Բաղրամյան (Էջմիածնի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Բաղրամյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Բաբկեն Շահբազյան | ||
Հիմնադրված է | 1947 թ. | ||
Մակերես | 10.7 կմ² | ||
ԲԾՄ | 950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2838[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | բաղրամյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1123[3] | ||
|
Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 38 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Հիմնադրվել է 1947 թ-ին որպես ավան և իր անվանումը ստացել է ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվում է գյուղական բնակավայրերի շարքը։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարուստ է տուֆի պաշարներով, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի հարակից գյուղերից և Հայաստանի այլ շրջաններից։ Ըստ ՀՀ 2011 թ. հանրաքվեի արդյունքների` Բաղրամյանի մշտական բնակչությունը կազմել է 2838 մարդ (1379 տղամարդ և 1459 կին), առկա բնակչությունը` 2804 մարդ (1361 տղամարդ և 1443 կին)։
Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1831 | 2233 | 2629 | 2675 | 2838[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 668 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (340 հա), պտղատու (16 հա) և խաղողի այգիները (80 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, խաղողի այգիներ՝ կազմելով համապատասխանաբար 155 և 3 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, մշակում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-08-17 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-08-17 at the Wayback Machine.
|