Jump to content

Յան Շպիլրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Շպիլրեյն
Ծնվել էհունիսի 26, 1887(1887-06-26)
Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1938(1938-01-21) (50 տարեկան)
Կոմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Բնակության վայր(եր)ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ և Շտուտգարտի համալսարան
Գործունեության ոլորտմեխանիկա և տենզոր
Ալմա մատերՓարիզի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն և գերմաներեն
Ամուսին(ներ)Սիլվյա Շպիլրեյն
 Yan Nikolaevich Shpil'rejn Վիքիպահեստում

Յան Նիկոլաևիչ Շպիլրեյն (ի ծնե՝ Յակով Նաֆտուլովիչ Շպիլրեյն, ռուս.՝ Ян Николаевич Шпильрейн, հունիսի 26, 1887(1887-06-26), Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1938(1938-01-21), Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային մաթեմատիկոս, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականին Դոնի Ռոստովում։

Կրթությունն ստացել է Դոնի Ռոստովում։ 1907 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, 1911 թվականին՝ Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1911 թվականից Շտուտգարտի համալսարանի դոցենտ[2]։

1918 թվականին Գերմանիայից վերադարձել է Ռուսական կայսրություն, որտեղ դասավանդել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1921 թվականներին աշխատել է Մոսկվայի Արտաքին գիտությունների և տեխնոլոգիայի բյուրոյում, 1921 թվականից՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր։

1930 թվականին միացել է նորաստեղծ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտին։ Մինչև կյանքի վերջը եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ընդհանուր և էլեկտրաֆիզիկական ֆակուլտետների դեկան։

Զբաղվել է վեկտորական հաշվով, տենզորի անալիզով և էլեկտրական ճարտարագիտությունում, ջերմային ճարտարագիտությունում կամ ռադիո ճարտարագիտությունում օգտագործվող այլ մաթեմատիկական մեթոդներով։ ԽՍՀՄ-ում ճարտարագիտական հաշվարկների մեջ օգտագործվող ֆունկցիաների մասին առաջին ձեռնարկի հեղինակն է, առաջիններից է, որ մեխանիկայի դասընթացքում կիրառել է վեկտորական ներկայացումը[3]։

1937 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է, 1938 թվականի հունվարի 21-ին մահապատժի է դատապարտվել՝ Դեմոկրատական կուսակցությանը միանալու պատառով։ Մահապատիժը իրականացվել է նույն օրը։ Ներվել է 1956 թվականի փետրվարի 4-ին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Masjutin, Wassilij Nikolajewitsch». doi:10.1163/9789004337862_lgbo_com_130393. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Евреи на Донской земле » Страница 557 » Литература. Различные темы». www.istmira.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  3. Duren, Smilka Zdravkovska, Peter L. (2007 թ․ մայիսի 16). Golden Years of Moscow Mathematics (անգլերեն). American Mathematical Soc. ISBN 9780821891247.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Шпильрейн Ян Николаевич». www.ihst.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean Spielrein. Lehrbuch der Vektorrechnung nach den Bedürfnissen in der technischen Mechanik und Elektrizitätslehre. Stuttgart: Konrad Wittwer, 1916.
  • Jean Spielrein. Vectorrechnung: Lehrbuch der vektorrechnung nach den bedürfnissen in der technischen mechanik und elektrizitätslehre. 2 verb. und verm. Aufl. Mit 62 textabbildungen und einer formelsammlung. Stuttgart: Verlag von Konrad Wittwer, 1926. — 434 s.
  • Векторное исчисление. Руководство для инженеров и физиков. М.—Л.: Госиздат, 1925. — 324 стр.
  • Современные математические методы в применении к вопросам электротехники и теплотехники. М.-Л.: Объединённое научно-техническое издательство, Главная редакция энергетической литературы, 1936.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Շպիլրեյն» հոդվածին։