Չախալաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Չախալաբերդ
Bazmaberd 52.JPG
ՏեսակԲերդ
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռի, Կուրթան ձոր
Վարչական միավորԼոռու մարզ
ԵրկիրՀայաստան
Bazmaberd Վիքիպահեստում

Չախալաբերդ (Չըխլաբերդ, Բազաբերդ, Բազկերտ, Չախալաբերդ), բերդ Ջիլիզա գյուղից 2, 5 կմ արևելք, Լալվար լեռան հյուսիսային ստորոտի բարձրադիր բլրի վրա։ Բլուրը` այդ թվում բերդի ողջ տարածքը, ծածկված է թավուտ անտառով։ Արևմտյան կողմից հոսում է Լալվար գետակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդի մասին ամենավաղ հիշատակությունը հանդիպում է Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977թ․) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։ Նշանակում է Բազաբերդ -Բազկերտ-Չախալաբերդը X դ․ արդեն նշանավոր է եղել։ Այն բազմիցս հուսալի ապաստան է ծառայել նաև Զաքարյանների ժամանակ հետագայում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդի մնացորդներից երևում է, որ այն զբաղեցրել է մոտ 150 х 35 մ չափերով տարածք։ Համեմատաբար լավ պահպանվել է արևմտյան մասում գտնվող միջնաբերդը, որը ուղղանկյունաձև է և զբաղեցնում է մոտ 0, 25 հա մակերես։ Շրջապակված է պարսպով, որի մնացորդներն ունեն 10-12 մ բարձրություն և 2-3 մ հաստություն։ Կառուցված են ճեղքած անդեզիտե քարերով, որոնք կապակցված են կրաշաղախով։ Պարագծով նստած են բազալտե ժայռաբեկորների վրա։ Հարավային կողմում (որտեղ՝ տեղանքը պաշտպանական առումով պակաս հուսալի է) պարիսպը անկյուններում ուժեղացված է մեկական ուղղանկյուն աշտարակներով, իսկ միջին մասում՝ երկու կոնաձև բուրգով, որոնք ունեն ընդարձակ ներքին տարածություն։ Դրանք արտաքին պատերում թողնված են պատուհաններ և դիտաճեղքեր։ Մուտքերն երկուսն են՝ արևելյան և արևմտյան կողմերից։ Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով (վերին կամարը փոքր-ինչ ետ է ընկած և կրկնակի անգամ լայն է ստորինից․ ըստ երևույթին ծառայել է մուտքը պաշտպանելուն)։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Չախալաբերդ անվան հանրահայտ լինելուն` բերդն այդ անունով մասնագիտական գրականության մեջ չի հանդիպում։ Երբ այն համադրում ենք գրականության մեջ տեղ գտած Բազաբերդի կամ Բազկերտի հետ, պարզվում է որ այդ երկու բերդերն էլ նունն են։

Ս․ Ջալալյանցը Բազաբերդի նկարագրությունը բերում է Ուչիքիլիսա, Խոժոռնի, Խորակերտ, Խուճապ և այլ հնավայրերի շարքում, որոնք բոլորն ել գտնվեւմ են իրար մոտ տարածքում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Շախկյան «Լոռի պատմության քարակերտ էջերը», Երևան, «Հայաստան», 1986, էջ 136