Պավել Դիբենկո
Պավել Եֆիմովիչ Դիբենկո | |
---|---|
Па́вел Ефи́мович Дыбе́нко | |
16 (28) փետրվար 1889 - 29 հուլիս 1938 | |
Ծննդավայր | Գյուղ Լյուդկովո |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Ծառայության տարիներ | 1911-1938 |
Կոչում | Komandarm 2nd rank? |
Զորամաս | Բալթիական նավատորմ, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգ։ |
Հրամանատարն էր | Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսական հեղափոխություն, Հուլիսյան օրեր, Հոկտեմբերյան զինված ապստամբություն Պետրոգրադում, Ukrainian Front (1919)?, Northern Taurida Operation?, Կրոնշտադտյան ապստամբություն և Տամբովի ապստամբություն |
Պաշտոնաթող | 1938 |
Պարգևներ | Կարմիր դրոշի 3 շքանշան |
Ստորագրություն |
Պավել Եֆիմովիչ Դիբենկո (ռուս.՝ Па́вел Ефи́мович Дыбе́нко, փետրվարի 28, 1889[2][1], Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938[1][2], Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային ռազմական գործիչ, բանակի երկրորդ կարգի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1912)։
1911 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում։ 1917 թվականին եղել է Ցենտրոբալտի նախագահ, Պետրոգրադի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ ծովային գործերի ժողկոմ։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը (1921)։ 1928-1938 թվականներին եղել է Միջինասիական, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։
Եղել է ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը - Եֆիմ Դիբենկո, եղբայրը-Ֆեոդորիչ Դիբենկո։ Կինը-Ալեքսանդրա Միխայլովնա Դոմոնտովիչ, որը հայտնի հեղափոխական էր։
Երիտասարդ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լյուդկովո գյուղում (Բրյանսկի շրջան, քաղաք Նովոզիբկովո), գյուղացու ընտանիքում։ Հեղափոխական գործունեություն է սկսել ծավալել 1907 թվականից։ 1911 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում[3]. 1912 թվականին եղել է ՌՍԴՌՊ-ի անդամ։ Հանդիսացել է «Միապետ Պետրոս I» լինկորում 1915 թվականին նավաստիների հակապատերազմական ելույթների առաջնորդ։ Բանտարկվել է ցարական կառավարության կողմից և ազատ է արձակվել փետրվարյան հեղափոխությունից հետո 1917 թվականին։
Հետպատերազմյան կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին Դիբենկոն վերականգնվել է ՌԿԿ-ում։ Ընդունվել է զինվորական ակադեմիա 1921 թվականին։ Մասնակցել է Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը 1921 թվականին։ Նշանակվել է Սիբիրյան բանակի հրամանատար։
Բանտարկությունը և մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Դիբենկոն ընտրվել է Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1937 թվականի հունիսին բանտարկվել է և գնդակահարվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 377)։ |
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1938 մահեր
- Ռուս ռազմական գործիչներ
- Փետրվարի 16 ծնունդներ
- ԽՄԿԿ անդամներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ռուս հեղափոխականներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ