Jump to content

Շարայի լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարայի լեռ
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ և Շիրակի մարզ
Անվանված էՇարա

Շարայի լեռ, Գոլգաթ, Կոլգաթ, Կողգաթ, Ղոլղաթ, Ղոլղաթ Մեծ, Սուրբ Հովհաննես, լեռնագագաթ Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։ Բարձրությունը 2475 մ է[1][2], հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Կա ավազահանք։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։

Պահպանվել է մի ավանդություն այն մասին, թե ինչու է լեռն ստացել այս անունը։ Հին Հայաստանում ամենքը գիտեին Շիրակի տեր Շարայի որկրամոլության մասին։ Ամռանը, կալը կալսելու ժամանակ, նա մի քանի սայլ ցորեն է բերում և թաքցնում այս լեռան փոքրիկ անձավում։ Շարան մտադիր էր ձմռանը մեկ–մեկ այստեղ գալ և մարդկանց հայացքից հեռու կշտացնել փորը։ Երբ ձմեռը վրա է հասնում, Շարան գաղտագողի գալիս է իր թաքստոցը։ Նստում է անձավում ու մտածում իր անելիքի մասին։ Հենց այնպես ցորնահատիկներն ուտելը բանի նման չէ, բայց մինչև տանես, աղաս ու հաց թխես՝ ամենքը գլխի կընկնեն։ Այդ պահին նրա աչքին երևում է մայրը, որն ասում է․ «Տղաս, ասավածները կպատժեն այն մարդուն, որը հացի է նստում որդիներից ծածուկ»: Շարան սթափվում է, վերադառնում տուն և հրամայում, որ գնան ու լեռան անձավից ցորենը տուն բերեն։ Այդ ժամանակվանից էլ սարը կոչվել է Շարայի լեռ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 87 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 462