Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկ
Ծնվել էհունվարի 24, 1874(1874-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][2]
Վախճանվել էհուլիսի 27, 1952(1952-07-27)[4][1][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունլեզվաբան, գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱզգականներՄիխայիլ Շչեպկին[1]
 Tatiana Shchepkina-Kupernik Վիքիպահեստում

Տատյանա Լվովնա Շչեպկինա-Կուպերնիկ (ռուս.՝ Татья́на Льво́вна Ще́пкина-Купе́рник, հունվարի 24, 1874(1874-01-24)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][2] - հուլիսի 27, 1952(1952-07-27)[4][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][1]), ռուս և խորհրդային գրող, դրամատուրգ, բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկը ծնվել է 1874 թվականի հունվարի 12 (24)-ին Մոսկվայում, նշանավոր փաստաբան Լև Աբրամովիչ Կուպերնիկի ընտանիքում[5]։ Ավարտել է Կիևի գիմնազիան[6]։ Հայտնի դերասան Միխայիլ Շչեպկինի ծոռնուհին է։ Գրել սկսել է մանկական տարիքից, արդեն 12 տարեկան հասակում նա բանաստեղծություններ է գրում իր նախապապի` Միխայիլ Շչեպկինի պատվին։ 1892 թվականին Մոսկվայի Փոքր թատրոնում բեմադրվեց նրա «Ամառային նկարը» պիեսը[6][Նշում 1]։ 1892-1893 թատերաշրջանում Շչեպկինան խաղացել է Կորշի թատրոնում։ Շչեպկինա-Կուպերնիկը և իր ընկերուհի դերասանուհի Լիդիա Յավորսկայան սիրախաղ էին սկսել Անտոն Չեխովի հետ, որին նրանք անվանում էին «Ավելան»` ի պատիվ ծովակալ Ավելանի։ Լինելով Իսահակ Լևիտանի և Անտոն Չեխովի ընկերուհին՝ 1895 թվականի հունվարին նա կարողանում է հաշտեցնել երկու գժտված և համարյա իրար սպանելու պատրաստ ընկերներին, նրանց համար անսպասելի հանդիպում կազմակերպելով Մելիխովոյում։ Ստեղծագործական շրջանակներում աղմուկ հանած այս պատմությունը մանրամասնորեն նկարագրված է Իվան Եվդոկիմովի «Լևիտան» վիպակում[7]։ Տարիներ շարունակ եղել է Ալեքսանդրա Կոլոնտայի մտերիմ ընկերուհին։ Տատյանա Լվովնան համագործակցել է այնպիսի պարբերական հրատարակչությունների հետ, ինչպիսիք են «Արտիստը», «Ռուսական Տեղեկագրերը», «Ռուսական Միտքը», «Հյուսիսային Սուրհանդակը», «Նոր Ժամանակ»՝ իրեն փորձելով տարբեր գրական ժանրերում[6]։ 1895 թվականից մինչև 1915 թվականը ընկած ժամանակահատվածում նա հրապարակել է մեկ տասնյակից ավելի արձակ և բանաստեղծական ժողովածուներ։ Նրա «Հայրենիքում» բանաստեղծությունը («Պորտ Արթուրի ամրոցում ընկածներից…», 1905) դարձավ ժողովրդական երգ։ Շչեպկինա-Կուպերնիկը երկու անգամ արժանացել է Գիտությունների ակադեմիայի Պուշկինյան պատվավոր մրցանակների, 1903 թվականին «Իմ բանաստեղծությունները» (Մ., 1901) և «Կանանց նամակներից» (2-րդ հրատ. Մ., 1903) բանաստեղծաական ժողովածուների համար, 1907 թվականին՝ «Ասք սիրո մասին»-ի համար (Մ., 1910): Բավականին մասսայականություն են վայելում Էդմոն Ռոստանի բանաստեղծական պիեսների ազատ թարգմանությունները («Արքայադուստր Գրյոզա» բնօրինակում «Հեռավոր արքայադուստր», «Սիրանո դե Բերժերակ», «Արծվիկ», «Ռոմանտիկներ», «Շանտեկլեր»)։

Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկը բանաստեղծական ոճով է թարգմանել նույնիսկ բնագրում արձակ գրված ստեղծագործություններ (Մորիս Մետերլինկի «Մոննա Ջիովաննա»)։ Նա թարգմանել է նաև այնպիսի արևմտյան դասականների ինչպիսիք են Լոպե դե Վեգան, Շեքսպիրը, Պեդրո Կալդերոն դե լա Բարկաը, Ջոն Ֆլեթչերը, Մոլիերը, Կառլո Գոլդոնին, Կառլո Գոցցին, Ռիչարդ Բրինսլի Շերիդանը։ Նրան են պատկանում Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ից բանաստեղծությունների թարգմանությունները։ Շչեպկինա-Կուպերնիկը ինքն էլ է գրել մի շարք պիեսներ, հիմնականում մեկ գործողությամբ և բանաստեղծական ոճով («Ամուրի վրեժը», «Ակնթարթային հավերժություն», «Օրիորդը մանուշակներով», «Երջանիկ կինը» և այլն)։

Ընդհանուր առմամբ Շչեպկինա-Կուպերնիկը ռուսերեն է թարգմանել շուրջ վաթսուն պիես, հիմնականում 1917 թվականի հեղափոխությունից հետո։

Բանաստեղծուհին մահացել է 1952 թվականի հուլիսի 27-ին։ Թաղված է Մոսկվայում, Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս № 2):

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսինը - բանաստեղծ և դրամատուրգ Լեոնիդ Գրիգորևիչ Մունշտեյն (կեղծանունը՝ Lolo, 1867-1947)[8]:
  • Երկրորդ ամուսինը - փաստաբան Նիկոլայ Բորիսովիչ Պոլինով (1873-1939)։

Ըստ սլավոնագետ Դոնալդ Ռեյֆիլդի՝ Շչեպկինա-Կուպերնիկը եղել է «պետերբուրգյան ամենահայտնի լեսբուհին»[9]<ref>Анатолий Стреляный. «Ваши письма. 5 июля, 2014». Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.</ref:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Счастье: повесть. - 1895; М., 1903.
  • Из женских писем: стихотворения. - М., 1898.
  • Незаметные люди: рассказы. - М., 1900, 1901, 1904.
  • Ничтожные мира сего: рассказы. - М., 1900, 1901, 1904.
  • Труждающиеся и обремененные: рассказы. - М., 1903.
  • Рассказы для детей. - М., 1903.
  • Странички жизни. - СПб., 1898; М., 1902.
  • Около кулис: рассказы. - М., 1903.
  • Письма из далека: очерки о Западной Европе. - М., 1903, 1913.
  • На солнце и в тени. - М., 1904.
  • Жизнь открывается: рассказы для детей. - М., 1905.
  • Мои стихи. - М., 1900, 1903.
  • Неотправленные письма и другие рассказы. - М., 1906.
  • «Это было вчера…»: сборник рассказов. - 1907 (уничтожен цензурой); М., 1910.
  • Месть Амура. - М., 1908.
  • Некто: рома. - М., 1910.
  • Сказания о любви. - М., 1910.
  • Драматические переводы. Т. 1-3. - М., 1910-1914.
  • Счастливая женщина. - М., 1911.
  • Облака: стихи. - М., 1912.
  • Разрозненные страницы. - М., 1912.
  • Избранные рассказы. - СПб, 1913.
  • Барышня с фиалками. - М., 1913.
  • Из детства Литы. - М., 1913.
  • Отзвуки войны: стихи. - М.: Изд. Сытина, 1915.
  • Мелькающие огоньки. - М., 1916.

Խորհրդային ժամանակաշրջանի հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дни моей жизни: мемуары. - М.: Федерация - Круг, 1928.
  • О М. Н. Ермоловой: мемуары. - М.-Л.: ВТО, 1940.
  • Театр в моей жизни: мемуары. - М.-Л.: Искусство, 1948.
  • Избранное. Воспоминания и портреты. Рассказы и очерки. Драматические переводы. - М.: Советский писатель, 1954.
  • Из воспоминаний о русском театре. - М.: Детгиз, 1956.
  • Избранные переводы. Т. 1-2. - М.: Гослитиздат, 1957-1958.
  • Из воспоминаний. - М.: ВТО, 1959.
  • Разрозненные страницы. - М.: Художественная литература, 1966.
  • Ермолова. - М.: Искусство, 1972. - (Жизнь в искусстве).
  • Ермолова. - М.: Искусство, 1983. - (Жизнь в искусстве).

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Содержание пьесы передал в своём дневнике Արխիվացված 2019-03-04 Wayback Machine С. С. Прокофьев. В конце 1907 года учащиеся петербургской консерватории планировали поставить её к Рождеству и главную роль предложили будущему композитору.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Щепкина-Куперник (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1975. — Т. 8. — С. 659—678.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Щ. Щепкина-Куперник, Татьяна Львовна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 60—61.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 783—785. — ISBN 5-94848-307-X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Щепкина-Куперник Татьяна Львовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Щепкина-Куперник, Татьяна Львовна». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 6,2 «Щепкина-Куперник, Татьяна Львовна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Иван Евдокимов. Левитан». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Леонид Григорьевич Мунштейн
  9. Анна Кузнецова. «Дни и книги Анны Кузнецовой». «Знамя» 2008, №5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկ» հոդվածին։