Jump to content

Սոֆյա Լիբկնեխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Լիբկնեխտ
գերմ.՝ Sophie Liebknecht
Դիմանկար
Ծնվել է1884[1][2][3]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսական կայսրություն
Մահացել է1964[1][2][3]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՖրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿարլ Լիբկնեխտ
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն

Սոֆյա Լիբկնեխտ, ի ծնե՝ Սոֆյա Բորիսովնա Ռիս (անգլ.՝ Sophie Liebknecht, 1884[1][2][3], Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - 1964[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), գերմանացի սոցիալիստ և ֆեմինիստ։ Եղել է Կարլ Լիբկնեխտի երկրորդ կինը, որը Յուլյա Լիբկնեխտի հետ առաջին ամուսնությունից ունեցել է երեք երեխա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Բորիսովնա Ռիսը ծնվել է Դոնի Ռոստովում երկրորդ գիլդիայի վաճառական, ինժեներ Բերա Իդելևիչի (Բորիս Իլյիչ) Ռիսի և Օլգա Պավլովնա Ռիսի ընտանիքում։ Հայրը Մյունխենի համալսարանի բնական փիլիսոփայության և Խեմնիցի պոլիտեխնիկումի ալյուրաղացման ֆակուլտետի շրջանավարտ էր, ղեկավարել է Բեյնուշ և Խացկել Ռիս եղբայրների ալյուրաղացման ընկերության շոգու ալրաղացը։

Սոֆյան կրթություն է ստացել Գերմանական կայսրությունում, որտեղ ծանոթացել է մարքսիստ մտածող և ապագա հեղափոխական Կարլ Լիբկնեխտի հետ, որի հետ ամուսնացել է 1912 թվականին։ Նախորդ ամուսնությունից Լիբկնեխտն ունեցել է արդեն երեք երեխա. Սոֆյան զբաղվել է նրանց դաստիարակությամբ (ամուսնության արդյունքում երրեխաներ չեն ունեցել)։ Սկզբում եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ապա ամուսնու հետ դուրս է եկել դրանից և 1918 թվականին ընդգրկվել իրենց և կողմնակիցների հիմնած Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցություն։ Կարլ Լիբկնեխտն սպանվել է 1919 թվականի հունվարի 15-ին սպարտակցիների անհաջող ապստամբության հետևանքով, ինչից հետո Սոֆյան տեղափոխվել է Լոնդոն, ապա Վայմարյան հանրապետության ընթացքում վերադարձել է Գերմանիա։ Լիբկնեխտ ընտանիքի անդամները, 1933 թվականին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գլուխ բարձրանալով անհանգստացած, արտագաղթել են։ Ռուսաստանում ծնված Սոֆյան մեկնել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և հիմնվել Մոսկվայում, որտեղ ապրել է կյանքի մնացած տասնամյակը։

1964 թվականին նրա թաղմանը ներկա են եղել Ռոբերտը և Վիլհելմը՝ Սոֆյայի խորթ որդիները Կարլ Լիբկնեխտի առաջին ամուսնությունից[4]։ Խորհրդային իշխանությունը հրապարակային արարողություն է կազմակերպել և պատվո պահակախումբ[4]։

Ռոզա Լյուքսեմբուրգի հետ նրա նամակագրության մեծ մասը հրատարակվել է։

Սոֆյա Լիբկնեխտի և Լիբկնեխտների ընտանիքի գերեզմանաքարը
  • Քույրը՝ քիմիկոս Սիլվիա Բորիսովնա Շպիլրեյն (ի ծնե՝ Ռիս, ֆր.՝ Cécile Spielrein), Սորբոնի շրջանավարտ է, նրա «Equilibre du sulfate de lithium avec les sulfates alcalins en présence de leurs solutions mixtes» դիսերտացիան հրատարակվել է 1913 թվականին (Paris: É. Larose, 1913)[5], ամուսնացած է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր Յան Շպիլրեյնի հետ։
  • Եղբայրը՝ գրական և թատերական քննադատ Իլյա Բերեզարկը։
  • Զարմիկները՝ փիլիսոփա Սոլոմոն Յակովլևիչ Ռիսը և լրագրող Պյոտր Յակովլևիչ Ռիսը, զարմիկի՝ Միխայիլ Բեյնուշևիչ Ռիսի որդին՝ բժշկական գիտությունների դոկտոր Սիմոն Միխայիլովիչ Ռիսն է՝ գիտնական գաստրոէներգոլոգ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ[6]։
  • Ազգականը՝ Եվգենի Սամոյլովիչ Ռիս, գրող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]