Միսակ Տեր-Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսակ Տեր-Գևորգյան
Ծնվել է1882
ԾննդավայրԼեռնապատ, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Միսակ Կարապետի Տեր-Գևորգյան (1882, գյուղ Հաջիղարա (այժմ՝ Լեռնապատ, Լոռու մարզում) - 1968, Երևան), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

17 տարեկանում մեկնել է Բաքու և որպես խառատ աշխատել Բալախանիի արհեստանոցներից մեկում։ 1903 թվականին հեղափոխական գործունեության համար հեռացվել է աշխատանքից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գործող բանակում, քաղաքական աշխատանք տարել զինվորների շրջանում։ 1919 թվականին Տեր-Գևորգյանի մասնակցությամբ Հաջիղարայում ստեղծվել է կոմունիստական բջիջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Ղարաքիլիսայի (Կիրովական) գավգործկոմի նախագահի, Լենինականի տեքստիլ կոմբինատի տնօրենի տեղակալ, 1933 թվականից՝ Լենինականի ԲԳՏ-յան նախագահ, հանրապետության արդկոոպերացիայի ապահովագրության վարչության նախագահ և այլն։ 1944 թվականից անցել է կենսաթոշակի։ Ընտրվել է ՀԽՍՀ ԿԳԿ-ի, Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի անդամ։

Պարգևատրվել է ԽՍՀՄ աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665 CC-BY-SA-icon-80x15.png