Դասային աստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասային աստիճան՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության մի շարք տեսակների ծառայողներին շնորհվող աստիճան, ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ։

Դասային աստիճանի շնորհման ծառայությունների տեսակները Դասային աստիճան է շնորհվում քաղաքացիական ծառայության, քաղաքացիական հատուկ ծառայության, պետական ծառայության, դատախազության համակարգերում, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում։ Դատական համակարգում 1990թվականից մինչև 2006թիվը տրվել է որակավորման վեց դասային աստիճաններ, որոնք համադրվել են մյուս բարձրագույն դասային աստիճանների և բարձրագույն կոչումների հետ, ըստ զբաղերած պաշտոնի։Դասային աստիճանները, որակավորման դասերը, կոչումները տրվում են ցմահ։ Դասային աստիճաններից, որակավորման դասերից, կոչումներից զրկումը կատարվում է օրենքով սահմանված կարգով։[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասային աստիճանի շնորհումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն դասային աստիճանները, բոլոր համակարգերում, որակավորման բոլոր դասային աստիճանները դատական համակարգում, շնորհում է միայն Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Դատական համակարգի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ որակավորման դասերն են համադրելի մյուս համակարգերի բարձրագույն դասային աստիճանների և բարձրագույն կոչումների հետ վարից վեր։ Դատավորների, բարձրագույն և առաջին որակավորման դասային աստիճաններին համազոր, համադրելի դասային աստիճաններ և բարձրագույն կոչումներ Հայաստանի Հանրապետությունում չկան։ Դատավորների որակավորման դասերը, դատախազների, արդարադատության դասային աստիճանները և մյուս համակարգերի բարձրագույն կոչումները դասակարգվում են ըստ տրման կարգի և կոչման համար տրվող հավելավճարի։

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

  • Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
  • քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների՝

1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների՝

1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների՝

1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։ Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Համապատասխան մարմիններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը։ Քաղաքացիական ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան։ Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո։

Քաղաքացիական ծառայության համակարգում շնորհվող բարձրագույն դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի և քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը։

Պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդականները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթուլ Արմենակի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Դասային աստիճանը շնորհվել է 2014 թ. սեպտեմբերի 19-ին (ՆՀ-473)։

Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգում շնորհված որակավորման դասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

․ բարձրագույն որակավորման դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

․ առաջին որակավորման դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

․ երկրորդ որակավորման դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

․ երրորդ որակավորման դաս,[խմբագրել | խմբագրել կոդը]

․չորրորդ որակավորման դաս,[խմբագրել | խմբագրել կոդը]

․ հինգերորդ որակավորման դաս։[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազության համակարգում շնորհվող դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

Դատախազության համակարգում շնորհվող բարձրագույն դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը։

Դատախազության համակարգում շնորհվող այլ դասային աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը։ Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ։