ՄՕՊՌ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄՕՊՌ
MOPR.jpg
Տեսակ կազմակերպություն
Հիմնադրված 1922
Լուծարված 1941
Գլխավոր քարտուղար Յուլիան Մարխլևսկի և Ելենա Ստասովա
Հիմնադիր Կոմունիստական ինտերնացիոնալ

ՄՕՊՌ («ռուս.՝ Международная организация помощи борцам революции») (МОПР), հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպություն։ Կապիտալիստական երկրներում կոչվել է Միջազգային կարմիր օգնություն։ Գործել է 1922—1947 թվականներին։ Ստեղծվել է Կոմինտերնի IV կոնգրեսի որոշմամբ։ Նպատակն էր՝ պաշտպանել աշխատավորներին սպիտակ տերրորից, օգնել (նյութապես, իրավաբարոյապես) քաղաքացի վտարանդիներին, զոհված հեղափոխականների ընտանիքներին։ 1932 թվականին միավորել է 70 ազգային սեկցիա՝ 14 միլիոն մարդ։ 1923—1939 թվականներին նախաձեռնել և կազմակերպել է բողոքի միջազգային կամպանիաներ ի պաշտպանություն իտալացի բանվորներ Ն․ Սակկոյի և Բ․ Վանցետիի, հակաֆաշիստներ Գեորգի Դիմիտրովի, Էռնեստ Թելմանի, Ա․ Գրամշիի և ուրիշների։ ՄՕՊՌ-ի ակտիվ գործիչներից են եղել Չու․ Մարխլևսկին, Պ․ Լեպեշինսկին, Վ․ Միցկյավիչ յուս-Կապսուկասը, Կլարա Ցետկինը, Սեն Կատայաման, Վ․ Պիկը և ուրիշներ։ 1937 թվականին կազմակերպության ղեկավարությունը Մոսկվայից տեղափոխվել է Փարիզ (մինչև 1939 թվականը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939—1945) միջազգային առումով կազմակերպության գոր ծունեությունը դադարել է։ ՍՍՀՄ սեկցիան գործել է մինչև 1947 թվականը։ Կարմիր օգնության ազգային կազմակերպություններ են գործում Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ ՄՕՊՌ-ի աշխատանքները ղեկավարել է գործադիր կոմիտեն։ Տպագիր օրգանն է եղել «ՄՕՊՌ» («МОПР») ամսագիրը (1929 թվականից)։ 1936 թվականից՝ «Եդինստվո» («Единство»), ընդհանուր առմամբ հրատարակել է մոտ 90 անուն ամսագիր, թերթ, բյուլետեն։ Հայաստանում 1930—1934 թվականին լույս է տեսել «ՄՕՊՌ-ի դրոշը» ամսագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102 CC-BY-SA-icon-80x15.png