Jump to content

Զամոշչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զամոշչ
լեհ.՝ Zamość
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքԼյուբլինի վոյեվոդություն
Հիմնադրված է1580 թ.
Մակերես30,34 կմ²
ԲԾՄ212±1 մետր
Բնակչություն59 274 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+1[1] և UTC+2[1]
Փոստային դասիչ22-400 a 22-410
Ավտոմոբիլային կոդLZ
Պաշտոնական կայքzamosc.pl
Զամոշչ (Լեհաստան)##
Զամոշչ (Լեհաստան)

Զամոշչ (լեհ.՝ Zamość, լատիշ․՝ Zamoscia, ուկրաիներեն՝ Замостя, ռուս.՝ Замость (Замостье), եբրայերեն՝ זאמאשטש‎), քաղաք Լեհաստանի Լուբելսկե վոևոդությունում։ Բնակչության թվով վոևոդությունում զբաղեցնում է 2-րդ տեղը (65 055 բնակիչ), իսկ տարածքով՝ 10-րդ տեղը։ 1992 թվականին Զամոշչի հին քաղաքը (կենտրոնը) գրանցվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործելի հողերի կառուցվածքը (Լուբլինի վիճակագրության վարչության տվյալները, 2008)
Տիպը Տարածքը %
Գյուղատնտեսական 13,87 կմ² 45,7%
Վարելահողեր 9,02 կմ² 29,7%
այգիներ 0,15 կմ² 0,5%
դաշտեր 4,26 կմ² 14,0%
արոտավայրեր 0,44 կմ² 1,5%
անտառներ 0,64 կմ² 2,1%
այլ հողեր
15,83 կմ² 52,2%
Քաղաքի տարածքը (Σ) 30,34 կմ² 100%
Ջրամբարի հյուսիսարևմտյան հատվածը
Քաղաքային այգի

Հին հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաքի (կենտրոնի) քարտեզը

Ամենաշատ հին հուշարձանները գտնվում են Հին քաղաքում (կենտրոնում)։ Դրանցից ամենահիշարժանները կենտրոնի հայկական քարե շենքերն են։

Հայկական քարե շենքեր (Տներ ձախից աջ. 30-28-26-24-22)

Հայերը Զամոշչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը քաղաքում հաստատվել են ուշ միջնադարում։ Հայերին հրովարտակով Զամոշչ հրավիրել է Յան Զամոյսկին։ Հայերը տեղափոխվել են Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից, Ղրիմից, ինչպես նաև Ռեչ Պոսպոլիտայի տարբեր քաղաքներից հոգևորական Գալուստի և Մուրադ Յակուբովիչի գլխավորությամբ։

Հիշատակություն կա հայոց եկեղեցու քահանաների մասին՝ Քրիստափոր Կալուստը ( Խաչատուր Գալուստ, 1585 թ.), Հակոբ Թոխաթեցին (Յակուբ Ալթունովիչ կամ Բոգդանովիչ, հիշատակվում է 1595 թվականից), Տեր Պետրոսը (Հակոբ Թոխաթեցու ավագ որդին, 1638 թ.), Տեր Անդրեասը, Տեր Նիկոլը, Տեր Հովհաննեսը և այլոք[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.worlddata.info/europe/poland/timezones.php
  2. Սահակ, Վարդանյան (2016, 12, 35-64). «Զամոշչը և հայերը». Վարձք.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամոշչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654