Իլյա Բերեզարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Բերեզարկ
Իլյա Բերեզարկ.jpg
Ծնվել է1897
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1981
Մասնագիտությունթատերական քննադատ, բանաստեղծ և լրագրող

Իլյա Բորիսովիչ Բերեզարկ (ռուս.՝ Илья Борисович Березарк, իսկական ազգանունը՝ Ռիս (ռուս.՝ Рысс)[1], 1897, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1981), խորհրդային գրականագետ, լրագրող, թատերագետ և թատերական քննադատ, «Նիչևոկի» գրական խմբի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է առաջին գիլդիայի վաճառական, «Դոնի Ռոստովի Խացկել եղբայրների և Բեյնուշ Ռիսի ալյուրի արտադրության» համասեփականատեր և Ռոստովի սինագոգի երեց Բեյնուշ (Բորիս Իդելևիչ) Ռիսի ընտանիքում[3]։ Նրա քույրերը՝ Սոֆյան (1884-1964, արվեստաբան) և Սիլվիան, ամուսնացած էին, համապատասխանաբար, գերմանացի սոցիալիստ Կարլ Լիբկնեխտի (1912 թվականից) և մաթեմատիկոս Յան Նիկոլաևիչ Շպիլրեյնի հետ (1910 թվականից)[2]։

Իլյա Բորիսովիչ Ռիսը սովորել է Դոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1921 թվականին։ Գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ։ 1920–1930-ական թվականներին ակտիվորեն համագործակցել է Դոնի Ռոստովի, Մոսկվայի և Լենինգրադի թերթերի ու ամսագրերի հետ։ Եղել է «Մոլոտ» թերթի մշակութային բաժնի աշխատակից։ Թատերական մամուլում հանդես է եկել ռեժիսոր, դերասան Վսևոլոդ Մեյերխոլդի նորարարությունների քննադատությամբ[4][2]։

Երկար տարիներ աշխատելով մամուլում և զբաղվելով թատերական քննադատությամբ՝ Բերեզարկը հանդիպել է ռուսական մշակույթի շատ անվանի գործիչների հետ։ Այդ հանդիպումներն ամփոփվել են նրա «Հիշողությունը պատմում է» (ռուս.՝ «Память рассказывает») հուշագրության մեջ։ Գրքում Բերեզարկը հիշում է, մասնավորապես, Վլադիմիր Մայակովսկուն, Սերգեյ Եսենինին, Իլֆին ու Պետրովին, Անրի Բարբյուսին[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изощрённая Ида: Стихи. Харьков, 1921.
  • Вот (коллективный сборник стихов). Ростов-на-Дону: Всероссийский союз поэтов, Ростовское на Дону отделение, 1921. — 62 с.
  • «Гамлет» в Театре имени Ленинградского совета: Опыт анализа спектакля. Л.—М.: Ленинградское отделение Всероссийского театрального общества, 1940. — 132 с.
  • «Мещане» М. Горького: Литературная и сценическая история (материалы и исследования). М.—Л.: Всероссийског театральное общество, 1941. — 358 с.,
  • Березарк И. Б. Василий Васильевич Самойлов. — Л.: Лен. Отд. ВТО, 1948. — 166 с. — 3000 экз.
  • Березарк И. Б. Борис Сушкевич. — Л.: Искусство, 1967. — 188 с. — 7500 экз.
  • Березарк И. Б. Память рассказывает. Воспоминания. — Л.: Советский писатель, 1972. — 176 с.
  • Березарк И. Б. Штрихи и встречи. — Л.: Советский писатель. — 1982. — 264 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայտնի է նաև որպես Ռիս-Բերեզարկ
  2. 2,0 2,1 2,2 «Илья Березарк»։ Վերցված է 2019 Սեպտեմբեր 3 
  3. Еврейский молитвенный дом
  4. Березарк И. Мейерхольдовское «наследие» в ленинградских театрах // Театр. — 1938. — № 3. —С. 114.)
  5. «Память рассказывает» 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]