Աշխարհագրական քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտան Ատլասը ում անունով էլ կոչել են քարտեզը
Աշխարհի քարտեզը Աբրահամ Օրտելիի Theatrum Orbis Terrarum ատլասից (1570 թվական)

Աշխարհագրական քարտեզ, Երկրի մակերևույթի կամ նրա առանձին տարածքների ընդհանրացված, փոքրացված պատկերն է հարթության վրա՝ որոշակի մասշտաբով, քարտեզագրական պայմանական նշաններով, քարտեզագրական պրոյեկցիաներով։ Աշխարհագրական քարտեզների համակարգված ժողովածուն՝ հրատարակված ալբոմի, գրքի ձևով կամ էլեկտրոնային տարբերակով, կոչվում է ատլաս։ «Ատլաս» անվանումը մտցրել է ֆլամանդական քարտեզագիր Մերկատորը (1595), ի պատիվ Լիբիայի առասպելական արքա Ատլասի, որն իբր առաջինն է պատրաստել երկնային գլոբուսը։ Ժամանակակից աշխարհագրական ատլասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը։ Աշխարհագրական ատլասները տարբերվում են տարածքի ընդգրկմամբ (աշխարհի, առանձին պետությունների և մարզերի), բովանդակությամբ (ընդհանուր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, հատուկ և համալիր), նպատակով (ուսումնական, տեղեկատու, տուրիստական, ռազմական)։ Առաջին ձեռագիր քարտեզների ժողովածուն կազմել է Պտղոմեոսը (2-րդ դար)։ Հայերեն առաջին ատլաը՝ «Աշխարհագրական ատլաս ըստ աշխարհագրական զենութեանց», հրատարակվել է 1786 թվականին, Վենետիկում։ ԽՍՀՄ-ում հրատարակված աշխարհագրական ատլասներից հատկապես արժեքավոր են «Աշխարհի խորհրդային մեծ ատլաս»–ը (հատոր 1—2, հրատարակված 1937-1939), «Ծովային ատլաս»–ը (հատոր 1-4, հրատարակված 1950-1963), «Աշխարհը ֆիզիկա-աշխարհագրական ատլաս»–ը (1964), ազգային համալիր ատլասները՝ այդ թվում «Հայկական ՍՍՌ ատլաս»–ը (1961

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Салищев К.А. Картоведение / Салищев К.А. – Москва։ издательство московского университета, 1990. – 400 с.
  2. Виноградов Н. В.Карты и атласы / Под ред. проф. М. С. Боднарского и инж. М. П. Мурашова. — М.; Л.։ 1941. — 192 с., ил., карт.
  3. Сваткова Т. Г. Атласная картография.Учеб. пособие. — М.։ Аспект Пресс, 2002. — 208 с.
  4. Кусов В. С. Памятники отечественной картографии.— М.։ 2003. — 146 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 656 CC-BY-SA-icon-80x15.png