Jump to content

Պետական ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական ծառայություն
Տեսակservice type?
 Civil services Վիքիպահեստում

Պետական ծառայություն, պետական ապարատում ընդգրկված քաղաքացիների աշխատանքային գործունեություն։ Որպես վարչաիրավական ինստիտուտ՝ պետական ծառայությունն իրավական նորմերի ամբողջություն է, որը կարգավորում է ծառայության հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման, ծառայողների պատասխանատվության և խրախուսման հարցերը։ Կարգավորվում է իրավունքի նորմերով․

Հին Հռոնում և Բյուզանդական կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիկերոնը դատապարտում է Կատիլինային

Սենատը՝ ծերակույտը, Հին Հռոմում կառավարման բարձրագույն մարմիններից մեկն է եղել, որը ժամանակի ընթացքում վերածվել է հայտնի ընտանիքների ժողովի։ Պետական ծառայության ֆունկցիան իրականացնում էին բարձրաստիճան անձանց անձնական ծառաները։ Հին Հռոմում և Բյուզանդական կայսրությունում գոյություն ունեցող հարյուրավոր պաշտոնները ղեկավարման բարդ կառուցվածք ունեին[1]։ Պաշտոնատար անձինք նշանակվում էին հաշվի առնելով նշանակողից ունեցած անձնական կախումը կամ փոխանցվում էին ժառանգաբար։ Համակարգն այնպիսին էր, որ թույլ էր տալիս որոշակի գումարի դիմաց աշխատանքը վերահանձնարարել մեկ այլ անձի[2][3]։

Կապիտալիզմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժուական պետություններում պետական ծառայությունը հնագույն ինստիտուտ է, ի սկզբանե ամրապնդված դասային աստիճանականությամբ։ Երբեմն «պետական ծառայության» տերմինը փոխարինվում է «քաղաքացիական ծառայություն» (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), «հանրային ծառայություն» (Ֆրանսիա, ԳՖՀ, Ճապոնիա) տերմիններով։

Յուրաքանչյուր երկրում նորմատիվ ակտերով պետական ծառայողները բաժանվում են բարձր և ցածր դասերի (Մեծ Բրիտանիայում ադմինիստրատորներ, կատարողներ, գրասենյակային աշխատողներ և սպասարկող անձնակազմ, Ֆրանսիայում՝ բարձրագույն, I և II կարգեր, որոնք իրենց հերթին բաժանվում են 7-8 աստիճանների)՝ հաշվի առնելով նրանց աշխատավարձը, արտոնությունները և այլն։

Սոցիալիզմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում, երբ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով վերացավ հին պետական ապարատը՝ ժողովրդից վեր ու նրա նկատմամբ իշխող դիրքում գտնվող արտոնյալ չինովնիկությունը, ԿԳԿ1917 թվականի նոյեմբերի 10(23)-ի դեկրետով վերացվեցին դասային արտոնությունները, 1918 թվականից պետական բոլոր ծառայողների ու բանվորների համար սահմանվեցին աշխատանքային հավասար պայմաններ, կիրառվեց աշխատանքային միասնական օրենսդրություն։ ԽՍՀՄ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքարկել ցանկացած ծառայողի սխալ գործունեությունը։ Պետական ապարատի աշխատողները՝ պետական ծառայողները, մշտական կամ ժամանակավոր պաշտոններ են զբաղեցնում ընտրությամբ, նշանակմամբ կամ մրցույթով և իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվում են։ Ձևավորվեց խորհրդային նոմենկլատուրան։

Պետական ծառայության հիմնական խնդիրը պետական ֆունկցիաների կատարումն է։ Ըստ իրականացվող ֆունկցիաների, պետական ծառայողները դասակարգվում են՝

  • պաշտոնատար անձանց, որոնք ունեն իշխանության լիազորություններ՝ հրամաններ (կարգադրություններ) տալու, աշխատանքի ընդունելու, աշխատողներին խրախուսելու և պատասխանատվության ենթարկելու, պետական գույքը տնօրինելու իրավունք և այլն
  • իշխանության ներկայացուցիչների, որոնք ունեն ծառայության ոչ ենթակա անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու իրավունք
  • ֆունկցիոնալ աշխատողների (մասնագետներ՝ բժիշկներ, ինժեներներ և այլ), որոնք պետական ապարատում աշխատող մասնագետներ են
  • օժանդակ անձնակազմի, որը լիազորված է կատարելու օժանդակ–տեխնիկական գործողություններ, որոնք ինքնուրույն իրավական հետևանքներ չեն առաջացնում։

Նախատեսվում է պետական ծառայության հետագա դեմոկրատացում, կառավարման դեմոկրատական հիմունքների զարգացում, ընտրական և ներկայացուցչական մարմիններին ու ընտրողներին հաշվետու լինելու սկզբունք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Манохин В․ М․, Советская государственная служба, М․, 1966
  • Административное право, М․, 1970, с․ 84–95, 148–159
  • Советское административное право, М․, 1981, с․ 102–104․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Notitia Dignitatum
  2. «Book 6]․ An Analysis of the Roman Government:». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «The Society for Ancient Languages․ The Roman Constitution». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։