Հանցագործության կանխարգելում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուկրաինայի ոստիկանությունը ֆուտբոլային խաղի ժամանակ պահպանում է կարգուկանոն: Կառավարության ներկայացուցիչների ներկայությունը հրապարակային միջոցառումների ժամանակ կարող է ոչ միայն կանխել օրենքի խախտումները, այլ նաև քաղաքացիներին դրդում է չխախտել այն:

Հանցագործության կանխարգելում, հանրային մարմինների, հասարակական կազմակերպությունների, պետական պաշտոնյաների, իշխանության և այլոց կողմից ձեռնարված միջոցառումների համակարգ է, որի նպատակն է պայքարել պոտենցիալ հանցագործների դեմ և կանխել հանցագործությունները:

Որոշ հեղինակներ առաջարկել են «հանցագործությունների կանխում» տերմինը (նշելով, որ այն չի կարող կանխել գոյություն ունեցող երևույթը)[1], սակայն տեսականորեն օգտագործվում է «հանցագործության կանխարգելում» տերմինը[2]:

Նմանատիպ հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականությունում և կանոնագրքերում օգտագործվում են «հանցագործության կանխարգելում», «հանցագործությունների կանխում» և «հանցագործությունների ճնշում» տերմինները: Որոշ հեղինակներ անհրաժեշտ չեն համարում այդ հասկացություները առանձացնել և ինչ-որ սեմենտիկ երանգներ տալ: Դրանք դիտարկվում են որպես հոմանիշներ, իսկ ընդհանուր հասկացություն ընդունվում է «հանցագործության կանխարգելում» տերմինը[3], սակայն տերմինների միջև կան որոշակի իմաստային տարբերություններ[4]:

«Հանցագործության կանխարգելում» հասկացությունը կարող է ընդունվել ինչպես լայն, այնպես էլ նեղ իմաստով: Լայն իմաստով կանխարգելման հոմանիշ է նախազգուշացումը: Կանխարգելում են համարվում այն միջոցները որոնք ուղղված են կոնկրետ հանցավոր գործողությունների պատճառների և պայմանների լուծարմանն ու հայտնաբերմանը, ինչպես նաև անձանց բացահայտումը, որոնք կարող են կատարել պոտենցիալ հանցանք, և որը ուղղված է նախազգուշական գործողությունները իրականացնելու համար[5]: Այդպիսի գործողությունը համարվում է հանցագործության կանխարգելման համալիր փուլերից մեկը:

Հանցագործությունների կանխումը գործունեության վաղ փուլում, երբ հանցագործը մշակում է որոշակի ծրագրեր, նվազեցնում է հանցագործությունները:

Հանցագործությունների ճնշումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունը գտնվում է նախապատրաստական փուլում կամ կատարվում է փորձ: Երբ հանցագործը նախապատրաստում է միայն միջոցներ կամ հանցագործության գործիքներ, փնտրում գործընկերներ կամ իրականացնում է դավադրություն, այն ճնշելու նպատակն է հետ վերադարձնել հանցագործի կողմից պատճառված վնասը:

Հանցագործության կանխարգելման նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունների կանխարգելման նշանակությունը հասկանալի էր նույնիսկ անտիկ աշխարհում: Չազարե Բեկարիան գրել է՝

Aquote1.png Ավելի լավ է կանխել հանցագործությունը, քան պատժել հանցագործներին: Դա կազմում է ցանկացած լավ օրենսդրության մի մասը, որը ըստ էության հանդիսանում է մարդկանց առաջնորդելու ամենաբարձր երջանկության կամ էլ հնարավոր է ավելի քիչ տխրությամբ, եթե այս ամենը դիտենք մեր կյանքի բարու և չարի հարաբերակցության տեսանկյունից: Aquote2.png

Մեծամասնության կարծիքով հանցագործության կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հանցագործության դեմ պայքարի այլ մեթոդներ[6]: Հանցագործության կողմից տրված վնասը հասարակությանը՝ հսկայական է: Ընդհանուր առմամբ հանցագործության մեջ ոչ միայն նյութական կորուստներ են այլ նաև կյանքեր, որոնք խլվել են մարդասպանների կողմից, ինչպես նաև խորտակված ճակատագրեր: Որքան բարձր է հանցագործության մակարդակը, այնքան բարձր է իրավապահ մարմինների գործունեության հետ կապված ծախսերը:

Հանցագործության կանխարգելման նպատակն է թույլ չտալ հարձակման ժամանակ որևէ վնասներ: Հանցագործի կողմից իրականացվող հանցագործությունների կանխարգելիչ միջոցառումները վաղ փուլում թույլ են տալիս պոտենցիալ հանցագործին վերադարձնել բնականոն կյանքին:

Կանխարգելման գործունեության օբյեկտներ և սուբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունների կանխարգելման գործունեությունն իրականացվում է[7] ազդելով՝

  • Հանցագործությունների պատճառներն ու պայմանները կապված են հասարակության և ընդհանրապես քաղաքացիների հետ, որոնք հանցագործներ չեն հանդիսանում: Բոլոր տեսակի քրեական գործոնների վրա անհրաժեշտ է ազդել (Գործազրկություն, անօրինական միգրացիա և այլն): Կանխարգելման գործունեության համար կարող է համարվել տուժողի հոգեբանությունը, որը ուղղված է պոտենցիալ զոհերի վարքագծին:
  • Հատուկ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ է կենտրոնացնել առավել վտանգավոր հանցագործությունների՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում:
  • Առանձին «վառ կետեր» , որտեղ հասարակությունը և հանցագործությունը բախվում են իրավապահ գործունեության և վերահսկող գործընթացում:

Հանցագործության կանխարգելումը կարող է իրականացվել ինչպես պետական կամ հասարակական մարմինների կողմից, այնպես էլ կոնկրետ անձի: Ըստ այդմ կարելի է առանձնացնել հանցագործության կանխարգելման մասնագիտացված և ոչ մասնագիտացված սուբյեկտները[8]:

Հանցագործության կանխարգելման մասնագիտացված սուբյեկտների գործունեությունը հիմնական կամ հիմնական ուղղություններից մեկն է: Ռուսաստանում հանցագործության կանխարգելման գործառույթը կատարում է ՌԴ անվտանգության խորհուրդը:

Մասնագիտացված սուբյեկտների թվին վերաբերվում են նաև վերահսկող մարմինները՝ հարկային, հակամենաշնորհային, սանիտարահամաճարակաբանական, ֆինանսական և այլ տեսակի հսկողություն և վերահսկողություն:

Ոչ պետական սյուբեկտների թվին պատկանում են հասարակական մարմինները և անձինք, որոնք նպաստում են իրավապահ մարմինների գործունեությանը:

Ոչ մասնագիտացված սուբյեկտների շրջանակը հստակ որոշված չէ: Գրեթե բոլոր կազմակերպությունները և քաղաքացիները մասնակցում են հանցագործության կանխարգելմանը՝ ստեղծելով աշխատատեղեր և այլն:

Հանցագործության կանխարգելման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման միջոցառումների ոլորտի հետ կապված քրեաբանները առանձնացնում են հանցագործության ընդհանուր, հատուկ և անհատական նախազգուշացումները[9]:

Հանցագործության ընդհանուր նախազգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության արմատները միշտ թաքնված են եղել հասարակական բացասական երևույթներում, սոցիալական, քաղաքական, տնտեսական և հոգևոր խնդիրներում: Հանցագործությունների թիվը առավել արդյունավետ կրճատելու համար պահանջվում են երկարաժամկետ միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսության ամրապնդմանը, աշխատատեղերի ստեղծմանը, կենսամակարդակի բարձրացման ծրագրերին՝ հասարակության մեջ ձևավորված այնպիսի երևույթների հետ կապված, ինչպիսիքն են հարբեցողությունը և թմրամոլությունը, մուրացկանությունը, աղքատությունը, անօրինական միգրացիան, ազգամիջյան և այլ հակամրտությունները:

Իհարկե, շատ թվարկված երևույթներից (օրինակ՝ գործազրկություն և ալկոհոլի չարաշահում) խոսք անգամ չի կարող լինել նրանց լիակատար վերացման մասին: Սակայն պետության և հասարակության կողմից ձեռնարկված նպատակաուղղված քայլերը կարող են զգալիորեն նվազեցնել այդ բացասական երևույթները: Այնպես որ, զբաղվածության ծառայությունների լավ կազմակերպումն ու ֆինանսավորումը թույլ են տալիս ոչ միայն նվազեցնել գործազրկությունը, այլ նաև բարելավել այն մարդկանց կենասամակարդակը, ովքեր կյանքի բերումով դարձել են գործազուրկ, հետ պահել նրանց բարոյական դեգրադացիայից և եկամուտ ստանալու անօրինական միջոցներից:

Ընդհանուր կանխարգելման միջոցներին վերաբերվում են պետական կառավարման համակարգի հանրային վերահսկողության ստեղծումը, որը արգելք է հանդիսանում կոռուպցիոն սխեմաների գործողության առաջացմանը:

Ընդհանուր առմամբ հանցագործության կանխարգելման նպատակն է ապահովել մարդու արժանապատիվ գոյությունը հասարակության մեջ, հիմնական պահանջներին հասնելու համար ստեղծել պայմաններ օրինական միջոցներով:

Ընդհանուր նախազգուշացման մշակաման և իրականացման միջոցները իրականացնում են բոլոր մարմինները պետության տարբեր մարզերից մասնագետների ներգրավմամբ՝ տնտեսագետներ, սոցիոլոգներ, քաղաքական գործիչներ, կառավարիչներ, հոգեբաններ և այլն: Քրեաբանները նույնպես մասնակցում են այդ գործընթացին, տրամադրելով վիճակագրական տվյալների վերլուծական ակնարկներ, իրականացնում են քրեագիտական փորձաքննություն և սոցիալ-տնտեսական ծրագրեր:

Հանցագործության հատուկ նախազգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ նախազգուշացումը իրականացնում են սոցիալական խմբերի վրա ազդեցություն գործելու ժամանակ, ինչպես նաև առանձին անձանց և կազմակերպությունների գործունեության ոլորտներում, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք օժտված են բարձր կրիմինոգենով կամ ինքնազոհությամբ:

Այսպես, օրինակ առանձին անհատների բարձր կրիմինոգենությունը կարող է որոշվել հանցագործության իրական փաստերի հիման վրա (այս դեպքում քրեաբանական նախազգուշացումը ուղղված է թույլ չտալ կրկնահանցագործությունը), վարչական և պաշտոնատար իրավախախտումները, որի վարքը ակնհայտորեն չի համապատասխանում տվյալ սոցիալական իրավիճակին, նպատակային նախասիրությունները, որոնց հնարավոր չէ հասնել օրինական ճանապարհով: Նմանատիպ են համարվում նաև սոցիալական խմբերի կրիմոգեն բնութագիրը, այս ամենին կարող են վերաբերվել խմբի հակահանրային ժխտողական ուղղվածությունը, քաղաքական կամ սոցիալական արմատականությունը, որոնք ընդգրկված են հասարակության հակասությունների և արժեքային համակարգի հետ:

Գործունեության առանձին ոլորտները և օբյեկտները կարող են ավելի շատ ենթարկվել հանցագործությունների կատարմանը, օրինակ հանցագործների համար իրենց գրավչությունը (նյութական արժեքների պահպանում), իրավական և տեխնիկական թույլ պաշտպանությունը, պետական և հասարակական վերահսկողության անթափանցելիությունը, որը պայմաններ է ստեղծում ստվերային գործունեության կազմակերպման համար: Տուժողի հոգեբանության բոլոր առումները՝ անձնական հատկանիշների հետ համատեղ (օրինակ, ալկոհոլի չարաշահում), սոցիալական պատկանելիություն (մուրացկաններ) կամ մասնագիտական խմբեր (տաքսու վարորդներ, թիկնապահներ, ինկասատորներ), որոշ մարդիկ ավելի հաճախ են հանցագործության զոհ դառնում:

Դոլգովան առանջնացնում է հանցագործության հատուկ նախազգուշացման հետևյալ տեսակները՝[10]

  • Հանցագործության ավելի վաղ նախազգուշացում

Նախազգուշական միջոցները կարող են իրականացնել կանխարգելիչ բնույթ, եթե կանխատեսումների հիման վրա մշակվի գործողություններ հնարավոր է բարձրացնել կրիմինոգենի սոցիալական գործոնը: Այսպես, օրինակ, եթե պետության մեջ նախատեսված է թուլացնել միգրացիոն ռեժիմը կամ ուժի մեջ են մտնում այլ հանգամանքներ, որոնք ավելացնում են ներգաղթյալների հոսքը, այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջոցներ՝ ինչպիսիք են աշխատատեղերի ապահովումը, ինտեգրել նրանց սոցիալական, տնտեսական և կենցաղային իրավիճակներում, որպեսզի կանխեն ազգային և հասարակական հողի վրա տեղի ունեցող բոլոր հակամարտությունները:

  • Հանցագործության անմիջական նախազգուշացումը ուղղված է չեզոքացնել քրեական գործոնները, որոնք արդեն գործում են հասարակության մեջ: Օրինակ, օրենսդրության թերությունները, որոնք կարգավորում են տնտեսական և ֆինանսական գործունեությունը, կարող են հանգցնել «գորշ» տնտեսական սխեմաների ձևավորմանը, երբ դեռ առկա են օրենքի ուղակի խախտումներ, սակայն ապրանքաշրջանառությունը և ֆինանսական հոսքերը դուրս են գալիս պետության վերահսկողությունից: Նման սխեմաները հեշտությամբ վերաճում են և դառնում տնտեսական գործունեության հանցավոր համակարգ և արդյունքում առաջանում է կոռուպցիան, որը տանում է կազմակերպված հանցավոր խմբավորումների առաջացմանը: Ուստի կարևոր են համարվում այն միջոցառումները, որոնք ուղղված են նման սուբյեկտների կատեգորիաները օրինական դաշտ վերադարձնելուն՝ օրենսդրության կատարելագործումը, իրավական ընդացակարգերի պարզեցումը, որոնք կապված են տնտեսական գործունեության, հարկային և ֆինանսական համաներման հետ:
  • Հանցագործության ինքնորոշման նախազգուշացումը կապված է հանցագործությունների և հանցավոր խմբավորումների գործունեության հետ, որը հանցագործության մեջ ներգրավում է նոր անձանց և հասարակական խմբերի: Հանցագործության ինքնորոշումը տեղի է ունենում հասարակական բոլոր մակարդակներում՝ սկսած պետությունից և հասարակությունից, վերջացրած միջազգային կապերից: Համապատասխանաբար, միջոցներ, որոնք ուղղված են հանցագործության ինքնորոշման հակաազդեցությունը պետք է կրեն համակարգային բնույթ՝ հասարակության մեջ դրական, բարոյական և իրավական կլիմայի ստեղծումից, հանցագործության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտը և դրա դրսևորումների հնարավորությունների տրամադրումը կոնկրետ անձանց, որոնք ավելի վաղ կատարել են հանցագործություններ, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ներուժը օրինական միջոցներով:

Ինչպես հիմնական սկզբունքների թվում, այնպես էլ հանցագործության հատուկ զգուշացումները բոլոր քրեաբանները անվանում են օրինականություն: Անթույլատրելի է կիրառել նախազգուշական միջոցներ, որոնք կրում են իրավական բնույթ, իրավունքների անհիմն սահմանափակում և քաղաքացիների օրինական շահերի կանխարգելում:

Հանցագործության հատուկ նախազգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության հատուկ նախազգուշացումը կարող է դիտարկվել որպես հատուկ նախազգուշացումների մի տեսակ, որտեղ ակնհայտ երևում է կոնկրետ անձը, որի անձնական հատկանիշները օբյեկտիվորեն ցույց են տալիս հետագայում նրա կողմից կատարվող հանցավոր արարքները։

Հատուկ նախազգուշացման օբյեկտը կարող է դառնալ ոչ միայն անմիջականորեն տվյալ անձը, նրա բացասական, սոցիալական հատկանիշները, այնպես էլ սոցիալական միկրոմիջվայրը, շրջակա միջավայրը (ընտանիք, կենցաղ, աշխատանքային կոլեկտիվ)։

Անձի նկատմամբ հատուկ նախազգուշական ազդեցությունը որոշվում է նրանց հետ կապված մի շարք կրիմինոգեն գործոններով.

  • նախկինում կատարված իրավախախտումները և անբարո արարքները
  • փոփոխված արժեքային համակարգերը, անձի թերի սոցիալականացումը, իրավագիտակցության ցածր մակարդակը
  • պաթոլոգիական հոգեկան խանգարումների առկայությունը, որն իր մեջ ունի կրիմինոգեն բնույթ
  • սոցիալական միջավայրում անձի ձևավորումը, որն ունի անհաջող բնավորություն ոչ լիարժեք ընտանիքում, անբարո և հակաիրավական վարքագծի տեր ծնողների և ազգականների միջավայրում
  • կյանքի անբարենպաստ պայմանները, վատ նյութական և բնակարանային պայմանները, բացասական սոցիալ-տնտեսական կենցաղային կլիման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Курганов С. И. Криминология. М., 2007. С. 80.
  2. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 435.
  3. Криминология: Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. 2-е изд., перераб. и доп. М., 2004. С. 185.
  4. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 435—436.
  5. Аванесов Г. А. Криминология. М., 1984. С. 339
  6. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 437; Криминология: Учебник / Под ред. В. Н. Кудрявцева, В. Е. Эминова. 3-е изд., перераб. и доп. М., 2005. С. 265; Криминология: Учебник / Под ред. Б. В. Коробейникова, Н. Ф. Кузнецовой, Г. М. Миньковского. М., 1988. С. 161; Криминология. М., 1979. С. 123; Курганов С. И. Криминология. М., 2007. С. 80.
  7. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 438; Курганов С. И. Криминология. М., 2007. С. 81.
  8. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 438; Курганов С. И. Криминология. М., 2007. С. 81; Криминология: Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. 2-е изд., перераб. и доп. М., 2004. С. 203.
  9. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 442; Криминология: Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. 2-е изд., перераб. и доп. М., 2004. С. 194—195; Криминология: Учебник / Под ред. В. Н. Кудрявцева, В. Е. Эминова. 3-е изд., перераб. и доп. М., 2005. С. 271, 280.
  10. Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 453;

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 435—467. ISBN 5-89123-931-0. Авторы глав — А. И. Долгова и Э. И. Петров.
  • Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М.: НОРМА-ИНФРА-М, 2011. — 304 с. ISBN 978-5-91768-209-9.
  • Криминология: Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. 2-е изд., перераб. и доп. М., 2004. С. 185—219. ISBN 5-466-00019-1. Автор главы — Миньковский Г. М.
  • Криминология: Учебник / Под ред. В. Н. Кудрявцева, В. Е. Эминова. 3-е изд., перераб. и доп. М., 2005. С. 264—291. ISBN 5-7975-0647-5. Автор главы — Эминов В. Е.