Փարաքար համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում կայացած տեղական ինքնակառավարման մասին ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով[1][2]։
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 10-ը Ապրելու երկիր կուսակցությունից,6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 5-ը Դավիթ Մինասյան դաշինքից։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանն է։
↑ 2,02,12,2Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։