Տամբովի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տամբովի ապստամբություն
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Tambover Aufstand.png
Ապստամբության օջախը։
Թվական 1920 թվականի օգոստոսի 19 — 1921 թվականի հունիս
Վայր Տամբովի նահանգ
Պատճառ Տնտեսական ճգնաժամ
Արդյունք Ապստամբության ճնշում
Հակառակորդներ
Flag of Russian SFSR (1918-1937).svg ՌԽՖՍՀ Darker green and Black flag.svg Կանաչ ապստամբներ`
Հրամանատարներ
Flag of Russian SFSR (1918-1937).svg Միխայիլ Տուխաչևսկի

Flag of Russian SFSR (1918-1937).svg Նիկոլայ Կակուրին
Flag of Russian SFSR (1918-1937).svg Իերոնիմ Ուբորևիչ
Flag of Russian SFSR (1918-1937).svg Գրիգորի Կոտովսկի

Darker green and Black flag.svg Պյոտր Տոկմակով

Darker green and Black flag.svg Ալեքսանդր Անտոնով
Darker green and Black flag.svg Դմիտրի անտոնով

Կողմերի ուժեր
Flag of Russian SFSR (1918-1937).svg մոտ 55 հազար զինվոր Darker green and Black flag.svg մոտ 50 հազար մարդ
Ռազմական կորուստներ
անհայտ մոտ 11 հազար մարդ

Տամբովի ապստամբություն, խորհրդային պատմգրությունում՝ անտոնովշչինա (антоновщина), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ կոմունիստական ռեժիմի դեմ ամենամեծ գյուղացիական ապստամբություններից մեկը 1920–1921 թվականներին։ Ապստամբությունը տեղի է ունեցել ներկայիս Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզում և Վորոնեժի մարզի մի մասում։

Նախաձեռնողներն էին՝ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը (էսեռականներ) և Աշխատավոր գյուղացիության միությունը, ղեկավարն էր էսեռակիան Ալեքսանդր Անտոնովը։

Ապստամբություններն սկսվեցին 1920 թվականի օգոստոսին՝ հացահատիկի բռնի առգրավմանը դիմակայելուց և վերաճեց Կարմիր բանակի, Չեկայի ստորաբաժանումների և Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների դեմ ուղղված պարտիզանական պատերազմի։ Ենթադրվում է, որ ապստամբությունը ճնշելու ժամանակ ձերբակալվել է շուրջ 100 000 մարդ և գնդակահարվել շուրջ 15 000-ը։ Գյուղացիության դեմ պայքարելիս Կարմիր բանակը նույնիսկ քիմիական զենք օգտագործեց[1]։

Գյուղացիական բանակի հիմնական մասը ոչնչացվեց 1921-ի ամռանը, առավել փոքր խմբեր դեռ մեկ տարի շարունակվեցին պայքարը։

Շարժումը հետագայում խորհրդային իշխանությունների կողմից որակվեց որպես «անարխիստական բանդիտիզմ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Conquest Robert (1986)։ «Revolution, Peasant War and Famine»։ The Harvest of Sorrow: Soviet Collectivization and the Terror-famine (անգլերեն)։ Oxford University Press։ էջեր 51–53։ ISBN 978-0-19-505180-3