Կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին[2]։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։
1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր[3][4]։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը[3]։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը[5]։
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է[6], որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է[7]։
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին[8]։ Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։
1909 թվականի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցությունը[10], ակտիվիստ Թերեզա Մալքիլի առաջարկով[11], կազմակերպեց աշխատավոր Կանանց միջազգային օրը[12], որը մինչև 1913 թվականը նշվել է փետրվարի վերջին կիրակի օրը։ Չնայած շատերը պնդել են, թե որ այս օրը նպատակ ունի հիշատակել 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած դերձակ կանանց բողոքի ցույցերը, հետազոտողները այս համընկնումը համարում են պատահական, իսկ պատմությունը՝ հորինված[13][14][15]։
1910 թվականի օգոստոսին կազմակերպվեց Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսը[16]։ Ոգեշնչվելով ամերիկացի սոցիալիստներից՝ գերմանացի սոցիալիստ Լուիզե Ցիթցը առաջարկեց նշել ամեն տարի նշել կանանց օրը։ Այս առաջարկը հետագայում երկրորդեց Ցիթցի գործընկեր և հետագայում կոմունիստական առաջնորդ Կլարա Ցետկինը։ Կոնֆերանսին, սակայն որևէ կոնկրետ օր չորոշվեց[17][18]։ 17 պետություններից ժամանած 100 պատվիրակները համաձայնեցին այս գաղափարի հետ՝ որպես կանաց հավասար իրավունքների և ընտրական իրավունքի համար պայքարի ռազմավարության մի մաս[19]։
Հաջորդ տարի՝ 1911-ի մարտի 19-ին, Կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից[10]։ Միայն Ավտրո-Հունգարական կայսրությունում տեղի ունեցան շուրջ 300 բողոքի ցույցեր[17]։ Կանայք պահանջում էին ունենալ ընտրելու իրավունք, վերացնել աշխատանքային սեռական խտրականությունը[2]։
1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։ Ամերիկայում Կանանց միջազգային օրը շարունակում էին նշել փետրվարի վերջին կիրակի օրը[17]։ 1913 թվականին Ռուսաստանի կանայք առաջին անգամ նշեցին փետրվարի վերջին շաբաթ օրը՝ ըստ Հուլյան օրացույցի[20]։
1914 թվականի մարտի ութին Կանանց միջազգային օրը նշվեց Գերմանիայում, որից հետո բոլոր երկրներում այն շարունակվեց նշվել մարտի 8֊ին[20]։ 1914-ի միջոցառումը նվիրված էր կանանց ընտրության իրավունքին, որին հնարավոր եղավ հասնել միայն 1918-ին[20][21]։
1914-ի մարտի 8-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում նույնպես տեղի ունեցավ երթ՝ նվիրված կանանց ընտրական իրավունքին։ Ակտիվիստ Սիլվիա Փանքհարսթը, որը ելույթ էր ունենալու այդ օրը, ձերբակալվեց Չարինգ Քրոս կայարանի դիմաց՝ Թրաֆալգարյան հրապարակի ճանապարհին[22]։
1917 թվականի մարտի 8-ին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեքստիլ արտադրության կին աշխատավորները սկսեցին բողոքի ցույցեր իրականացնել, որը ընդգրկեց ամբողջ քաղաքը։ Սա սկիզբ դրեց Փետրվարյան հեղափոխությանը, որը Հոկտեմբերյան հեղափոխության հետ կազմում է Ռուսական հեղափոխությունը[2][23]։ Սանկտ Պետերբուրգի կանայք այդ օրը գործադուլ սկսեցին պահանջելով «Հաց և խաղաղություն»՝ վերջ դնել Առաջին համաշխարհային պատերազմին և ցարիզմին[20]։ Յոթ օր անց Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը կանանց շնորհեց ընտրության իրավունք[10]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշեվիկ Ալեքսանդրա Կոլոնտայը և Վլադիմիր Լենինը մարտի ութը Խորհրդային միության մեջ դարձրեցին պետական տոն, չնայած որ մինչև 1965 թվականը այն դեռ աշխատանքային օր էր։ 1965-ի մարտի 8-ին Գերագույն խորհրդի Նախագահությունը Կանանց միջազգային օրը ճանաչեց որպես ոչ աշխատանքային օր ամբողջ ԽՍՀՄ֊ի համար։ 1917-ից հետո մարտի 8-ը հիմնականում նշվում էր կոմունիստ պետություններում և շարժումներում[17]։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից սկսվեց Մարտի 8-ի օրվա իմաստի խեղաթյուրումը։ Նախ, շեշտադրումը փոխվեց գենդերային հավասարությունից դեպի դասակարգային պայքար. այդ օրը սկսեցին անվանվել կին աշխատավորների՝ պրոլետար կանանց սոլիդարության օր[8]։
Երկրորդ աշխարհամարտից հետո, հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած ժողովրդագրական ճգնաժամը, ԽՍՀՄ-ում ծնելության խրախուսման քաղաքականություն է տարվում։ Մարտի 8-ը սկսում են զուգորդել մայրության խրախուսման հետ[8]։
1922 թվականից մարտի ութը սկսեց նշվել նաև Չինաստանի կոմունիստների կողմից[17]։ 1927-ին Գուանչժոուում տեղի ունեցավ երթ շուրջ 25,000 կին և տղամարդ աջակից մասնակիցներով[24]։ 1949-ի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո, դեկտեմբերի 23-ին Գլխավոր խորհուրդը մարտի 8-ը սահմանեց որպես պետական տոն՝ չինացի կանանց ընձեռելով կեսօրյա ազատ օր[25]։
Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը մարտի 8-ը մնաց հիմնականում որպես կոմունիստական տոն[17]։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքի հետ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում[26][27]։
ՄԱԿ-ը մարտի 8-ը սկսեց նշել 1975-ին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում։ 1977-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության or[28]:
2007 թվականի մարտի 4-ին Թեհրանում ոստիկանությունը ծեծեց հարյուրավոր տղամարդկանց և կանանց, որոնք մարտի 8-ի առիթով պատրաստվում էին երթի[29]։ Ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ կանանց, որոնք միայն ազատ արձակվեցին օրեր անց՝ կալանքից և հարցաքննություններից հետո[30]։ Շադի Սադրը, Մահբուբեհ Աբասղոլիզադեհը և այլ ակտիվիստներ ազատ արձակվեցին մարտի 19-ին՝ տասնինգ օր տևած հացադուլից հետո[31]։
21-րդ դարում Արևմուտքում մարտի 8-ը հովանավորվում է մեծ ընկերությունների կողմից և սովորաբար օրվա ընթացքում արտահայտվում են բարեկեցության, այլ ոչ սոցիալական արմատական բարեփոխումների ուղերձեներ[32]։
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը՝ որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին և նշվում է արդեն իբրև «Կանանց տոն»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Give Us Women's Suffrage (March 1914)»։ German History in Documents and Images։ Վերցված է 2014 թ․ հունվարի 26
- ↑ 2,0 2,1 2,2 «UN WomenWatch: International Women's Day –»։ UN.org։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 21
- ↑ 3,0 3,1 Díez Balda Mª Antonia։ «El Movimiento feminista en Salamanca después de la muerte de Franco»։ mujeres en red։ Universidad de Salamanca։ Վերցված է 2019 թ․ մարտի 29
- ↑ «A rich tradition: International Women’s Day»։ Workers' World։ Վերցված է 2019 թ․ մարտի 29
- ↑ «International Women's Day, 8 March»։ www.un.org (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ մարտի 22
- ↑ Sindelar Daisy։ «Women's Day Largely Forgotten in West, Where It Got Its Start»։ Radio Free Europe։ Radio Free Europe։ Վերցված է 2011 թ․ մարտի 8
- ↑ «INTERNATIONAL MEN’S DAY - November 19, 2019»։ National Today (en-US)։ 2019-11-19։ Վերցված է 2019 թ․ մարտի 22
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Մարտի 8-ը՝ գողացված տոն»։ Epress.am (հայերեն)։ 2015-03-08։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4
- ↑ «ՀՀ օրենքը ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին»։ ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3
- ↑ 10,0 10,1 10,2 «United Nations page on the background of the IWD»։ Un.org։ Վերցված է 2012 թ․ մարտի 8
- ↑ Miller Sally M. (December 1978)։ «From Sweatshop Worker to Labor Leader: Theresa Malkiel, A Case Study»։ American Jewish History 68 (2): 197։ JSTOR 23881894
- ↑ «International Women's Day History | International Women's Day | The University of Chicago»։ iwd.uchicago.edu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 7
- ↑ Temma Kaplan, "On the Socialist Origins of International Women's Day", in: Feminist Studies, 11, 1985, S. 163–171. (PDF Archived June 15, 2007, at the Wayback Machine.)
- ↑ Liliane Kandel / Françoise Picq, "Le Mythe des origines à propos de la journée internationale des femmes" Archived September 27, 2013, at the Wayback Machine., in: La Revue d'en face, 12, 1982, S. 67–80.
- ↑ Angela Howard Zophy, Handbook of American Women's History, Garland, 1991, 187.
- ↑ Rochelle Goldberg Ruthchild, "From West to East: International Women’s Day, the First Decade”, Aspasia: The International Yearbook of Central, Eastern, and Southeastern European Women's and Gender History, vol. 6 (2012): 1–24.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Temma Kaplan, "On the Socialist Origins of International Women's Day", Feminist Studies, 11/1 (Spring, 1985)
- ↑ «History of International Women's Day»։ United Nations։ Վերցված է 2012 թ․ մայիսի 26
- ↑ «About International Women's Day»։ Internationalwomensday.com։ մարտի 8, 1917։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 26
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «8th of March – International woman's day: in search of lost memory»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին։ Վերցված է 2014 թ․ մարտի 14
- ↑ «Women's Suffrage»։ Inter-Parliamentary Union։ Վերցված է 2014 թ․ հունվարի 26
- ↑ «Suffragist Disorders»։ The Times։ մարտի 9, 1914։ Վերցված է 2014 թ․ մայիսի 9
- ↑ «February Revolution»։ RIA Novosti։ Վերցված է 2017 թ․ մարտի 7
- ↑ Yau Tsit Law (June–July 1927)։ «International Women's Day in Canton March 8, 1927»։ News Bulletin (Institute of Pacific Relations)
- ↑ «Anniversaries of important events»։ China Factfile։ Chinese Government։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2011
- ↑ Søland Birgitte (մարտի 4, 2019)։ «International Women's Day»։ Origins
- ↑ Gillis Elizabeth (հունվարի 20, 2017)։ «Ahead Of The Boston Women's March, A Look Back 47 Years Ago»։ WBUR
- ↑ «International Women's Day»։ United Nations
- ↑ "Iranian Women Rally to Demand Equal Social, Political Rights" Index-Journal (March 9, 2003): 9. via Newspapers.com
- ↑ Harrison Frances (մարտի 8, 2007)։ «Middle East | Iranian women struggle for equality»։ BBC News։ Վերցված է 2012 թ․ մարտի 8
- ↑ «Iran: Release Women's Rights Advocates | Human Rights Watch»։ Hrw.org։ մարտի 8, 2007։ Վերցված է 2012 թ․ մարտի 8
- ↑ Blau Annika (մարտի 8, 2019)։ «International Women's Day went from bloody revolution to corporate breakfasts»։ ABC
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 234)։ ![]() |