Մուսայելյան (Շիրակի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Մուսայելյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 12.8 կմ² | |
ԲԾՄ | 2045 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 408[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մուսայելյան (նախկին անվանումը՝ Բոզյոխուշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարապատ համայնքում, մարզկենտրոնից 32 կմ արևելք։ Գյուղի կենտրոնի հեռավորությունը Երևանից 180 կմ է, Գյումրիից՝ 32 կմ, Աշոցքից՝ 15 կմ։
Գյուղը հիմնվել է 1862 թ. Բոզյոխուշ անվամբ Արևմտյան Հայաստանի Մասիս[փա՞ստ] գավառի Մեզիղլադա գյուղից գաղթածների կողմից։ Այսուհանդերձ, համայնքի բնակչությունը կազմված է հիմնականում Բասեն գավառից գաղթածների ժառանգներից։ Վերանվանվել է Մուսայելյան 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մուսայելյանի մշտական բնակչությունը կազմել է 388, առկա բնակչությունը՝ 376 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է 1877-1878 թվականներին Բասենի Բղլասոն գյուղից[2]։
Մուսայելյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսայելյանն ունի 1896 թ.-ին կառուցված Սբ. Տրդատ եկեղեցի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 901
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 775.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեկ օր Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում
- Մուսայելյան գյուղի էջը CAA կայքում Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք Արխիվացված 2012-10-27 Wayback Machine
|
|