Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղաքացու օր (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի վերջին շաբաթ օրը
Շաբաթվա օրշաբաթ
Տոնվում էՀայաստան Հայաստան
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը Կապանում

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, տոն Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ վերջինիս նախաձեռնությամբ[1][2]՝ իր գլխավորած հեղափոխությունը փառաբանելու համար։

Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 21-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն։ Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ[3]։ Ըստ Զեյնալյանի, ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել՝ իշխանությունների առջև դնելով իրենց պահանջները[3]։

2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի հոդված 4.1.
  2. One, Studio. «Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  3. 3,0 3,1 Հայաստանում Քաղաքացու օր կնշվի
  4. «ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը