Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունքը (միջազգային բնապահպանական օրենքի, միջազգային բնապահպանական իրավունքի) մի շարք կանոնների ու սկզբունքների նախագիծ է միջազգային հարաբերությունների ոլորտում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության համար։ Միջազգային համագործակցությունը իրականացվում է երկու ձևով.

1) Նորմերի ստեղծումը, որը նախատեսում է պաշտպանել առանձին բնական օբյեկտները։

2) Վերահսկողության իրականացում, որ այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության գործունեությունը իրականացվի շրջակա միջավայրի համար այդ գործունեության հետևանքների հաշվառմամբ և հնարավորության դեպքում նվազեցնել և կարգավորել այդ գործունեության բացասական հետևանքները։

Միջազգային իրավական պահպանությունը ներառում է ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի, էկոհամակարգերի, Անտարկտիդայի և հողային ռեսուրսների օբյեկտները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհի պահպանության միջազգային-իրավական առաջին պատմական փաստաթուղթը ընդունված է համարել Փարիզյան Կոնվենցիան 1902 թ.-ին նվիրված գյուղատնտեսության համար օգտակար թռչունների պահպանմանը։ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային ժամանակակից համակարգը ստեղծվել է 1972 թ.-ի ՄԱԿ-ի Կոնֆերանսում, անցկացված Ստոկհոլմում, մի քանի միջազգային էկոլոգիական համաձայնագրեր, մասնավորապես, ծովային աղտոտվածության վերաբերյալ, ստորագրվել էին դեռ մինչև այդ կոնֆերանսը։ Սակայն միայն Ստոկհոլմյան կոնֆերանսից հետո տեղի ունեցավ գործունեության իրավական նորների խստացում ազգային և միջազգային մակարդակներում։ «Ստոկհոլմյան կոնֆերանսը բերեց UNEP –ի ստեղծմանը(ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր)»: Այսօր այդ կազմակերպությունը իրականացնում է ադմինիստրատիվ գործունեություններ յոթ հիմնական կոնֆերանսներով, ինչպես նաև տարածաշրջանային համաձագրերի մեծամասնությամբ։ Հաճախ այն անվանում են «էկոլոգիական խիղճ» ՄԱկ։ 1985 թ.-ին ՄԱԿ-ը ստեղծել է Շրջակա միջավայր և զարգացում համաշխարհային հանձնաժողովը, որը 1987 թ.-ին հրապարակել է «Մեր ընդհանուր ապագան» զեկույցը, որտեղ առաջին անգամ ձևակերպվեց կայուն զարգացման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել մարդու կյանքը լավագույն պայմաններում, ներդաշմակեցնելով այն բնության հետ։ 1992 թ.-ին Ռիոյի «Շրջակա միջավայր և զարգացում » հռչակագրում ՄԱԿ-ը հռչակել է էկոլոգիական իրավունքի հիմնարար սկզբունքները։

Ռուսաստանի դաշնությունը և նրա դերը միջազգային համագործակցությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնությունը համարվում է համաձայնագրի մասնակից՝ Միջազգային նշանակություն ունեցող ջրատարածքները, հատկապես, որպես ջրային թռչունների միջավայր(Րամսարսկայի կոնվենցիա (1976 թ.-ից ))

  1. Վայրի ֆլորայի և ֆաունայի, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ, տեսակների առևտրի միջազգային կոնվենցիա (1976 թ-ից)
  2. Կենսաբազմազանության մասին կոնվենցիա (1995 թ-ից)
  3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա անդրսահմանային ենթատեքստում
  4. ՌԴ-ի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության վագրի պահպանության մասին արձանագրություն(Պեկին, 1997 թ)
  5. Ջերմոցային էֆեկտի սահմանափակման մասին Կիոտոյի արձանագրություն(Ճապոնիա, Կիոտո)։ Ուժի մեջ է մտել 2005 թ-ի փետրվարի 16-ին։

ՌԴ-ը դիտորդ է.

  1. Վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության և բնական միջավայրը Եվրոպայում կոնվենցիայում 1979 թ,
  2. Միգրիացիոն վայրի կենդանիների տեսակների պահպանման մասին կոնվենցիա 1979 թ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]