Ծնվել է 1938 թվականի փետրվարի 5-ին ՀԽՍՀԳուգարքի շրջանիՎահագնի գյուղում (այժմ՝ Լոռու մարզ)։ 1962 թվականին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է Կիրովականի միջշրջանային «Փարոս», 1963-1966 թվականներին՝ Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար», 1966-1973 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթերում։ Եղել է «Պիոներ» ամսագրի բաժնի վարիչ (1973-1974), պատասխանատու քարտուղար (1974-1977): 1977-1994 թվականներից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի ավագ խմբագիր։ Մեծերի համար լույս է ընծայել մի շարք գրքեր՝ «Մենախոսություն» (1990), «Արմատահան ծառեր» (1991), «Սիրտս քեզ եմ բացում» (1998), «Խաչված ճակատագիր» (2000), «Հող և հաց» (2003), «Ցորնաշեղջ» (2004), «Հազարադուռ աշխարհ» (2008): 1974 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ «Արմատահան ծառեր» արձակ ժողովածուի համար 1991 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակի։ 2006 թվականին «Վահեի երգը» մանկական գրքին շնորհվել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ։ 2008 թվականին ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և այլ պարգևների։ 1994 թվականից դասախոսել է Երևանի «Գալիք», Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում։ Ղեկավարել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան։
Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լ. Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Լիպարիտ Սարգսյանի տեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։