Վարդենիս համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԳեղարքունիքի մարզ
Ներառում էՎարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ
ՎարչկենտրոնՎարդենիս
Խոշորագույն քաղաքՎարդենիս
Օրենսդրական մարմինՎարդենիս համայնքի ավագանի
համայնքապետԱհարոն Խաչատրյան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն (2011)15,129
Սահմանակցում էՄարտունի, Ճամբարակ, Եղեգիս համայնքներ, Ադրբեջան Ադրբեջան
vardenis.am

Վարդենիս, համայնքի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում[1]։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Սահմանակցում է Մարտունի, Ճամբարակ և Եղեգիս համայնքների հետ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ։

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի կազմում ներառվել են նոր բնակավայրեր։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ավագանի և ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենիս համայնքի ավագանի՝     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն     Միասնական Վարդենիս դաշինք     Ահարոն Խաչատրյան դաշինք

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին բաղկացած է 27 անդամներից, որոնցից 14-ը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, 10-ը՝ Ահարոն Խաչատրյան դաշինքից՝ բաղկացած Համերաշխություն և Դեմոկրատական այլընտրանք կուսակցություններից, իսկ 4-ը Միասնական Վարդենիս դաշինքից, որի մեջ մտնում է ՀՅԴ-ն և Ժողովրդավարություն և աշխատանք կուսակցությունը։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն է։

Համայնքի բնակավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենիս համայնքը կազմված է 36 բնակավայրից՝ Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղերն ու Վարդենիս քաղաքը, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]