Ռոզա Լյուքսեմբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Լյուքսեմբուրգ
լեհ.՝ Róża Luksemburg
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3]
ԾննդավայրԶամոշչ, Zamostkiy Uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էհունվարի 15, 1919(1919-01-15)[5][6][1][…] (47 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4]
Քաղաքացիություն Գերմանիա[7] և  Ռուսական կայսրություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՑյուրիխի համալսարան[4]
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
ԵրկերThe Accumulation of Capital? և Social Reform or Revolution?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, հեղափոխական, տնտեսագետ, լրագրող, խմբագիր, քաղաքական տեսաբան և botanical collector
ԱմուսինԳուստավ Լյուբեկ և Յուլիան Մարխլևսկի
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Սպարտակ միություն և Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա
Ստորագրություն
Изображение автографа
 Rosa Luxemburg Վիքիպահեստում
Լեհական Զամոսց քաղաքի տունը, որտեղ ապրել է Ռոզա Լյուքսեմբուրգը
Հուշատախտակ Բեռլինի Լանդվեր ջրանցքի մոտ, որտեղից հանել են Ռ. Լյուքսեմբուրգի դիակը

Ռոզա Լյուքսեմբուրգ՝ (լեհերեն՝ Róża Luksemburg, իսկական անունը՝ Rosalia Luxenburg — Ռոզալիա Լյուքսենբուրգ, կեղծանունները՝ Róża Kruszyńska, Maciej Rózga, Spartakus մարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3], Զամոշչ, Zamostkiy Uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 15, 1919(1919-01-15)[5][6][1][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4]), մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս, հակապատերազմական և հեղափոխական շարժումների ակտիվ, ղեկավար մասնակից, լեհական, գերմանական և համաեվրոպական հեղափոխական՝ ձախ սոցիալ-դեմոկրատիայի առավել ազդեցիկ գործիչներից մեկը։ Մասնակցել է Լեհաստանի սոցիալ-դեմոկրատիայի հիմնադրման ակունքներում կանգնած լեհ քաղաքական էմիգրանտների խմբակի աշխատանքներին, պայքարել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունում դրսևորված ազգայնականության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակապատերազմական քարոզչություն ծավալելու համար ենթարկվել է հալածանքների՝ ընդհանուր առմամբ բանտերում անցկացնելով մոտավորապես չորս տարի։ Համարվում է հակապատերազմական «Սպարտակ» միության և Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Սպարտակցիների նախաձեռնությամբ 1919 թվականի հունվարին Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբոթյան դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Կառլ Լիբկնեխտի հետ[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզալիա Լյուքսենբուրգը ծնվել է հրեա բուրժուայի ընտանիքում (հայրը զբաղվում էր փայտանյութի առևտրով)։ Գերազանց գնահատականներով ավարտել է Վարշավայի իգական գիմնազիան, սովորել Ցյուրիխի համալսարանում, ուսունասիրել քաղաքատնտեսություն, փիլիսոփայություն, իրավագիտություն, այնուհետև պաշտպանել դոկտորական ատենախոսությունը «Լեհաստանի արդյունաբերական զարգացումը» թեմայով և ստացել պետական իրավունքի դորտորի գիտական կոչում։ Ուսմանը զուգընթաց՝ ակտիվորեն զբաղվել է քաղաքական, հեղափոխական գործունեությամբ։ Ցարական Ռուսաստանի ոստիկանության հետապնդումներից խույս տալու համար 28 տարեկանում Գերմանիայի քաղաքացիություն է ստացել՝ այդ նպատակով կեղծ ամուսնություն ձևակերպելով գերմանահպատակ հեղափոխական գործիչ Գուստավ Լյուբեկի հետ։ Եղել է գերմանական սոցիալ-դեմոկրատական շարժման ծայրահեղ ձախ թևի ամենաակտիվ գործիչներից մեկը, աչքի ընկել հռետորական, հրապարակախոսական տաղանդով, դարձել փիլիսոփայական, տնտեսագիտական, իրավագիտական աշխատությունների, հրապարակախոսական ելույթների, հոդվածների հեղինակ։

1915 թվականին, այն բանից հետո, երբ Գերմանիայի սոցիալիստական կուսակցությունը (SPD) հավանություն տվեց Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, Ռոզա Լյուքսեմբուրգը և Կառլ Լիբկնեխտը դուրս եկան այդ կուսակցությունից, հիմնադրեցին հակապատերազմական «Սպարտակ» միությունը (Spartakusbund), որը հետագայում վերակազմավորվեց Գերմանիայի կոմունիստական կուսակցության։ 1918–19 թվականների գերմանական հեղափոխության ժամանակաշրջանում Ռոզա Լյուքսեմբուրգը հիմնադրեց Die Rote Fahne ("Կարմիր դրոշ") լրագիրը, որը սպարտակյան շարժման կենտրոնական տպագիր օրգանն էր։

Թեև Լյուքսեմբուրգը 1919 թվականի հունվարին սպարտակյանների նախաձեռնած ապստամբությունը մեծ սխալ էր համարում[9], բայց երբ իրադարձությունները ծավալվեցին, նա ամեն կերպ աջակցեց ապստամբներին։ Սակայն Ֆրիդրիխ Էբերտի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձևավորած կառավարությունը ջախջախեց ապստամբությունը և Spartakusbund-ը՝ նրանց դեմ մարտի ուղարկելով Freikorps-ի՝ Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններից կազմավորված, կառավարության կողմից հովանավորվող զինավառ խմբեր, որոնք գերի վերցրին և միասին մահապատժի ենթարկեցին ապստամբության և «Սպարտակ» միության ղեկավարներ Ռոզա Լյուքսեմբուրգին ու Կառլ Լիբկնեխտին՝ այնուհետև նրանց դիակները նետելով Բեռլինի Լանդվեր ջրանցքը։

Քանի որ Ռոզա Լյուքսեմբուրգը կրքոտ կերպով քննադատում էր թե՛ լենինյաններին և թե՛ առավել չափավոր սոցիալ-դեմոկրատներին, նա հակասական գնահատականների է արժանանացել ձախաթևյան քաղաքական գործիչների ու տեսաբանների կողմից[10]։ Թեև այն էլ պետք է ասել, որ Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ-ի) կոմունիստական ռեժիմի կողմից Ռոզա Լյուքսեմբուրգն ու Կառլ Լիբկնեխտը կուռքերի էին վերածվել՝ իբր կոմունիստ նահատակներ[11]։ Դաշնային Գերմանիայի (ԳՖՀ-ի) Սահմանադրության պահպանության գրասենյակը նշել է, որ վերջինների վերածումը կուռքերի՝ գերմանական երդվյալ ձախերի ծայրահեղականության կարևոր ավանդույթն է դարձել[11]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gesammelte Werke, 7 Bände. Karl Dietz, Berlin (Erstausgabe: Berlin-Ost 1970–1975, 2014, 2017)
Band 1.1: 1893 bis 1905. 8. Auflage. 2007, ISBN 978-3-320-02068-2.
Band 1.2: 1893 bis 1905. 7. Auflage. 2000, ISBN 3-320-01994-5.
Band 2: 1906 bis Juni 1911. 6. Auflage. 2004, ISBN 3-320-02060-9.
Band 3: Juli 1911 bis Juli 1914. 6. Auflage. 2003, ISBN 3-320-02005-6.
Band 4: August 1914 bis Januar 1919. 6. Auflage. 2000, ISBN 3-320-01982-1.
Band 5: Ökonomische Schriften. 4. Auflage. 1990, ISBN 3-320-00458-1.
Band 6: 1893 bis 1906. 1. Auflage. 2014, ISBN 978-3-320-02301-0.
Band 7.1: 1907 bis 1918. 1. Auflage. 2017, Berlin ISBN 978-3-320-02332-4.
Band 7.2: 1907 bis 1918. 1. Auflage. 2017, Berlin ISBN 978-3-320-02333-1.
  • Gesammelte Briefe, 6 Bände. Karl Dietz, Berlin
unvollständige Erstausgabe Band 1–5: Berlin 1982–1984 (Rezension: Iring Fetscher, Die Zeit, 5. Oktober 1984).
Band 1: 1893 bis 1902. 3. Auflage. 1989, ISBN 3-320-00448-4.
Band 2: 1903 bis 1908. 3. Auflage. 1999, ISBN 3-320-01911-2.
Band 3: 1909 bis 1910. 2. Auflage. 1984, ISBN 3-320-00450-6.
Band 4: 1911 bis 1914. 3. Auflage. 2001, ISBN 3-320-01995-3.
Band 5: August 1914 bis Januar 1919. 2. Auflage. 1987, ISBN 3-320-00452-2.
Band 6: Sammlung Briefe 1891 bis 1918. 1. Auflage. 1993, ISBN 3-320-01825-6.
  • Die industrielle Entwickelung Polens. Duncker & Humblot, Leipzig 1898.Digitalisat
  • Sozialreform oder Revolution? Mit einem Anhang: Miliz und Militarismus. Verlag der Leipziger Volkszeitung, Leipzig 1899.
  • Massenstreik, Partei und Gewerkschaften. Erdmann Dubber, Hamburg 1906.
  • Die Akkumulation des Kapitals. Ein Beitrag zur ökonomischen Erklärung des Imperialismus. Vorwärts, Berlin 1913.
  • Militarismus, Krieg und Arbeiterklasse. Rosa Luxemburg vor der Frankfurter Strafkammer; ausführlicher Bericht über die Verhandlung am 20. Februar 1914. Buchhandlung Volksstimme, Maier, Frankfurt am Main 1914.
  • Die Krise der Sozialdemokratie. Anhang: Leitsätze über die Aufgaben der internationalen Sozialdemokratie. Unionsdruckerei, Bern 1916 Digitalisat
  • Was will der Spartakusbund? Die Rote Fahne, 14. Dezember 1918 (online)
  • Rede zum Programm. Gehalten auf dem Gründungsparteitag der Kommunistischen Partei Deutschlands (Spartakusbund) vom 29.–31. Dez. 1918 zu Berlin (31. 12.). Die Rote Fahne, Berlin 1919.
  • Die russische Revolution. Eine kritische Würdigung. Aus dem Nachlass. Herausgegeben und eingeleitet von Paul Levi. Gesellschaft und Erziehung, Berlin-Fichtenau 1922. Digitalisat
  • Luise Kautsky (Hrsg.): Briefe an Karl und Luise Kautsky. E. Laub, Berlin 1923.
  • Gesammelte Werke. Vereinigte Internationale Verlags-Anstalten, Berlin 1923–1928.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luise Kautsky: Rosa Luxemburg. Ein Gedenkbuch. E. Laubsche Verlagsbuchhandlung, Berlin 1929.
  • Henriette Roland Holst-Van der Schalk: Rosa Luxemburg: ihr Leben und Wirken. Jean Christophe-Verlag, Zürich 1937.
  • Paul Frölich: Rosa Luxemburg: Gedanke und Tat. (Paris 1939) Neuausgabe: Europäische Verlagsanstalt, Hannover 1991, ISBN 3-434-45036-X.
  • Peter Nettl: Rosa Luxemburg. (1965) Kiepenheuer & Witsch, Köln / Berlin 1967.
  • Helmut Hirsch: Rosa Luxemburg in Selbstzeugnissen und Bilddokumenten. (1969) 21. Auflage, Rowohlt, Reinbek 2004, ISBN 3-499-50158-9.
  • Harry Wilde: Rosa Luxemburg. Ich war, ich bin, ich werde sein. (1970) Heyne, München 1986, ISBN 3-453-55144-3.
  • Annelies Laschitzka, Günter Radczun: Rosa Luxemburg. Ihr Wirken in der deutschen Arbeiterbewegung. Dietz Verlag, Berlin 1971.
  • Norman Geras: Rosa Luxemburg. Kämpferin für einen emanzipatorischen Sozialismus. Olle & Wolter, Berlin 1979.
  • Frederik Hetmann: Rosa L. Die Geschichte der Rosa Luxemburg und ihrer Zeit. Fischer, Frankfurt am Main 1979, ISBN 3-596-22132-3.
  • Ernest Mandel, Karl Radek: Rosa Luxemburg. Leben – Kampf – Tod. isp-Verlag, Frankfurt 1986, ISBN 3-88332-110-9.
  • Giselher Schmidt: Rosa Luxemburg. Sozialistin zwischen Ost und West. Muster-Schmidt, Göttingen 1988, ISBN 3-7881-0132-6.
  • Elzbieta Ettinger: Rosa Luxemburg. Ein Leben. Dietz, Bonn 1990, ISBN 3-8012-0148-1.
  • Max Gallo: „Ich fürchte mich vor gar nichts mehr.“ Rosa Luxemburg. (1993) Econ, Berlin 2001, ISBN 3-548-60124-3.
  • Kristine von Soden (Hrsg.): Rosa Luxemburg. Elefanten Press, Berlin 1995, ISBN 3-88520-570-X.
  • Annelies Laschitza: Im Lebensrausch, trotz alledem. Rosa Luxemburg. Eine Biographie. (1996) Aufbau, Berlin 2002, ISBN 3-7466-1648-4.
  • Dietmar Dath: Rosa Luxemburg. Suhrkamp, Frankfurt 2010, ISBN 978-3-518-18235-2.
  • Jason Schulman (Hrsg.): Rosa Luxemburg: Her Life and Legacy. Palgrave Macmillan, 2013.
  • Mathilde Jacob: Rosa Luxemburg: An Intimate Portrait. Lawrence & Wishart Limited, 2000, ISBN 0-85315-900-9. (englisch)
  • Donald E. Shepardson: Rosa Luxemburg and the Noble Dream. Peter Lang, New York 1996, ISBN 0-8204-2739-X. (englisch)
  • Richard Abraham: Rosa Luxemburg. A life for the International. Berg, Oxford 1989, ISBN 0-85496-182-8. (englisch)
  • Aleksander Kochanski: Róza Luksemburg. Warschau 1976. (polnisch)
  • Gilbert Badia: Rosa Luxemburg. Journaliste, Polémiste, Révolutionaire. Paris 1975. (französisch) (Rezension).
  • Inessa Jashborowskaja (Jažborowskaja), R. J. Jewserow: Rosa Luxemburg. Biographische Skizze. Moskau 1974. (russisch)
  • Feliks Tych: Luksemburg (Rosalia). In: Polski Slownik Biograficzny, Teil III/1, Wroclaw 1973. (polnisch)
  • Gilbert Badia: Rosa Luxemburg. Dietz, 1951.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Starke H. D. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://library.fes.de/cgi-bin/ihg2pdf.pl?vol=2&f=135&l=136 (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Айзин Б. А. Люксембург Роза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 110—112.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. WeChangEd
  8. Люксембург Роза / Айзин Б. А. // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 110—112. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  9. Frederik Hetmann: Rosa Luxemburg. Ein Leben für die Freiheit, p. 308
  10. Leszek Kołakowski ([1981], 2008), Main Currents of Marxism, Vol. 2: The Golden Age, W. W. Norton & Company, Ch III: "Rosa Luxemburg and the Revolutionary Left"
  11. 11,0 11,1 Gedenken an Rosa Luxemburg und Karl Liebknecht – ein Traditionselement des deutschen Linksextremismus (PDF). BfV-Themenreihe. Cologne: Federal Office for the Protection of the Constitution. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]