Հուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային գետի հուն

Հուն, գետի հովտի հատակի մաս՝ զբաղեցված ջրի հոսքով։ Սեծ գետերի հունը ունենում է մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր լայնություն (օրինակ, Օբի, Լենայի, Լա Պլատայի, Ամազոնի ստորին հոսանքներում)։ Հունի երկայնքով իրար են հաջորդում խոր ու ծանծաղ տեղամասեր։ Հոսող ջրի էրոզիոն և կուտակիչ գործունեության հետևանքով հունը ենթարկվում է ձևափոխությունների, ընդ որում խորությունն աճում է ավելի դանդաղ, քան լայնությունը։ Հարթավայրային գետերի հունը սովորաբար լինում է գալարուն կամ բազուկների բաժանված, հատակն ու ափերը՝ տիղմով ու ավազով բռնված։ Լեռնային գետերի հունը ուղղաձիգ է, հաճախ սահանքների ու ջրվեժների առկայությամբ (Արփայի համակարգում՝ Ջերմուկի, Որոտանի համակարգում՝ Շաքիի, Նիագարայի վրա՝ համանուն ջրվեժները), հատակում գլաքարերի ու ճալաքարերի կուտակումով (Դեբեդ, Ախուրյան, Հրազդան, Արփա, Որոտան, Եփրատ՝ վերին ու միջին հոսանքներում, Անգարա և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png