ցավը կարող են նկարագրել որպես դաշույնի հարվածից առաջացող սուր ցավ, այրոցի զգացում, սուր, սեղմող բնույթի ցավ[1][8]։ Կրծքավանդակի ցավը կարող է ճառագայթել կամ տեղափոխվել դեպի մարմնի այլ հատվածներ՝ վիզ, ստորին ծնոտ, աջ ուս, ողնաշարի պարանոցային հատված, թիկունք և որովայնի վերին հատված[9]։ Կրծքավանդակի ցավով պայմանավորված այլ ախտանշաններին են պատկանում սրտխառնոցը, փսխումը, թուլության զգացումը, շնչահեղձությունը, անհանգստությունը և քրտնարտադրությունը[1][8]։ Ցավի բնույթը, ուժգնությունը, տևողությունը և ցավի հետ զուգակցվող այլ ախտանիշներն օգնում են ցավի էթիոլոգիան պարզելու և ճիշտ բուժում իրականացնելու հրացում։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավը դասակարգում են անվտանգ, վտանգավոր ինչպես նաև կյանքին անմիջական վտանգ սպառնացող ցավեր[10]։

Մեծերի մոտ կրծքավանդակի ցավի հիմնական պատճառներն են՝ ստամոքսաղիքային (42%), պսակաձև զարկերակների հիվնադությունները (31%), մկանաոսկրային (28%), պերիկարդիտ (4%) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (2%)[11]։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող պատճառներն են՝ թոքաբորբը, թոքի քաղցկեղը և աորտայի անևրիզման[11]։ Ֆիզիոլոգիական բնույթի կրծքավանդակի ցավի պատճառ կարող է լինել տագնապը, սակայն անհրաժեշտ է կատարել տարբերակիչ ախտորոշում[12]։

Երեխաների մոտ կրծքավանդակի ցավի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառները ոսկրամկանային բնույթի են (76-89%), կարող են լինել նաև վարժություններով խթանված ասթմայի հետևանքով (4-12%), ստամոքսաղիքային հիվանդություններով (8%) և հոգեբանական բնույթի (4%)[13]։ Կրծքավանդակի ցավը երեխաների մոտ կարող է լինել բնածին որևէ խնդրի հետևանք։

Սիրտանոթային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար զարկերակների խցանումը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի առաջացման
  • Սուր կորոնար համախտանիշ
    • Կայուն կամ անկայուն ստենոկարդիա
    • Սրտամկանի ինֆարկտ - Մարդիկ սովորաբար նկարագրում են ճնշման կամ սեղմվածության զգացում կրծքավանդակի շրջանում[1]։ Այլ զուգակցող ախտանիշներն են՝ առատ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, փսխումը կամ թուլությունը[1]։ Կրծքավանդակի ցավը հիմնականում պայմանավորված է սրտամկնաի առաջային պատի ինֆարկտով, որը պայմանավորված է փորոքների ոչ լիարժեք կծկմամբ։ Ստորին պատի ինֆարկտը հիմնականում զուգակցվում է սրտխառնոցի, փսխման և քրտնարտադրության հետ, որը պայմանավորված է թափառող նյարդի գրգռման հետ։ Կողմնային պատի ինֆարկտն էլ հիմնականում արտահայտվում է ձախ ուսի ցավով։
  • Պրինցմետալի համախտանիշ -Կրծքավանդակի ցավը պայմանավորված է կորոնար վազոսպազմով։ Պրինցմետալի համախտանիշն ամենահաճախը հանդիպում է 50 տարեկանից ցածր կանանց մոտ։ Այս դեպքում հիվանդը նշում է կրծքավանդակի ցավ հանգստի ընթացքում։ Ցավը հիմնականում առաջանում է վաղ առավոտյան, որի պատճառով հիվանդն արթնանում է քնից։
  • Թմրանյութերի օգտագործում - Թմրանյութերի կիրառման հետևանքով ցավի առաջացում կասկածվում է այն դեպքում, երբ անձը, ով չունի աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ և չկա որևէ տրավմատիկ ազդակ նշում է կրծքավանդակի ցավ։ Թմրանյութերի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ կորոնար անոթների վազոկոնստրիկցիա, որի ժամանակ առաջացող ցավը նման է սրտամկանի ինֆարտկի ժամանակ առաջացող ցավին։ Այս ախտանիշները կարող են առաջանալ թմրանյութերի օգտագործումից հետո մեկ ժամվա ընթացքում։
  • Աորտալ ստենոզ - Սա կարող է լինել կրծքավանդակի ցավի պատճառ, եթե տվյալ անձն ունի բնածին երկփեղկ փական եռափեղկի փոխարեն, աորտայի կարծրացում կամ անամնեզում ռևմատիկ տենդ։ Կրծքավանդակի ցավն այս դեպքում հաճախ առաջանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Սինկոպեն (գիտակցության կորուստ) ավելի ուշ փուլերում հանդիպող ախտանիշ է։ Սրտային անբավարարության նշաններ ու ախտանիշներ ևս կարող են հանդիպել։ Աուսկուլտատիվ լսվում է սիստոլիկ աղմուկ, որն ավելի լավ լսվում է աջ երկրորդ միջկողային տարածությունում և ճառագայթում է դեպի քնային զարկերակ։ Երկրորդ տոնի երկատում կարող է լսվել սուր ստենոզների ժամանակ։
  • Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա -իրենից ներկայացնում է միջփորոքային միջնապատի հիպերտրոֆիա, որի պատճառը հանդիսանում է ձախ փորոքից արյան արտամղման խանգարումը։ Դիսպնոեն և կրծքավանդակի ցավը միաժամանակ ի հայտ են գալիս ամենօրյա ֆիզիկական ակտիվության հետևանքով։ Երբեմն կարող է լինել նաև սինկոպե։ Ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշաններն են ՝ ուժեղ սիստոլիկ աղմուկ և գագաթային հրոցի ուժեղացում և սրտի չորրորդ տոնի առաջացում։
  • Աորտայի շերտազատումը բնութագրվում է կրծքավանդակում առաջացած սուր ցավով, որը ճառագայթում է դեպի թիկունք։ Այն հիմնականում կապակցված է Մարֆանի համախտանիշի և հիպերտենզիայի հետ։ Ֆիզիկալ զննությամբ աորտալ անբավարարության ժամանակ լսվում է աղմուկ, ընդ որում աուսկուլտատիվ զարկերը և ճաճանչային զարկերակում շոշափվող պուլսը միմյանց հավասար չեն[14]։
  • Պերիկարդիտ - հիմնականում ունի վիրուսային էթիոլոգիա։ Ամոնահաճախ հանդիպող պատճառներն են՝ կոքսակի վիրուսը, էխովիրուսը, տուբերկուլյոզը, աուտոիմուն հիվանդությունները, ուրեմիան և որպես սրտամկանի ինֆարկտի ուշ բարդություն (Դրեսլերի սինդրոմ)։ Կրծքավանդակի ցավը հիմնականում պայմանավորված է շնչառությամբ, ուժեղանում է պարկած ժամանակ և թուլանում նստած ժամանակ, երբեմն ուղեկցվում է տենդով։ Աուսկուլտատիվ լսվում է պերիկարդի քսման աղմուկ։
  • Սրտային տամպոնադա
  • Առիթմիա - նախասրտերի ֆիբրիլյացիան և բազմաթիվ այլ առիթմիաներ կարող են կրծքավանդակի ցավի պատճառ հանդիսանալ։
  • Միոկարդիտ
  • Միտրալ փականի պրոլապս -հիմնականում լինում է նիհար կանանց մոտ, առաջանում է սուր ցավ, որը տեղակայված է հիմնականում սրտի գագաթային հատվածում և թուլանում է պարկած ժամանակ։ Այլ ախտանիշներն ընդգրկում են՝ շնչահեղձությունը, հոգնածությունը և սրտի շրջանում թրթռոցի զգացումը։ Աուսկուլտատիվ լսվում է միջսիստոլիկ կտոց, որը հաջորդում է ուշ սիստոլիկ աղմուկին, ուժեղանում է, երբ մարդը կանգնում է։
  • Աորտայի անևրիզմա

Շնչառական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասթմա -իրենից ներկայացնում է երկարատև բորբոքային հիվանդություն։ Բնութագրվում է փոփոխական և կրկնվող ախտանիշներով, բրոնխոսպազմով և շնչուղիների խցամումով, որը դարձելի գործընթաց է։ Ախտանիշներն ընդգրկում են՝ սուլող բնույթի շնչառություն, հազ, ծանրության զգացում կրծքավանդակում և շնչահեղձություն։ Կրծքավանդակի ցավը հաճախ առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով։
  • Բրոնխիտ
  • Թոքային զարկերակացողունի էմբոլիա - հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը, պլևրալ բնույթի ցավը, արյունախխումը (հեմոպտիզիս) և ստորին վերջույթների այտուցվածությունը։ Ռիսկի գործոններն են՝ վերջերս տարած վիրահատությունը, չարորակացումը և անկողնային ռեժիմը։ Էմբոլիայի հիմնական աղբյուրը հանդիսանում է ստորին վերջույթների թրոմբոէմբոլիան։
  • Թոքաբորբ[11]
  • Հեմոթորաքս
  • Պնևմոթորաքս - պնևմոթորաքսի առաջացման ռիսկի խմբում են գտնվում բարձրահասակ, նիհար, ծխող տղամարդիկ, ովքեր հակված են թոքի էմֆիզիեմա ունենալուն։ Պնևմոթորաքասի հետևանքով կարող է առաջանալ սուր ծակող բնույթի ցավ, որը ճառագայթում է տվյալ կողմի ուսը։ Ֆիզիկալ քննությամբ հայտնաբերվում է շնչառության բացակայություն և ախտահարված կողմի հիպերռեզոնանս։
  • Պլևրալ[11]
  • Տուբերկուլյոզ
  • Տրախեիտ
  • Թոքի քաղցկեղ

Աղեստամոքսային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը մեծահասակների մոտ կրծքավանդակի ցավի հիմանկան պատճառներից է
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս -Ցավն առաջանում է այն ժամանակ, երբ սնվելուց հետո պարկում են։ Հիմնակնաում են նկարագրում են, որպես հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում։ Բացի այրոցի զգացումը, կարող է լինել նաև ստամոքսային պարունակության հետհոսք[11]։
  • Ախալազիա (այս դեպքում կերակրափողը նմանեցնում է մկան պոչի կամ վառվող մոմի) և կերակրափողի շարժունակությամբ պյամանավորված այլ ախտահարումներ։
  • Կերակրափողի դիֆուզ սպազմ -ի տարբերություն սրտային բնույթի կրծքավանդակի ցավի էզոֆագեալ ցավը կապված չէ ֆիզիկական ակտիվության հետ։ Ցավը հիմնականում պայմանավորված է տաք կամ սառը ջրի օգտագործման հետ[11]։
  • Կերակրափողի պատռվածք - այս դեպքում առաջանում է հանկարծակի սուր ցավ, որը սկսվում է վզի շրջանից և տարածվում դեպի որովայնի վերին հատված։ Ցավն ուժեղանում է ծամելու ընթացքում։ Եթե կերակրափողի պատռվածքի հետևանքով օդն անցնում է ենթամաշկային տարածություն, ապա ֆիզիկալ զննության ժամանակ պալպացիայի արդյունքում կլինի կրեպիտացիա։
  • Էզոֆագիտ - կան էզոֆագիտի շատ պատճառներ՝ սպիտակ սնկերը, որոնք առաջանում են հիմնականում քիմիոթերապիայից հետո, իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը կարող են խթանել էզոֆագիտի առաջացումը, եթե դեղը լիարժեք չի անցել ստամոքս[11]։
  • Ֆունկցիոնալ դիսպեպսիա
  • Կերակրափողի ճողվածք
  • Jackhammer-ի կերակրափող
  • Սուր խոլեցիստիտ - այս դեպքում Մերֆիի ախտանիշը դրական է՝ բժիշկը ձեռքը դնում է աջ ենթակողային մակարդակում, խնդրում է հիվանդին ներշնչել, հիվանդը նշում է սուր ցավ։,
  • Սուր պանկրեատիտ -Անամնեզում ալկոհոլի երկարատև կիրառությունը, լեղաքարային հիվանդությունը և հիպերտրիգլիցերիդեմիան հանդիսանում են ենթաստամոքսային գեղձի բորբոքման ռիսկի գործոններ։ Ենթաստամոսային գեղձի բորբոքմանը բնորոշ է միալար, տանջող բնույթի ցավը որովայնի վերին հատվածում։
  • Թափածակված պեպտիկ խոց - հանկարծակի առաջացած սուր ցավը որովայնի վերին հատվածներում առաջանում է պերիտոնինտի հետևանքով։
  • Սուր գաստրիտ[11]

Կրծքավանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստոխոնդրիտ կամ Տիտցեի սինդրոմ- բորբոքային գործընթացք ոսկրային և աճառային մասի միջև։ Շարժումները կամ պալպացիան կարող են բերել ախտանիշների ուժեղացման։
  • Ողնուղեղային նյարդերի հետ կապված խնդիրներ։
  • Ֆիբրոմիալգիա
  • Կրծքավանդակի կազմաֆունկցիոնալ խնդիրներ
  • Ռադիկուլիտ
  • Թեքսիդորի սինդրոմ -իրենից ներկայացնում է մեղմ, սուր ցավի անվտանգ ձև, որը կարող են բաց թողնել սրտի հիվանդությունների առկայության հետևանքով։
  • Կրծքագեղձի ախտահարման հետևանքով առաջացած ցավ
  • Հերպես զոստեր կամ միջկողային հերպես- հաճախ նկարագրվում է, որպես կրծքավանդակում այրոցի զգացում։ Այնուամենայնիվ ախտորոշումը բարդ է այնքանով, որ ցավն առաջանում է նախքան հերպետիկ ցանի առաջացումը։
  • Տուբերկուլյոզ
  • Օստեոարթրիտ
  • Bornholm-ի հիվնադություն
  • Կողի կոտրվածք[11]

Հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիպերվենտիլացիայի համախտանիշ- հաճախ բնորոշվում է կրծքավանդակում սուր ցավով կրծքավանդակում և ծակծկոցի զգացումով մատերի ծայրերին և բերանի շուրջ։
  • Շմոլ գազով թունավորում
  • Սարկոիդոզ
  • Կապարով թունավորում
  • Միջողնային դիսկերի ճողվածք
  • Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով տվյալ մարդու մոտ ռիսկի գործոնները կարելի է հերքել կամ հաստատել կրծքավանդակի ցավի առաջացման լուրջ պատճառները։ Օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ և աորտայի շերտազատում շատ հազվադեպ է հանդիպում առողջ մինչև 30 տարեկան անձնաց մոտ և հաճախ հանդիպում է ռիսկի գործոններ ունեցող անձանց մոտ։ Ռիսկի գործոններին են պատկանում՝ մեծ տարիքը, ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, անամնեզում կորոնար անոթների հիվանդությունը, ինսուլտը և ընտանեկան ծանր պատմությունը (աթերոսկլերոզ, խոլեստերին, վաղ տարիքում սրտամկանի ինֆարկտ) և այլ ռիսկի գործոններ։ Կրծքավանդակի ցավը, որը ճառագայթում է դեպի մեկ կամ երկու ուս և թև, պայմանավորված է ֆիզիկական ակտիվությամբ, սրտխառնոցի, փսխման հետ, կրծքավանդակի ցավն ուղեկցվում է քրտնարտադրությամբ, նկարագրվում է, որպես կրծքավանդակում ճնշման զգացում, ապա շատ մեծ է սուր կորոնար համախտանիշի առաջացման հավանականությունը, սիրտը ստանում է իր համար արյան ոչ լիարժեք ծավալ, սակայն հարկ է նշել, որ այս ախտանիշների բացակայության դեպքում ևս կարող է առաջանալ սուր կորոնար համախտանիշ[15]։ Կրծքավանդակում նկարագրվող սուր կամ ծակող բնույթի ցավը, որը ունի դիրքային բնույթ, ուժեղանում է պալպացիայի ժամանակ, ապա կարելի է ասել, որ քիչ հավանական է այս ցավի առաջացման սրտային գենեզը[16][17]։ Այնուամենայնիվ և՛ տիպիկ, և՛ ատիպիկ նշանները կարող են հանդիպել սուր կորոնար համխտանիշի ժամանակ և միայն անամնեստիկ տվյալները բավարար չեն լինի, որպեսզի դրվի սուր կորոնար համախտանիշ ախտորոշումը[17]։ Որոշ դեպքերում կրծքավանդակի ցավը կարող է չբնորոշել սուր կորոնար համախտանիշին։ ԱՄՆ-ում սրտամկանի ինֆարկտ ախտորոշվածների մոտ 33 %-ի մոտ կրծքավանդակի ցավ չի դիտվել և այդ հիվանդները, որպես կանոն ունեցել են մահացության ավելի բարձր տոկոս, քան այն հիվանդները, ում մոտ առկա է եղել կրծքավանդակի ցավ[18]։

Ֆիզիկալ զննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիշտ հավաքած անամնեզը և ֆիզիկալ հետազոտության արդյունքները, հիվանդության մասին վկայող վտանգավոր և չնչին նշանների ճիշտ տարբերակումը, կրծքավանդակի ցավի վարումը հնարավորություն կտան ընտրել ճիշտ լաբորատոր և գործիքային հետազուտություններ։ Հազվադեպ որոշ ոչ այնքան ակնառու նշանների հայտնաբերումը կարող է օգնել ավելի արագ և ճիշտ ախորոշելու, օրինակ Լևինսի նշանը իշեմիայի ժամանակ[19]։ Այնուամենայնիվ սուր կորոնար համախտանիշի ժամանակ սրտի երրորդ տոնը, քրտնարտադրությունը և ճնշման անկումը հայտնաբերվում են ֆիզիկական զննության ժամանակ[20]։ Այս նշանների դիագնոստիկ և պրոգնոստիկ արժեքը շատ մեծ չէ[8]։ Ֆիզիկալ զննությամբ կարող են հայտնաբերվել նաև, որ սրտային բնույթի կրծքավանդակի ցավն ուղեկցվում է ճնշման բարձրացմամբ, հաճախասրտությամբ, հազվասրտությամբ և սրտային աղմուկի առկայությամբ[8]։ Կրծքավանդակի ցավը, որը ֆիզիկալ զննության ժամանակ պալպացիայի կամ այլ կոնտակտի հետևանքով ուժեղանում է, դասվում է ոչ սրտային բնյութի կրծքավանդակի ցավին, չնայած դրան չի կարելի հերքել սուր կորոնար համախտանիշը, նախքան չունենանք գործիքային որոշ հետազոտությունների արդյունքներ[21]։

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմած կրծքավանդակի ցավով հիվանդների մոտ հաճախ հայտնաբերված լուրջ պատճառներն են՝ սրտամկանի ինֆարկտը, աորտայի շերտազատումը, կերակրափողի պատռվածքը, պնևմոթորաքսը և սրտային տամպոնադան[10]։

Ռիսկի միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի ընդունման պահին կատարվում է հիվանդի վիճակի գնահատում GRACE-ի և TIMI հատուկ սանդղակներով, ըստ այդ սանդղակների նրանք հիվանդներին բաժանում են սուր կորոնար համախտանիշի առաջացման ցածր, միջին և բարձր ռիսկի խմբերում[1]։ Այս սանդղակները օգնում են միայն ռիսկը գնահատելու համար, սակայն այս սանդղակները դեղորայքային բուժման որևէ մեթոդ չեն առաջարկում։

HEART սանդղակը դասակարգում է հիվանդներին ցածր և բարձր ռիսկի խմբերում և խորհուրդ է տալիս նրանց հոսպիտալցնել կամ ոչ կախված միավորից[1]։

HEART score[22][23]
Չափանիշ Միավոր
Պատմություն
Բարձր հավանականություն +2
Միջին հավանականություն +1
Քիչ հավանականություն 0
ԷԿԳ
Արտահայտված ST-դեպրեսիա +2
Ոչ սպեցիֆիկ ռեպոլյարիզացիոն խանգարումներ +1
Նորմալ 0
Տարիք
≥ 65 +2
45-65 +1
≤ 45 0
Ռիսկի գործոններ*
≥ 3 ռիսկի գործոններ կամ անամնեզում աթերոսկլերոտիկ հիվանդություն +2
1-2 ռիսկի գործոններ +1
Ռիսկի գործոններ չեն հայտնաբերվել 0
Տրոպոնին
≥ 3× նորմա +2
1-3× նորմա +1
≤ նորմա 0
* ներառում է հիպերխոլեստերոլեմիա, գերճնշում, շաքարային դիաբետ, ծխել, գիրություն

Ընդհանուր միավորը

  • 0-3։ 2.5% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Հիվանդը կաարող է չհոսպիտալացվել, բայց նշանակվում է հսկողություն։
  • 4-6։ 20.3% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Հիվանդները պետք է հոսպիտալացվեն և հսկվի Տրոպոնինի քանակը և կատարվի որոշ ծանրաբեռնվածության թեստեր։
  • ≥7։ 72.7% ռիսկ սրտային պատահարների առաջացման համար։ Առաջարկվում է հնարավորինս շուտ կատարել ինվազիվ միջամտություն, պարզել կորոնար անոթների վիճակը։

Եթե տվյալ անձի մոտ կա սուր կորոնար համախտանիշի (սրտամկանի ինֆարկտ) կասկած, ապա անհապաղ պետք է կատարել որոշ լաբորատոր քննություններ, ԷՍԳ դինամիկան պարզելու համար, սրտային ֆերմենտների որոշում։ Անհրաժեշտ է կատարել դինամիկ հսկողություն, որպեսզի պարզվի հնարավոր պատճառը։

Հատուկ բժշկական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավի բնույթը պարզելու համար առաջարկվում են հետևյալ հետազոտությունները․[24]

  • Էլեկտրոսրտագրություն
  • Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
  • Էխոկարդիոգրաֆիան արդյունավետ է սրտամկանի հիվանդությունով կամ աորտայի շերտազատումով հիվանդների մոտ[8][25]։
  • Համակարգչային շերտագրությունը կիրառվում է աորտայի շերտազատման կասկածի դեպքում[25]։
  • Սցինտիգրաֆիա կամ թոքային անոթների անգիոգրաֆիա համակրգչային շերտագրությամբ[8]։
  • Արյան լաբորատոր քննություն
    • Տրոպոնին I or T հանդիսանում է սրտամկանի վնասման մարկեր։
    • Արյան ընդհանուր քննություն
    • Էլեկտրոլիտների և ռենալ ֆունկցիայի ստուգում (կրեատինին)
    • Լյարդի ֆերմենտներ
    • Կրեատինինկինազ
    • D-դիմեր (երբ կա ոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի կասկած)
    • լիպազայի քանակի որոշում, որով հերքվում կամ հաստատվում է եթնաստամոքսային գողձի ախտահարումը։

Կրծքավանդակի ցավի վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավով հիվանդների վարումը կախված է ցավի պատճառից կամ փուլից։

Նախահոսպիտալային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշվել է հիվանդանոց դիմելիության մեծ մասը կազմում են կրծքավանդակի ցավով հիվանդները։ Ասպիրինը նվազեցնում է սուր կորոնար սինդրոմով հիվանդների շրջանում մահացության տոկոսը, համարվում է շտապ բժշկական միջամտության առաջին ընտրության դեղամիջոցներից մեկը, անհրաժեշտ է տալ բոլոր հիվնադների, բացառությամբ այն հիվնանդերի, ովքեր անամնեզում նշում են խոցային հիվանդություն կամ արյունահոսություն[26]։ Թթվածին տրվում է կրծքավանդակի ցավով հիվանդներին, եթե նրանց սատուրացիան 94 %-ից ցածր է կամ չկան շնչական անբավարարության նշաններ[26][27]։ Էնտոնոքսը ևս կիրառվում է նախահոսպիտալային փուլում, սակայն նրա արդյունավետությունը դեռևս լիարժեք ապացուցված չէ[26][28][29]։

Բուժում հիվանդանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսպիտալային փուլը սկսվում է ստուգելով հիվանդի կենդանության նշանները, ազատ շնչուղիներ, շնչառական ակտը և գիտակցությունը[1][8]։ Այս փուլը կարող է ընդգրեկել էլեկտրոսրտագրությունը, մոնիտորի վրա սրտի աշխատանքի հսկումը, ներերակային կաթետերիզացիան և այլ բժշկական միջամտություններ[8]։ Հավաքվում է անամնեզ, կատարվում է ռիսկի գործոնների գնահատում, ֆիզիկալ զննում, գործիքային և լաբորատոր քննություն և ըստ նախնական ախտորոշման սկսվում է հիվանդի վարումը[8]։ Կախված դրված ախտորոշումից հիվանդն իր բուժումը շարունակում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հիվանդասենյակում կամ արտահիվանդանոցային պայմաններում[8]։ Հիվանդանոցային բուժում են ստանում կրծքավանդակի ցավով, սուր կորոնար համախտանիշով, պնևմոթորաքսով, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով կամ աորտայի շերտազատումով հիվանդները[8]։

Արտահիվանդանոցային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ըստ Կորխանի կրծքավանդակի ցավի առաջացման հաճախականությունը նվազում է հոգեհուզական կայուն մարդկանց մոտ[30]։ Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով պայմանավորված կրծքավանդակի ցավի դեպքում նշանակվում են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ[31]։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ պրոտոնային պոմպի ինհիբիտորները, որպես պլացեբո կիրառվում են նաև այլ ոչ սրտային բնույթի ցավերի ժամանակ նաև այն դեպքում, երբ ցավը պայմանավորված չէ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով[31]։ Կրծքավանդակի ոսկրամկանային բնույթի ցավի դեպքում կարելի է կատարել ակուպունկտուրա կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ և որոշ ֆիզիոթերապևտիկ վարժություններ, որոնք հնարավոր է կատարել տնային պայմաններում[31]։ Հետազոտությունների արդյունքները կապված բուժման արդյունքի հետ իրարամերժ են[31]։ Պարզվել է, որ ոսկրամկանային ցավերի դեպքում ամենաարդյունավետը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների և մանիպուլյացիոն թերապիայի զուգակցումն է[9]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավը ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ ԱՄՆ-ում առաջին բուժօգնության բաժանմունք դիմած անձանց մոտ 6 %-ը գանգատվում է կրծքավանդակի ցավից և հանդիսանում է հոսպիտալացման ամենահաճախ հանդիպող պատճառը[17]։ Առաջնային օղակ դիմելիության 1-3 %-ը ևս պատկանում է կրծքավանդակի ցավին[32]։ 1999 թվականից մինչև 2008 թվականը դիտվել է կրծքավադնակի ցավով հիվանդների դիմելիության աճ, սակայն այս խնդրով դիմելիության կտրուկ աճ, մոտ 13 % գրանցվել է 2006-2011թթ․[33][34]։ Կրծքավանդակի ցավով դիմածների մոտ 20 %-ի մոտ ախտորոշվել է սուր կորոնար համախտանիշ[35]։ Կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում է համր ինֆարկտ, այսինք կրծքավանդակի ցավ չի դիտվում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Tintinalli JE, Stapczynski JS, Ma OJ, Yealy DM, Meckler GD, Cline D (2016). Tintinalli's emergency medicine: a comprehensive study guide (Eighth ed.). New York: McGraw-Hill Education. էջ 325–331. ISBN 978-0-07-179476-3. OCLC 915775025.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Johnson, Ken (2019 թ․ մարտի 13). «Chest pain». StatPearls. PMID 29262011. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  3. Schey R, Villarreal A, Fass R (2007 թ․ ապրիլ). «Noncardiac chest pain: current treatment». Gastroenterology & Hepatology. 3 (4): 255–62. PMC 3099272. PMID 21960837.
  4. Alpert, Joseph S. (2005). Cardiology for the Primary Care Physician (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 47. ISBN 9781573402125.
  5. 5,0 5,1 Wertli MM, Ruchti KB, Steurer J, Held U (2013 թ․ նոյեմբեր). «Diagnostic indicators of non-cardiovascular chest pain: a systematic review and meta-analysis». BMC Medicine. 11: 239. doi:10.1186/1741-7015-11-239. PMC 4226211. PMID 24207111.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Adams, James G. (2012). Emergency Medicine E-Book: Clinical Essentials (Expert Consult - Online and Print) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 449. ISBN 9781455733941.
  7. Thull-Freedman J (2010 թ․ մարտ). «Evaluation of chest pain in the pediatric patient». The Medical Clinics of North America. 94 (2): 327–47. doi:10.1016/j.mcna.2010.01.004. PMID 20380959.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Marx JA, Hockberger RS, Walls RM, Biros MH, Danzl DF, Gausche-Hill M, Jagoda A, Ling L, Newton E, Zink BJ, Rosen P (2014). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice (Eighth ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. ISBN 978-1-4557-0605-1. OCLC 853286850.
  9. 9,0 9,1 Ayloo A, Cvengros T, Marella S (2013 թ․ դեկտեմբեր). «Evaluation and treatment of musculoskeletal chest pain». Primary Care. 40 (4): 863–87, viii. doi:10.1016/j.pop.2013.08.007. PMID 24209723.
  10. 10,0 10,1 Woo KM, Schneider JI (2009 թ․ նոյեմբեր). «High-risk chief complaints I: chest pain--the big three». Emergency Medicine Clinics of North America. 27 (4): 685–712, x. doi:10.1016/j.emc.2009.07.007. PMID 19932401.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Kontos MC, Diercks DB, Kirk JD (2010 թ․ մարտ). «Emergency department and office-based evaluation of patients with chest pain». Mayo Clinic Proceedings. 85 (3): 284–99. doi:10.4065/mcp.2009.0560. PMC 2843115. PMID 20194155.
  12. 12,0 12,1 Katerndahl DA (2008). «Chest pain and its importance in patients with panic disorder: an updated literature review». Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry. 10 (5): 376–83. doi:10.4088/PCC.v10n0505. PMC 2629063. PMID 19158976.
  13. Baren JM, Rothrock SG, Brennan JA, Brown L (2008). Pediatric Emergency Medicine. Philadelphia: Saunders/Elsevier. էջ 481. ISBN 978-1-4160-0087-7.
  14. Mussa FF, Horton JD, Moridzadeh R, Nicholson J, Trimarchi S, Eagle KA (2016 թ․ օգոստոս). «Acute Aortic Dissection and Intramural Hematoma: A Systematic Review». JAMA. 316 (7): 754–63. doi:10.1001/jama.2016.10026. hdl:2434/450334. PMID 27533160.
  15. Swap CJ, Nagurney JT (2005 թ․ նոյեմբեր). «Value and limitations of chest pain history in the evaluation of patients with suspected acute coronary syndromes». JAMA. 294 (20): 2623–9. doi:10.1001/jama.294.20.2623. PMID 16304077.
  16. Panju AA, Hemmelgarn BR, Guyatt GH, Simel DL (1998 թ․ հոկտեմբեր). «The rational clinical examination. Is this patient having a myocardial infarction?». JAMA. 280 (14): 1256–63. doi:10.1001/jama.280.14.1256. PMID 9786377.
  17. 17,0 17,1 17,2 Dezman ZD, Mattu A, Body R (2017 թ․ հունիս). «Utility of the History and Physical Examination in the Detection of Acute Coronary Syndromes in Emergency Department Patients». The Western Journal of Emergency Medicine. 18 (4): 752–760. doi:10.5811/westjem.2017.3.32666. PMC 5468083. PMID 28611898.
  18. 18,0 18,1 Canto JG, Shlipak MG, Rogers WJ, Malmgren JA, Frederick PD, Lambrew CT, Ornato JP, Barron HV, Kiefe CI (2000 թ․ հունիս). «Prevalence, clinical characteristics, and mortality among patients with myocardial infarction presenting without chest pain». JAMA. 283 (24): 3223–9. doi:10.1001/jama.283.24.3223. PMID 10866870.
  19. Edmondstone WM (1995 թ․ դեկտեմբերի 23). «Cardiac chest pain: does body language help the diagnosis?». BMJ. 311 (7021): 1660–1. doi:10.1136/bmj.311.7021.1660. PMC 2539106. PMID 8541748.
  20. Chun AA, McGee SR (2004 թ․ սեպտեմբեր). «Bedside diagnosis of coronary artery disease: a systematic review». The American Journal of Medicine. 117 (5): 334–43. doi:10.1016/j.amjmed.2004.03.021. PMID 15336583.
  21. Pereira VC, Cunha Mde L (2013 թ․ նոյեմբեր). «Coagulase-negative staphylococci strains resistant to oxacillin isolated from neonatal blood cultures». Memórias do Instituto Oswaldo Cruz. 108 (7): 939–42. doi:10.1590/0074-0276130644. PMC 3970650. PMID 24141968.
  22. Backus BE, Six AJ, Kelder JC, Bosschaert MA, Mast EG, Mosterd A, և այլք: (2013 թ․ հոկտեմբեր). «A prospective validation of the HEART score for chest pain patients at the emergency department». International Journal of Cardiology. 168 (3): 2153–8. doi:10.1016/j.ijcard.2013.01.255. PMID 23465250.
  23. Six AJ, Backus BE, Kelder JC (2008 թ․ հունիս). «Chest pain in the emergency room: value of the HEART score». Netherlands Heart Journal. 16 (6): 191–6. doi:10.1007/BF03086144. PMC 2442661. PMID 18665203.
  24. Hess EP, Perry JJ, Ladouceur P, Wells GA, Stiell IG (2010 թ․ մարտ). «Derivation of a clinical decision rule for chest radiography in emergency department patients with chest pain and possible acute coronary syndrome». CJEM. 12 (2): 128–34. doi:10.1017/S148180350001215X. PMID 20219160.
  25. 25,0 25,1 Shiga T, Wajima Z, Apfel CC, Inoue T, Ohe Y (2006 թ․ հուլիս). «Diagnostic accuracy of transesophageal echocardiography, helical computed tomography, and magnetic resonance imaging for suspected thoracic aortic dissection: systematic review and meta-analysis». Archives of Internal Medicine. 166 (13): 1350–6. doi:10.1001/archinte.166.13.1350. PMID 16831999.
  26. 26,0 26,1 26,2 O'Connor RE, Brady W, Brooks SC, Diercks D, Egan J, Ghaemmaghami C, Menon V, O'Neil BJ, Travers AH, Yannopoulos D (2010 թ․ նոյեմբեր). «Part 10: acute coronary syndromes: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S787–817. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.971028. PMID 20956226.
  27. «Highlights of the 2010 AHA Guidelines for CPR and ECC» (PDF). American Heart Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 6-ին.
  28. Castle N (2003 թ․ փետրվար). «Effective relief of acute coronary syndrome». Emergency Nurse. 10 (9): 15–9. doi:10.7748/en2003.02.10.9.15.c1090. PMID 12655961.
  29. «Entonox for the Treatment of Undiagnosed Chest Pain: Clinical Effectiveness and Guidelines» (PDF). Canadian Agency for Drugs and Technologies in Health. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  30. Kisely SR, Campbell LA, Yelland MJ, Paydar A (2015 թ․ հունիս). «Psychological interventions for symptomatic management of non-specific chest pain in patients with normal coronary anatomy» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews (6): CD004101. doi:10.1002/14651858.cd004101.pub5. PMC 6599861. PMID 26123045.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Burgstaller JM, Jenni BF, Steurer J, Held U, Wertli MM (2014 թ․ օգոստոսի 11). «Treatment efficacy for non-cardiovascular chest pain: a systematic review and meta-analysis». PLOS ONE. 9 (8): e104722. Bibcode:2014PLoSO...9j4722B. doi:10.1371/journal.pone.0104722. PMC 4128723. PMID 25111147.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Stochkendahl MJ, Christensen HW (2010 թ․ մարտ). «Chest pain in focal musculoskeletal disorders». The Medical Clinics of North America. 94 (2): 259–73. doi:10.1016/j.mcna.2010.01.007. PMID 20380955.
  33. «Products - Data Briefs - Number 43 - September 2010». www.cdc.gov. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  34. Skiner HG, Blanchard J, Elixhauser A (2014 թ․ սեպտեմբեր). «Trends in Emergency Department Visits, 2006-2011». HCUP Statistical Brief #179. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality.
  35. Eslick GD, Coulshed DS, Talley NJ (2002 թ․ հուլիս). «Review article: the burden of illness of non-cardiac chest pain». Alimentary Pharmacology & Therapeutics. 16 (7): 1217–23. doi:10.1046/j.1365-2036.2002.01296.x. PMID 12144570.