Ստեփանավան համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանավան (այլ կիրառումներ)
Ստեփանավան

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էՍտեփանավան, Արմանիս, Կաթնաղբյուր և Ուրասար
ՎարչկենտրոնՍտեփանավան
Խոշորագույն քաղաքՍտեփանավան
համայնքապետԱրմեն Գրիգորյան
Բնակչություն (2011)20,527
stepanavan.am

Ստեփանավան, համայնք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Սահմանակցում է Տաշիր, Լոռի Բերդ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների հետ։

Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանավան խոշորացված համայնքում առաջին անգամ համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան համայնքը կազմված է 4 բնակավայրից՝ Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար գյուղերից և Ստեփանավան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։

Համայնքի ավագանի և ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավանի ավագանի՝

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Ստեփանավան համայնքի ավագանին, ընտրված 2021 թվականի նոյեմբերի 14-ին, բաղկացած է 22 անդամներից, որոնցից 1-ը Հայ ազգային կոնգրես կուսակցությունից, 16-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, իսկ 2-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Արմեն Գրիգորյանն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը կազմում է 20,527 մարդ, որը հիմնականում բնակվում է Ստեփանավանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]