Ազատ սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամիտները ձերբակալված իրենց հայացքների համար
Ուիլյամ Բլեյքի «Ալբիոնի դուստրերի տեսիլները», որում նկարիչը քննադատում է աբրահամյան կրոնների մոտեցումն ամուսնությանը

Ազատ սերը հասարակական շարժում է, որն ընդունում է սիրո բոլոր դրսևորումները։ Ազատ սիրո շարժման գլխավոր նպատակն է սերը բաժանել սեռական ազդեցություններից, ինչպիսիք են ամուսնությունը, բեղմնականխումը և ամուսնական դավաճանությունը, համարելով, որ դրանք խնդիրներ են ստեղծում միայն ներգրավված մարդկանց համար և ոչ այլոց[1]։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ սիրո ավանդույթը հիմնականում արտացոլում է ազատական փիլիսոփայությունը, որն ազատություն է փնտրում պետությունից և եկեղեցուց։ Համաձայն այդ գաղափարի՝ չափահաս մարդկանց միությունը օրինական միություն է, որը պետք է հարգեն և ընդունեն մյուս մարդիկ։ Որոշ տեսաբաններ հավելում էին, որ կանայք և տղամարդիկ իրավունք ունեն առանց հասարակական կամ իրավական խոչընդոտների ազատորեն սեռական հաճույք ստանալու, ինչը Վիկտորյական դարաշրջանում արմատական երևույթ էր դիտվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում տարբեր ուտոպիստական խմբեր՝ եսսենները Պաղեստինում[2], ադամիտները Հյուսիսային Աֆրիկայում[3], մազդակյանները Պարսկաստանում[4], կաթարներն Արևմտյան Եվրոպայում[5] քարոզել են ազատ սիրո գաղափարները։

Լուսավորության դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորության դարաշրջանը և Ֆրանսիական հեղափոխությունն ստեղծեցին միջավայր, որտեղ ազատ սիրո գաղափարները կարող էին ծաղկել։ Ազատ սիրո գաղափարը լայն տարածում ստացավ Անգլիայում։ Տասնիններորդ դարավերջին և քսաներորդ դարասկզբին ազատ սիրո գաղափարը լայն տարածում է ստացել նաև ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, ԽՍՀՄ–ում[6][7][8][9][10][11][12]։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1940–ականների վերջից մինչև 1960–ականներ ազատ սիրո գաղափարախոսությունը լայն աջակցություն է ստանում բիթ–սերունդի ներկայացուցիչների կողմից։ 1960–ականների վերջերից՝ սեռական հեղափոխության և կանանց իրավունքների համար փայքարի հերթական փուլով սկսվել է նաև ազատ սիրո գաղափարախոսության նոր փուլը[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]