Ալեքսանդրա Կոլոնտայ
Ալեքսանդրա Կոլոնտայ ռուս.՝ Алекса́ндра Миха́йловна Коллонта́й | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 9, 1952[4][5][6][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական, դիվանագետ, կանանց իրավունքների պաշտպան, գրող, քաղաքական տեսաբան և people's commissar |
Ամուսին | Պավել Դիբենկո |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Դոմոնտովիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, դեսպան, նախարար, Գործերի ժամանակավոր հավատարմատար և minister plenipotentiary? |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Workers' Opposition? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ալեքսանդրա Միխայլովնա Կոլոնտայ (ռուս.՝ Александра Михайловна Коллонтай, օրիորդական ազգանունը՝ Դոմոնտովիչ [Домонтович], մարտի 31, 1872[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - մարտի 9, 1952[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս հեղափոխական, քաղաքական գործիչ, դիվանագետ և մարքսիստ տեսաբան, ՌՍԴԲԿ անդամ (1906), հարել է մենշևիկներին։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915 թվականից։
Հեղափոխական գործունեության մեջ է եղել 1890-ական թվականներից։ 1908 թվականին տարագրվել է։ Եղել է ՌՍԴԲԿ պատգամավոր Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910), Բազելի (1912) միջազգային սոցիալիստական կոնգրեսներում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան։ Եղել է Պետրոգրադի սովետի գործադիր կոմիտեի անդամ, ՌՍԴԲ (բ)կ VII (ապրիլյան) կոնֆերանսի ու Սովետների I և II համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲ (բ) կ VI համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամ։ 1920 թվականին եղել է ՌԿ (բ) կ ԿԿ-ի կինբաժնի (Ժենոտդել, Женотдел) վարիչը։ Հակակուսակցական «Բանվորական, օպոզիցիա» խմբի մասնակից։ 1921-1922 թվականներին՝ Կոմինտերնի կից կանանց միջազգային քարտուղարության անդամ։
Եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Նորվեգիայում (1923-1926, 1927-1930), Մեքսիկայում (1926), դեսպանորդ, ապա դեսպան Շվեդիայում (1930-1945)։ 1945 թվականից՝ խորհրդական ԽՍՀՄ ԱԳՄ-ում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Կոլոնտայի հիմնած Կինբաժինը (Ժենոտդել) փորձում էր բարելավել Խորհրդային Միության կին քաղաքացիների կարգավիճակը։ Լինելով ազատ սիրո ջատագով, Կոլոնտայը հետագայում ճանաչվեց մարքսիստական ֆեմինիզմի առանցքային դեմք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Коллонтай Александра Михайловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 515)։ ![]() |
- Մարտի 31 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1952 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ դեսպաններ
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս կին գրողներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ձախ կոմունիստներ
- Կոմունիստ կին գրողներ
- Ռուս հեղափոխականներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրված կազմակերպություններ
- Ռուս ֆեմինիստներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- Ռուս կոմունիստներ