Յուլիան Մարխլևսկի
Յուլիան Մարխլևսկի լեհ.՝ Julian Baltazar Marchlewski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1866[1][2] |
Ծննդավայր | Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 22, 1925[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Nervi, Ջենովա, Իտալիա |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և խմբագիր |
Ամուսին | Ռոզա Լյուքսեմբուրգ[3] և Q108538712? |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, ԽՄԿԿ և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Zofia Marchlewska? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Յուլիան Բալտազար Մարխլևսկի (լեհ.՝ Julian Baltazar Marchlewski, մայիսի 17, 1866[1][2], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925[1][2], Nervi, Ջենովա, Իտալիա), լեհ կոմունիստ քաղաքական գործիչ, հեղափոխական ակտիվիստ։
Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է 1880-ական թվականներին, որպես լեհական առաջին հեղափոխական կուսակցության՝ «Պրոլետարիատ-1»-ի անդամ։ 1891 թվականին բանտարկվել է, 1893 թվականին տարագրվել Շվեյցարիա։ Եղել է Լեհական թագավորության ս-դ-ի հիմնադիրներից։ 1896 թվականից աշխատակցել է լեհական և գերմանական ս-դ. մամուլին։ Օժանդակել է Վլադիմիր Լենինին՝ «Իսկրա»-ի կազմակերպման գործում։ 1905 թվականին վերադարձել է Վարշավա, մասնակցել 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությանը։ Եղել է ՌՍԴԲԿ V (լոնդոնյան) համագումարի (1907) պատգամավոր, ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է II Ինտերնացիոնալի Ցյուրիխի և Շտուտգարտի կոնգրեսների պատգամավոր։ 1909 թվականից հիմնականում աշխատել է գերմանական ս-դ. կուսակցությունում, հանդիսանալով դրա ձախ թևի ղեկավարներից, մասնակցել է «Սպարտակ միության» կազմակերպմանը։ 1916 թվականին բանտարկվել է։ Ազատվել է 1918 թվականին, խորհրդային կառավարության պահանջով և ուղարկվել Ռուսաստան։ 1918 թվականին դարձել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի ստեղծմանը։ 1919 թվականից՝ Գերմանիայի կոմկուսի ԿԿ անդամ, 1920 թվականից՝ ՌԿ (բ)Կ ԿԿ-ին կից Լեհական բյուրոյի անդամ, Լեհաստանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահ։ 1921-1922 թվականներին կատարել է դիվանագիտական աշխատանք։ 1922 թվականից՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծած ՄՕՊՌ-ի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մայիսի 17 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 1925 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ քաղաքական գործիչների մասին
- Լեհ հեղափոխականներ
- Լեհաստանի քաղաքական գործիչներ