Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ
Արտաքին տեսք
7Հայաստանում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքով, որն ընդունվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին[1]։
Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝
| Ամանոր և Ծննդյան տոներ՝ | դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) | ոչ աշխատանքային oրեր |
| Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր | հունվարի 7 | |
| Հիշատակի և խոնարհումի օր[2] | հունվարի 27 | ոչ աշխատանքային oր |
| Բանակի օր | հունվարի 28 | ոչ աշխատանքային oր |
| Գիրք նվիրելու օր | փետրվարի 19 | |
| Մայրենի լեզվի օր | փետրվարի 21 | |
| Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր | փետրվարի 28 | |
| Կանանց միջազգային օր | մարտի 8 | ոչ աշխատանքային oր |
| Ծիծաղի օր | ապրիլի 1 | |
| Մայրության և գեղեցկության տոն | ապրիլի 7 | |
| Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր | ապրիլի 24 | ոչ աշխատանքային oր |
| Հայաստանի քաղաքացու օր | Ապրիլի վերջին շաբաթ օրը | |
| Աշխատանքի օր | մայիսի 1 | ոչ աշխատանքային oր |
| Երկրապահի օր | մայիսի 8 | |
| Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր | Մայիսի 9 | ոչ աշխատանքային oր |
| Ընտանիքի օր | Մայիսի 15 | |
| Ուսանողների և երիտասարդների օր | մայիսի 16 | |
| Հանրապետության տոն | մայիսի 28 | ոչ աշխատանքային oր |
| Երեխաների իրավունքների պաշտպանության օր | հունիսի 1 | |
| Բռնադատվածների հիշատակի օր | հունիսի 14 | |
| Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր | հուլիսի 5 | ոչ աշխատանքային oր |
| Գիտելիքի և դպրության օր | սեպտեմբերի 1 | |
| Անկախության տոն | սեպտեմբերի 21 | ոչ աշխատանքային oր |
| Ուսուցչի օր | հոկտեմբերի 5 | |
| Թարգմանչաց տոն | Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը | |
| Տեղական ինքնակառավարման օր | նոյեմբերի 10 | |
| Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր | դեկտեմբերի 7 | |
| Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր | դեկտեմբերի 9 | |
| Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր | Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը | |
| Սուրբ Էջմիածնի տոն | Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը | |
| Սուրբ Սարգիս | Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ |
Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծի համաձայն որի հունվարի 3, 4 և 5-ը կհամարվեն աշխատանքային օրեր[3]։ Նախագծի ընդունման դեպքում ոչ աշխատանքային տոների քանակը Հայաստանում կկազմի 13 օր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր». Վերցված է 2026-01-19-ին.
- ↑ «Կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոնական օրերի կրճատման նախագծին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||