Վլադիմիր Ներկարարյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Ներկարարյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Ներկարարյան
Ծնվել էհունվարի 15, 1914(1914-01-15)
Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 18, 1994(1994-12-18) (80 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1946)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1969) և պրոֆեսոր (1971)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Վլադիմիր Նիկողոսի Ներկարարյան (հունվարի 15, 1914(1914-01-15), Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1994(1994-12-18)), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ներկարարյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 15-ին Հաջիղարա (այժմ՝ Լեռնապատ) գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1946)։ Մասնակցել է 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմին։ 1950-1978 թվականներին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում (տնօրենի տեղակալ արխիվի, ապա՝ գիտության գծով, պատմության սեկտորի վարիչ)։ 1978 թվականից համալսարանի պրոֆեսոր է։ Գիտական աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ, Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների և կոմունիստական կազմակերպությունների պատմության հարցերին։ ՌՍԴԲՊ բոլշևիկյան կազմակերպությունները և ոեոլյուցիոն շարժումները Լոռում 1905-1907 թվականներին։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում 1921-1925 թվականներին։ Հայաստանի կոմունիստական կուսակցության պայքարը երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման համար (1926-1929 թվականներին)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍԴԲՊ բոլշևիկյան կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում 1905-1907 թվականներին: 1955[1]։
  • Հովհաննես Սարուխանյան: 1955[2]։
  • Հայաստանի կոմունիստական պարտիան ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925թթ.): 1956[3]:
  • Հայաստանի կոմունիստական պարտիայի երրորդ համագումարը, (1924 թ. մայիս): 1958[4]։
  • Հայաստանի կոմունիստական պարտիայի 4-րդ համագումարը: 1962[5]։
  • О некоторых закономерностях и особенностях строительства социализма в Армении. 1967.[6]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի (1955)։ ՌՍԴԲՊ բոլշևիկյան կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում 1905-1907 թվականներին։ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀՍՍՌ։ Երևան: Ա. հ 
  2. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի, Սահակյան Վ (1955)։ Հովհաննես Սարուխանյան: Համառոտ կենսագրական ակնարկ։ ՀԿՊ Կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ, ՍՄԿԿ Կենտկոմին կից Մարքսի-Էնգելսի-Լենինի-Ստալինի ինստիտուտի Հայկական ֆիլիալ։ Երևան: Հայպետհրատ 
  3. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի (1956)։ Հայաստանի կոմունիստական պարտիան ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925թթ.)։ Երևան: Հայպետհրատ 
  4. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի (1958)։ Հայաստանի կոմունիստական պարտիայի երրորդ համագումարը, (1924 թ. մայիս)։ Երևան: Հայպետհրատ 
  5. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի (1962)։ Հայաստանի կոմունիստական պարտիայի 4-րդ համագումարը։ Երևան: Հայպետհրատ 
  6. Ներկարարյան Վլադիմիր Նիկողոսի (1967)։ О некоторых закономерностях и особенностях строительства социализма в Армении։ Институт истории партии ЦК КП Армении, Филиал института марксизма-ленинизма при ЦК КПСС։ Ереван: Айастан 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248 CC BY-SA icon 80x15.png