Արմեն Վահրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վահրամյան
Ծնվել էմայիսի 10, 1968(1968-05-10) (55 տարեկան)
ԾննդավայրԱրդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Armen Vahramyan Վիքիպահեստում

Արմեն Արմենակի Վահրամյան (մայիսի 10, 1968(1968-05-10), Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2016)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին, Արդվի գյուղում։ 1978 թվականից սովորել է Ալավերդու գեղարվեստի դպրոցում։ 1989 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի քոլեջի մանրանկարչության բաժինը, 1994 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

«Թումանյանական աշխարհում» ցուցահանդեսի բացման արարողություն
Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թ. Անհատական ցուցահանդես, Մոնրեալ, Կանադա
  • 1998 թ. Անհատական ցուցահանդես, Գերոնա, Իսպանիա
  • 1998 թ. Անհատական ցուցահանդես, Բարսելոնա, Իսպանիա
  • 2000 թ. «Մարկ Շագալ» պատկերասրահ, Ամստերդամ, Հոլանդիա
  • 2000 թ. Անհատական ցուցահանդես, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2001 թ. Խմբակային ցուցահանդես նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2003 թ. Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
  • 2003 թ. «Հայկական գրաֆիկա 2003», Հայաստանի նկարիչների միություն
  • 2004 թ. «Հայկական գրաֆիկա 2004», Հայաստանի նկարիչների միություն
  • 2006 թ. Անհատական ցուցահանդես, Գլազգո, Շոտլանդիա
  • 2006 թ. Անհատական ցուցահանդես, “Venn Dome Gallery”, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թ. Անհատական ցուցահանդես, «ԱրտԲրիջ», Երևան
  • 2008 թ. ԱՄՆ դեսպանատուն, Երևան, Հայաստան
  • 2009 թ. Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Butterfly Museum, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Inter Artni Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 թ. Սիլվանա պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2012 թ. SO Galerie, Մալթա[3]
  • 2015 թ. «Թումանյանական աշխարհում», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն[4][5]
  • 2018 թ. Գեղանկարների ցուցադրություն՝ նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին[6][7][8]

Մեջբերումներ Արմեն Վահրամյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան երիտասարդներ, ովքեր տարվում են նոր ուղղություններով, նոր ձևեր են մշակում ու որոշում են, որ դա ամենաճիշտն է այսօրվա համար։ Կարծում եմ՝ դա այսօրվա համար է։ Վերածննդի արվեստը նայում ենք, զարմանում ենք՝ մարդիկ ինչպես են նկարում։ Մեծ արվեստը, իրական արվեստը դա է։ Նայում եմ Մինասի գործերին, զարմանում եմ, որ դա մարդն է նկարել։ Դա մեկ օրվա համար չէ, մեծ արվեստ է, որ անընդհատ պետք է սովորենք։

Մեջբերումներ Արմեն Վահրամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի աշխարհում աստվածաշնչյան մաքրություն է, անարատություն և խաղաղություն։ Ցանկասիրական ու արբեցնող բույրերից զուրկ աշխարհ, որից դրախտային անմեղություն է ծորում։
- Քրիստիան Ճերմակ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ա. ՎԱՀՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «Արմեն Վահրամյան, Սիլվանա պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Թումանյանական աշխարհ»
  5. Արմեն Վահրամյանի գործերը կներկայացվեն Շարամբեյանի անվան կենտրոնում
  6. One, Studio. «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  7. www.Mitk.am (2019 թ․ փետրվարի 26). «Գեղանկարիչ Արմեն Վահրամյանի արթմնի երազները - Լուսանկարներ». Mitk.am (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  8. «Տեղի Ունեցաւ Գեղանկարիչ Արմէն Վահրամեանի Անհատական Ցուցահանդէսը (լուսանկարներ, տեսերիզ)». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2019 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  9. «Իսկական արվեստը բոլոր ժամանակների համար է», Արմեն Վահրամյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]