Գրիգորի Կոտովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Կոտովսկի
ռուս.՝ Григорий Иванович Котовский
Kotovsky.jpg
հունիսի 24, 1881(1881-06-24) - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՀնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրHvardiiske, Odessa Raion, Odesskij okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոտովսկ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Ծառայության տարիներՌուսաստան 1917
ՌԽՍՖՀ 1918—1922
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1923—1925
Հրամանատարն էրՉեռվոնյան կազակության 17-րդ հեծելազորային դիվիզա և 2-րդ հեծելազորային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կոտովսկու դին սպանությունից հետո

Գրիգորի Իվանովիչ Կոտովսկի (ռուս.՝ Григорий Иванович Котовский, ռումիներեն՝ Grigore Kotovski, հունիսի 24, 1881(1881-06-24), Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1], Hvardiiske, Odessa Raion, Odesskij okrug, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և ռազմական գործիչ, Ռուսական քաղաքացիական պատերազմի մասնակից։

1915 թվականից Բեսարաբիայում ղեկավարել է զինված գյուղացիների ջոկատ։ 1917 թվականից կռվել է ռումինական ճակատում։ 1918 թվականի հունվար-մարտին եղել է Տիրասպոլի ջոկատի, 1919 թվականի հուլիսից՝ 45-րդ հրաձգային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ Ի. Ցակիրի զորախմբի կազմում մասնակցել է Դնեստրից մինչև Ժիտոմիր ռազմերթին, 1919 թվականի նոյեմբերին 45-րդ դիվիզիայի հետ՝ Պետրոգրադի պաշտպանությանը։ 1920 թվականի հունվարից, որպես հեծյալ բրիգադի հրամանատար, կռվել է հարավում, Ուկրաինայում և խորհրդա-լեհական ճակատում։ 1920 թվականի դեկտեմբերից՝ 17-րդ հեծյալ դիվիզիայի պետ։ 1921 թվականին հեծյալ զորամասերով մասնակցել է հակախորհրդային ապստամբությունների դեմ արշավանքներին։ 1921 թվականի սեպտեմբերից՝ 9-րդ հեծյալ դիվիզիայի պետ, 1922 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Սպանվել է 1925 թվականի օգոստոսի 6-ին՝ ոմն Մեյեր Զեյդերի կողմից։

Խորհրդային տարիներին Կոտովսկու անունով կոչել են մի շարք քաղաքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Котовский Григорий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 640 CC BY-SA icon 80x15.png