Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2008-08-01 No Tresspassing sign at RDU.jpg

Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) և սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա (դեմարկացիա)։ Կատարվում Է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խևդիրևեր։ Նախ, սահմանակից պետություևևերի միջև ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով։ Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգռված կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խաոը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա, այսինքն՝ համապատասխան քարտեզի վրա տեղադրելու որոշված սահմանային նշանները (սահմանային սյուն, բուրգ, փշալարային ցանցեր)։ Կազմվում է արձանագրություն, որին կցվում են սխեմաներն ու լուսանկարները։ Այնուհետն բոլոր նյութերը ներկայացվում են սահմանակից պետություններին։ Դեմարկացիայի արդյունքների հիման վրա կատարվում է սահմանագծի հաստատում։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։ Միջազգային իրավունքի կանոններով արգելվում է սահմանային նշանների կամայական տեղափոխումը։ Անհրաժեշտության դեպքում (եթե նրանք ջարդվել կամ ընկել են) կատարվում է սահմանագծի ռեդեմարկացիա (սահմանային նշանների ստուգում և վերականգնում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png