Արթուր Մարտիրոսյան (ոստիկան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մարտիրոսյան
Արթուր Մարտիրոսյան.jpg
Ծնվել էապրիլի 26, 1976(1976-04-26) (46 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունիրավաբան և ոստիկան
Commons-logo.svg Arthur Martirosyan Վիքիպահեստում

Արթուր Արտավազդի Մարտիրոսյան[1] (ապրիլի 26, 1976(1976-04-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մարտիրոսյանը 2000 թվականին ավարտելով ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել Շիրակի մարզային ՆԳ վարչության Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, որից հետո հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնին, ապա՝ 2010-2011 Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 2011-ից 2012 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

2012-ից 2014 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2014-ից 2015 թվականներին՝ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի անձակազմի գծով տեղակալ։

2015-ից 2016 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2016-ից 2018 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։

2018 թվականին՝ Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ։

2018 թվականին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։

2018-ից 2019 թվականներին՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ (2019 թվականի օգոստոսի 27-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները)։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով[2] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. One Studio։ «Ղեկավարություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-23 
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-23