Jump to content

Լիկվիդատորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիկվիդատորություն (ռուս.՝ Ликвидаторство), ռուսական առաջին հեղափոխության պարտությունից և դրան հաջորդած ռեակցիայի տարիներին (1907—1910) Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) ներսում առաջացած ռևիզիոնիստական, օպորտունիստական ուղղություն, որի կողմնակից ներկայացուցիչները հանդես էին գալիս իրավական ձևերով քաղաքական գործունեության սահմանափակման օգտին

Լիկվիդատորների պարագլուխներն էին մենշևիկյան թևի առաջնորդներ Պավել Աքսելրոդը, Ֆյոդոր Դանը, Յուրի Լարինը, Վլադիմիր Ցենդերբաումը, Յուլի Մարտովը, Ալեքսանդր Պոտրեսովը և ուրիշներ։ Համախմբվելով «Նաշա զարյա» (Наша заря) ամսագրի շուրջը, արդեն 1908 թվականին հուլիսին լիկվիդատորությունը ձևավորվեց որպես գաղափարաքաղաքական հոսանք։ Լիկվիդատորները պնդում էին, որ ստոլիպինյան ռեֆորմը լուծում է ագրարային հարցը, որ Պետական դուման խաղաղ ճանապարհով ռեֆորմի է ենթարկում ցարիզմը և դրանով իսկ վերանում է նոր հեղափոխության անհրաժեշտությունը։

Լիկվիդատորների հետ կուսակցության դեմ այլ դիրքերից հանդես էին գալիս օտզովիստները և ցենտրիստները։ 1912 թվականին երեք օպորտունիստական հոսանքները մտան Լև Տրոցկու ստեղծած օգոստոսյան հակակուսակցական բլոկի մեջ։ ՌՍԴԲԿ 6 (Պրահայի) համառուսաստանյան կոնֆերանսը (1912) կուսակցությունից վտարեց Լիկվիդատորներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 615