Սլովակիայի տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածում ներկայացված է Սլովակիայի ազգային տոների ցանկը։

Այս օրերն աշխատանքային չեն, գրեթե բոլոր խանութներն ու հիմնարկները փակ են լինում։

Ամսաթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություն
Հունվարի 1 (1993) Սլովակիայի Հանրապետության հիմնադրման օր Deň vzniku Slovenskej republiky Չեխոսլովակիան բաժանվել է Չեխիայի Հանրապետության և Սլովակիայի։
Հունվարի 6 Աստվածհայտնություն (Երեք մոգերը և ուղղափառ քրիստոնյաների Սուրբ ծնունդը) Zjavenie Pána (Traja králi a vianočný sviatok pravoslávnych kresťanov)
Մարտ, ապրիլ Ավագ Ուրբաթ Veľkonočný piatok
Մարտ, ապրիլ Զատկի երկուշաբթի Veľkonočný pondelok
Մայիսի 1 (1886) Աշխատավորների միջազգային օր Sviatok práce
Մայիսի 8 (1945) Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր Deň víťazstva nad fašizmom Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Եվրոպայում, սկզբում տոնվում էր մեկ օր ուշ։
Հուլիսի 5 (863) Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի օր Sviatok svätého Cyrila a Metoda Սլավոնական առաքյալներ սուրբ Կյուրեղը (Կիրիլ, Կոնստանտին) և Մեթոդիոսը (Մեթոդը) եկել են Մեծ Մորավական տերություն (տես նաև գլագոլյան այբուբեն
Օգոստոսի 29 (1944) Սլովակյան ապստամբության տարեդարձ Výročie Slovenského národného povstania Սլովակներն ապստամբել են ֆաշիստական Գերմանիայի դեմ։
Սեպտեմբերի 1 (1992) Սլովակիայի Հանրապետության սահմանադրության օր Deň Ústavy Slovenskej republiky Սլովակիայի (ապագա) սահմանադրությունն ընդունվել է Բրատիսլավայում։
Սեպտեմբերի 15 Յոթնապատիկ խոցված Տիրամոր՝ Սլովակիայի պահապան սրբի օր Sviatok Panny Márie Sedembolestnej, patrónky Slovenska Սլովակիայի հովանավոր սուրբը Յոթնապատիկ խոցված Տիրամայրն է։
Նոյեմբերի 1 Բոլոր սրբերի օր Sviatok všetkých svätých Այս օրվա ընթացքում այցելում են գերեզմանոցներ։
Նոյեմբերի 17 (1989/1939) Ազատության և դեմոկրատիայի պայքարի օր Deň boja za slobodu a demokraciu Ի հիշատակ ֆաշիստական օկուպացիայի դեմ 1939 թվականի ուսանողական ցույցերի և հատկապես 1989 թվականին Բրատիսլավայում և Պրահայում կայացած ցույցերի, որոնք համարվում են «Թավշյա հեղափոխության» սկիզբը։
Դեկտեմբերի 24 Ճրագալույց Štedrý deň Սլովակիայում Սուրբծննդյան նվերները բացվում են ճրագալույցի երեկոյան։
Դեկտեմբերի 25 Սուրբ ծնունդ Prvý sviatok vianočný Սուրբ ծնունդի առաջին օրը
Դեկտեմբերի 26 Սուրբ Ստեֆանի օր Druhý sviatok vianočný Սուրբ ծնունդի երկրորդ օրը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]