Ելենա Ստասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Դմիտրիևնա Ստասովա
Елена Дмитриевна Стасова
Stasova2.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3 (15), 1873[1]
ԾննդավայրՍանկտ-Պետերբուրգ
Մահացել էդեկտեմբերի 31, 1966(1966-12-31)[1][2] (93 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունռուս
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Dmitri Stassov?[1]
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Elena Stasova Վիքիպահեստում

Ելենա Դմիտրիևնա Ստասովա (հոկտեմբերի 3 (15), 1873[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 31, 1966(1966-12-31)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուսական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

1898 թվականից աշխատել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում»։ 1901 թվականից՝ «Իսկրայի» գործակալ։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում, Օրյոլում, Կիևում, Սմոլենսկում, Մոսկվայում, Մինսկում, Վիլնոյում (Վիլնյուս1904-1906 թվականներին եղել է կուսակցության ԿԿ-ի Հս․ բյուրոյի, ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի, ՌՍԴԲԿ ԿԿ-ի ռուսական բյուրոյի քարտուղար։ 1905-1906 թվականներին աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ-ում (Ժնև), մասնակցել՝ «Պրոլետարի» թերթի հրատարակմանը։ 1907-1912 թվականներին՝ պրոպագանդիստ, ՌՍԴԲԿ ԿԿ ներկայացուցիչը Թիֆլիսում, ՌՍԴԲԿ Համառուսաստանյան 6-րդ (Պրագայի, 1912) կոնֆերանսում հաստատվել է որպես ԿԿ-ի թեկնածու՝ ԿԿ-ի անդամ կոոպտացվելու համար։ Բազմիցս ձերբակալվել է, 1913-1916 թվականներին եղել է աքսորում (Ենիսեյի նահանգ)։ 1917 թվականի փետրվար-1920 թվականի մարտին՝ եղել է կուսակցության ԿԿ-ի քարտուղար։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը և իրականացմանը. ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամության թեկնածու։ 1918 թվականին՝ Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի (ՉԿ) նախագահության անդամ, ՌԿ(բ) կ ԿԿ-ի Պետրոգրադի բյուրոյի անդամ։ 1920-1921 թվականներին ՌԿ(բ) կ Պետրոգրադի կոմիտեի կազմբաժնի վարիչ։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարի (Բաքու, 1920) նախապատրաստմանը և աշխատանքներին, ընտրվել ՌԿ(բ) կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի անդամ։ 1921 թվականներից աշխատել է Կոմինտերնում։ 1927-1937 թվականներին՝ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության (ՄՕՊՌ) ԳԿ-ի նախագահի տեղակալ և ՍՍՀՍ ՄՕՊՌ-ի ԿԿ-ի նախագահ։ 1935-1943 թվականներին աշխատել է Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովում։ 1934 թվականին մասնակցել է համաշխարհային հակառազմական և հակաֆաշիստ, կանանց կոմիտեի ստեղծմանը։ 1938-1946 թվականներին եղել է «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» («Интернациональная литература», անգլերեն և ֆրանսերեն լեզուներով) ամսագրի խմբագիրը։ 1946 թվականից զբաղվել է հասարակական-գրական գործունեությամբ։ Կուսակցության 7-9, 15-19 և 22 համագումարների պատգամավոր, 7-8-ում՝ ընտրվել է ԿԿ-ի, 16-ում՝ ԿՎԻ-ի անդամ։ Եղել է Համաոուսաստանյան ԿԳԿ և ՍՍՀՍ ԿԳԿ-ի անդամ։ Բազմաթիվ հոդվածների և հուշերի հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 107 CC-BY-SA-icon-80x15.png