Ոստիկանության աշխատողի օր (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոստիկանության աշխատողի օր
Police-erevan.jpg
Այլ կերպ«Ոստիկանության օր»
Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 16
Տոնվում էFlag of Armenia.svg Հայաստան
Ավանդույթներաչքի ընկած աշխատակիցներին պետական, դրամական պարգևներով և հրամանատարության շնորհակալագրերով պարգևատրում
Կապված2001 թվականին «Ոստիկանության մասին օրենքի» ընդունմամբ

«Ոստիկանության աշխատողի օր», Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին[1]։ «Ոստիկանության աշխատողի օրը» երկրում աշխատանքային օր է, եթե, կախված տարվանից, հանգստյան օր չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոստիկանության աշխատողի օրը» համեմատաբար երիտասարդ տոն է։ Առաջին անգամ նշվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։ Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին օրենքը», որը կարգավորում է «Հայաստանի ոստիկանություն» հասկացությունը, խնդիրներն ու լիազորությունները, իրավական հիմքերն ու սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները[2][3]։

Հենց այս պատմական իրադարձությունն էլ սկիզբ է դրել «Ոստիկանության աշխատողի օր» կոչվող տոնին։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն ավանդաբար «Ոստիկանության աշխատողի օրը» պետության ղեկավարությունն ու ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները շնորհավորում են իրենց ենթականերին մասնագիտական տոնի առթիվ, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են պետական պարգևներով, արտահերթ զինվորական կոչումներով, հուշանվերներով, կառավարական պատվոգրերով և հրամանատարության երախտագիտությամբ[4]։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականին այս տոնին նվիրված իր շնորհավորական խոսքում ասել է հետևյալը[5].

Aquote1.png Ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեր տոնի` Ոստիկանության օրվա առթիվ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն։ Ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։ Հասարակության մեջ ձեր ունեցած վարկանիշն ուղղակիորեն կախված է երկրում հանցավորության ծավալներից և դրանց բացահայտման աստիճանից։ Ոստիկանության համակարգի բարեփոխումները կոչված են բարձրացնելու ձեր աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական դրսևորումները։ Պետության կողմից ձեզ հանձնարարված գործառույթներից շատերն իրագործելիս դուք անմիջականորեն առնչվում եք քաղաքացիների հետ։ Դուք եք այն պաշտոնյան, որ անձնագրի հանձնումից մինչև անվտանգ երթևեկության ապահովումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Մաղթում եմ ձեզ, որ միշտ բարձր պատասխանատվությամբ, արժանապատվորեն և հաջողությամբ կատարեք ձեր մասնագիտական դժվարին գործը։
- Ռոբերտ Քոչարյան
Aquote2.png

Այս մեջբերումը վկայում է այն դերի կարևորության մասին, որը կատարում են երկրի ոստիկանները ներկայիս հայկական իրականությունում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]