Ֆիտոպլանկտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆիտոպլանկտոն աֆտոտրոֆ կենդանիներ են, որոնք պլանկտոնային հասարակության, օվկիանոսների, ծովերի և թարմ ջրային զանգավածների էկոսիտեմի բանալին են համարվում: Բառը ծագում է հունարեն φυτόν (phyton) բառից, որը թարգմանաբար նշանակում է բույս և πλαγκτός (planktos) բառից, որը նշանակում է թափառող: Շատ ֆիտոպլանկտոններ այնքան փոքր են, որ միայնակ լինելու դեպքում անզեն աչքին անտեսանելի են: Այնուամենայնիվ, երբ դրանք առկա են մեծ թվերով, որոշ տեսակներ հնարավոր է որ տեսանելի լինեն որպես գունավորված բծեր ջրային մակերևույթի վրա իրենց բջիջներում առկա քլորոֆիլի հատիկների և որոշ տեսակներում հատուկ գունանյութերի շնորհիվ:

Ֆիտոպլանկտոնները ֆոտոսինթեզ կատարող միկրոսկոպիկ օրգանիզմներ են, որոնք բնակեցրել են աշխարհի գրեթե բոլոր օվկիանոսների և թարմ ջրային զանգվածների վերին, արևով լուսավորված շերտը: Նրանք գործակալներն են հիմնական արտադրության, արարածներ ստեղծված ջրում լուծված ածխաթթու գազի օրգանական միացություններից, գործողություն որը պահպանում է ջրային սննդի շղթայի: Ֆիտոպլանկտոնները էներգիա են ստանում ֆոտոսինթեզի շնորհիվ և հետևաբար ապրում են օվկիանոսի,ծովի, լճի կամ այլ ջրային զանգվածների լավ լուսավորված տարածքներում: Ֆիտոպլանկտոնները մատակարարում են Երկիր մոլորակում կատարվող ֆոտոսինեզի կեսը: Նրանց ածխածնի օքսիդների ընդհանուր էներգետիկ խտացումը հիմքն է հսկայական օվկիանոսային, նաև թարմ ջրային զանգվածների սննդային շղթայի: Մարդկային գերտաքացման ազդեցությունները ֆիտոպլանկտոնների պուպուլացիայի վրա ակտիվ հետազոտական թեմա է: Ուղղաձիգ շերտավորության փոփոխությունները ջրային զանգվածների, ջերմությունից կախված կենսաբանական ռեակցիաների արագությունը և մթնոլորտային սնուցիչների մատակարարումը հնարավոր է, որ կարևոր ազդեցություններ ունենան ֆիտոպլանկտոնների արտադրողականության ապագայի վրա: