Ազալիա Դոլգովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազալիա Դոլգովա
Ծնվել էհուլիսի 5, 1937(1937-07-05)
Խաբարովսկ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էապրիլի 23, 2020(2020-04-23) (82 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և համալսարանի դասախոս
Գործունեության ոլորտքրեաբանություն և քրեական իրավունք
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ՌԴ վաստակավոր իրավաբան և Honored Lawyer of the RSFSR

Ազալիա Դոլգովա (հուլիսի 5, 1937(1937-07-05), Խաբարովսկ, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 23, 2020(2020-04-23), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական քրեաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՌԽՖՍՀ֊ի պատվավոր իրավաբան, Պետական Դումայի հակակոռուպցիոն հանձնաժողովի փորձագետի խորհրդի անդամ[1]։ Ռուսաստանի քրեաբանական ասոցիացիայի նախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 5֊ին Խաբարովսկ քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պատական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1959֊1965 թվականներին աշխատել է դատախազությունում, որպես քննիչ և դատախազի օգնական՝ ներքին գործերի մարմիններում իրականացրել է քննություն, դատարաններում վերահսկել է քրեական գործերի քննության օրինականությունը և անչափահասների գործերը։ 1968 թվականից աշխատել է Համամիութենական ինստիտուտում, որը հետագայում վերանվանվեց «Հանցագործությունների կանխարգելման միջոցների և պատճառների ուսումնասիրության» ինստիտուտ։ 1993֊2002 թվականներին նա ղեկավարել է միջգերտեսչական աշխատանքային խմբեր, եղել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին», «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» դաշնային օրենքների մշակման վերաբերյալ, «Քրեագիտական հետազոտությունների մասին» օրինագծերի հեղինակը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանքներ։

Դիրքեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ դատախազության պատվավոր աշխատող։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով։ Ռուսաստանի քրեաբանական ասոցիացիայի նախագահ։ ՌԽՖՍՀ-ի պատվավոր իրավաբան։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անչափահաս իրավախախտների իրավական իրազեկվածությունը և դրանց թերությունները։ Համամիութենական ինստիտուտ՝ հանցագործության պատճառների ուսումնասիրության և կանխարգելման միջոցառումների զարգացում, 1970։
  • Քրեաբանություն՝ դասագիրք ավագ դպրոցների համար։
  • Անչապահասների իրավախախտումների ցոցիա֊հոգեբանական կողմը։ Մոսկվա, Իրավաբանական գրականություն, 1981։
  • Հանցագործություն, դրա կազմակերպումն ու քրեական հասարակությունը։ Մոսկվա։ Ռուսական քրեագիտական ասոցիացիա, 2003։
  • Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայօ քրեաբանական գնահատումները, իրավական մարտերը և ազգային անվտանգությունը։ Մոսկվա։ Ռուսական քրեագիտական ասոցիացիա, 2011։
  • Հանցագործություն և հասարակություն։ 1992։
  • Ռուսական քրեաբանական հանրագիտարան։ Մոսկվա։ 2000։
  • Դոլգովա, Գուսկով, Չուգանով։ Իրավական գործունեության պրակտիկայի ծայրահեղականության դեմ պայքարի իրավական կարգավորման խնդիրները։ -Մոսկվա, 2010։
  • Քրեբանություն, 2009։
  • Քրեաբանություն։ 2010։ (19 գլուխների հեղինակ և գլխավոր խմբագիր)։
  • Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի քրեաբանական գնահատումները, իրավական մարտերը և ազգային անվտանգությունը։ Մոսկվա, 2011։
  • Դատախազության գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Մոսկվա, 2012։
  • Կազմակերպված հանցագործի անձը` քրեագիտական հետազոտություն։ Մոսկվա, 2013։ (4 գլուխների հեղինակ և գլխավոր խմբագիր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.duma.gov.ru/anticorcom/council.htm Արխիվացված 2010-03-01 Wayback Machine Состав экспертного совета комиссии ГД РФ по противодействию коррупции
  2. Российская криминологическая ассоциация / О нас / Общее собрание(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազալիա Դոլգովայի հիմնական գիտական աշխատանքները Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • ՍԵրգեյ Բաշլիչև (10.09.2010). «Ազալիա Դոլգովա՝ «Օրենքը չպետք է հակադրվի կյանքին․․․»». Алтайская правда. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.