Կարլ Լիբկնեխտ
Կարլ Լիբկնեխտ գերմ.՝ Karl Liebknecht | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1871[1][2], 1871[3][4][5][…] կամ նոյեմբերի 13, 1871[6] |
Ծննդավայր | Լայպցիգ[7] |
Մահացել է | հունվարի 15, 1919[7][1][8][…] կամ հունվարի 15, 1929[2] |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[7] |
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Հումբոլդտի համալսարան և Վյուրցբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1897) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, հեղափոխական և խմբագիր |
Ամուսին | Սոֆյա Լիբկնեխտ |
Ծնողներ | հայր՝ Վիլհելմ Լիբկնեխտ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1916), Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Սպարտակ միություն (1918) |
Երեխաներ | Robert Liebknecht? |
Karl Liebknecht Վիքիպահեստում |
Կարլ Լիբկնեխտ (գերմ.՝ Karl Liebknecht, օգոստոսի 13, 1871[1][2], 1871[3][4][5][…] կամ նոյեմբերի 13, 1871[6], Լայպցիգ[7] - հունվարի 15, 1919[7][1][8][…] կամ հունվարի 15, 1929[2], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[7]), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (1918) հիմնադիրներից, երկրորդ ինտերնացիոնալի անդամ։
Բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության և դրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 1916 թվականին գերմանական ռայխստագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրքական կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչության անվտանգության ապահովում։ Հայկական հարցին Լիբկնեխտն անդրադարձել է «Ապարտակի միություն» քաղաքական նամակներում (N 12, N 13) գերմանական կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար։
1916 թվականի հունիսին Բեռլինի կայսերական դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լիբկնեխտը հիշեցրել է գերմանական կառավարության 1913 թվականի այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կլինի պատերազմի համար։ Հայաստանի նկատմամբ գերտերությունների զավթողական ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լիբկնեխտի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918) ժողովածուի մեջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դարիբջանյան Գ. Բ., Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, Ե., 1971։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Autoritats UB
- ↑ 4,0 4,1 Alvin
- ↑ 5,0 5,1 Répertoire International des Sources Musicales — 1952.
- ↑ 6,0 6,1 6,2 WeChangEd
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Либкнехт Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- Լայպցիգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 1919 մահեր
- 1929 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քաղաքական գործիչներ
- Ձախ կոմունիստներ