Jump to content

Կարմիր վանք (Արդվի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք, մշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրդվի[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Մասն էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր վանք (այլ կիրառումներ)

Կարմիր վանք, Քալանթարյանց վանք, վանք Հայաստանի Թումանյանի տարածաշրջանում, Արդվի գյուղում։ 10-րդ դարի կառույց է։ Օգտագործված է կարմրավուն շինաքար, որից և Կարմիր վանք անվանումն է ծագել։

Եկեղեցին երկլանջ կտուրով միանավ ոչ մեծ դահլիճ է՝ միակ մուտքը հարավից է։ Մեր օրեր են հասել տեխնիկապես վտանգված վիճակում։ Ծածկը չի պահպանվել, իսկ դեռևս կանգուն մնացած որմնապատերը կիսախարխուլ վիճակում են։ Կիսագլանաձև թաղը միջնամասում ուժեղացված է որմնասյուներից բարձրացող թաղակիր կամարներով։ Գմբեթարդը կիսաշրջանաձև խորանից սահմանազատված է գոտիով, որը շարունակվում է նաև երկայնական պատերի վրա։ Կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի սրբատաշ խոշոր քարերով, որի համար էլ, ստացել է «Կարմիր վանք» անունը։ Կառույցն աչքի է ընկնում շարվածքի և քարի մշակման բարձր որակով։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ չկան։ Սակայն, եկեղեցու շրջակայքի հնագույն տապանաքարերը և ոչ հեռու գտնվող քառակող կոթողի առկայությունը հուշում է, որ վանքը կառուցվել է վաղ միջնադարում[2]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզգիները կոտորում են այս վանքում ապաստան գտած գյուղացիներից շատերին, որոնց արյունը առվի նման դուրս է հոսում վանքի միջից և ներկում շրջապատը։ Դրա համար էլ վանքը ստանում է Կարմիր վանք անունը[3][4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)