Պավել Աքսելրոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Աքսելրոդ
Pavel Axelrod.jpg
Ծնվել է օգոստոսի 25, 1850(1850-08-25) կամ 1849
Ծննդավայր Pochep, Mglin County, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 16, 1928(1928-04-16)
Մահվան վայր Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Զեմլյա ի վոլյա, Black Repartition, Emancipation of Labour և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Pavel Axelrod Վիքիպահեստում

Պավել Բորիսովիչ Աքսելրոդ (օգոստոսի 25, 1850(1850-08-25) կամ 1849, Pochep, Mglin County, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1928(1928-04-16), Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), սոցիալ–դեմոկրատ, մենշևիկյան կուսակցության պարագլուխներից։ 1870-ական թվականներին նարոդնիկ։ 1883 թվականից «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից եղել է «Իսկրա» թերթի խմբագրության կազմում։ Դեռ 1883-1903 թվականներին նրա մի շարք աշխատություններում գյուղացիության և լիբերալ բուրժուազիայի դերի գնահատման հարցում զգացվում էին մենշևիզմի սաղմերը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903) Աքսելրոդ մենշևիկների պարագլուխներից և տեսաբաններից էր։ II Ինտերնացիոնալի ակտիվ գործիչներից, հանդես էր գալիս ռեֆորմիստական տեսակետներով, իսկ ռեակցիայի տարիներին լիկվիդատորության գաղափարախոսն էր։ 1917 թվականին պաշտպանում էր ժամանակավոր կառավարությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացավ Ռուսաստանից և դարձավ սովետական իշխանության կատաղի հակառակորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png