Նոր կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենսիս Բենջամին Ջոնսթոն
«Նոր կնոջ կերպարով ինքնանկար» (1896)

Նոր կին, ռուս հեղափոխական և կանանց հարցերով բոլշևիզմի հանրահայտ տեսաբան Ալեքսանդրա Կոլոնտայի կոնցեպտը, որը 1913 թվականին տպագրվել է համանուն հոդվածի մեջ։ Այն ավելի ուշ՝ 1919 թվականին տպագրվել է «Նոր բարոյականություն և բանվորական դասակարգ» ժողովածուում։ Համարվում է 20-րդ դարի սկզբի սոցիալիստական և ֆեմինիստական մտքի կարևոր դրսևորումներից մեկը[1]։ Հոդվածում Կոլոնտայը գրում է Գերհարդ Հաուպտմանի, Թոմաս Մանի, Գրետա Մեյզել Հեսի, Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկի գեղարվեստական ոճի վերաբերյալ։ Կոլոնտայի մոտ գաղափարի հիմքերը գալիս են նրանից, որ կնոջն իրավահավասար համարելը չի նշանակում նրան իրավահավասար դարձնել։ Ըստ Կոլոնտայի՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացումից զատ, առկա է սեռերի միջև հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն։ Կոլոնտայը կարծում էր, որ կապիտալիզմը և Հոկտեմբերյան հեղափոխությունը եղել են անհրաժեշտ պայմաններ՝ ամբողջ աշխարհում նոր կնոջ կերպարի ստեղծման և զարգացման համար[1][2]։

Մինչ Կոլոնտայը նոր կնոջ կերպարի մասին գրել են Ժորժ Սանդը, Հենրիկ Իբսենը, Նիկոլայ Չեռնիշևսկին և Իվան Տուրգենևը։ Այսպես, 1900 թվականին «Жизнь» ամսագրում հրապարակվել է Լեսյա Ուկրաինկայի «Նոր հնարավորություններ և հին ստվերներ» հոդվածը, որի ենթավերնագրերից մեկը կոչվում էր «Արևմտաեվրոպական բելետրիստիկայի նոր կինը»[3]։

Անգլալեզու գրականության մեջ նոր կնոջ վերաբերյալ առաջին հիշատակումները թվագրվում են Մարիա Էջուորտի «Բելինդա» նովելին (1801) և Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգի «Ավրորա Լի» վեպին (1856)։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կնոջ ծաղրանկար, 1901 թվական։

Խոսելով նոր կնոջ տեսակի մասին՝ Կոլոնտայը քննադատում է կնոջ ավանդական կերպարը, որը նպաստում է կնոջ նկատմամբ տղամարդու սպառողական վերաբերմունքին և անձնական նպատակներին հասնելու համար նրա օգտագործմանը[4]։ Ի հակադրումն ավանդական մոդելի, նոր կինը «հանրության մեջ հրաժարվում է խաղալ երկրորդական դեր», «ցանկանում է դառնալ իրավահավասար և լիարժեք անձնավորություն»[5]։ Կոլոնայը գրում է, որ նոր կնոջ կերպարին լավագույնս համապատասխանում են «չամուսնացած կանայք», որոնք ի տարբերություն անցյալի կանանց, առաջին հերթին չեն համարվում «կանայք», որոնք համարվում են իրենց ամուսինների ստվերը և լրացումները[4]։

Իր հոդվածում Կոլոնտայը խոսում է «նոր որակների» մասին, որոնք իր մեջ պետք է դաստիարակի կինը․

  • Հաղթահարել սեփական զգացմունքները և մշակել ներքին կարգապահություն,
  • Հարգանք ցուցաբերել ուրիշների ազատության և զգացմունքների նկատմամբ։ «Քո ազատության վերաբերյալ հարգանքի պահանջն, սովորեցնում է հարգել նաև այլոց ազատությունը»[6]։
  • Նոր կինը «ցանկանում և փնտրում է իր անձի, իր հոգու նկատմամբ հոգատար վերաբերմունք։ Նա չի հանդուրժում բռնապետություն»[6]։
  • Նոր կինը ինքնուրույն անձնավորություն է։ «Ժամանակակից նոր կինը ոչ միայն չի վախենում ինքնուրույնությունից, այլև սովորում է այն գնահատել այնքանով, ինչքանով սեփական հետաքրքրությունները դուրս են գալիս ընտանիքի, տան, սիրո սահմաններից»[6]։
  • Նոր կինը չի թաքցնում իր սեռականությունը։ Նա դեմ է տղամարդու նկատմամբ «երկակի բարոյականությանը»[1]։

Կոլոնտայն այդ գաղափարները նկարագրում է իր «Կոտրվածք ունեցող կինը» (1923), «Աշխատասեր մեղուների սերը» (1923) վեպերի և «Մեծ սեր» (1927) պատմվածքների մեջ[1]։

Հանրային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոնտայի նոր գաղափարները և նրա գեղարվեստական ոճը հանրության շրջանում առաջացրել են ակտիվ քննարկումներ[7] և բազմիցս ենթարկվել գաղափարախոսական հարձակումների՝ որպես խորհրդային նոր հանրությանը վնասող գործոն[8]։ Մինչ օրս արևմտյան ֆեմինիստները Կոլոնտայի աշխատությունները դասում են Օլիմպիա դե Գուժի և Սիմոնա դը Բովուարի աշխատությունների հետ նույն շարքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Осипович Т. «Новая женщина» в беллетристике Александры Коллонтай, 19.03.2011.
  2. А. Коллонтай Избранные статьи и речи. — Что дал Октябрь женщине Запада. — Политиздат, 1972 (октябрь 1927).(չաշխատող հղում)
  3. Леся Украинка Новые перспективы и старые тени (русский) // Жизнь. — 1900. — № 12. — С. 196—213.
  4. 4,0 4,1 Alexandra Kollontai։ «New Woman, from The New Morality and the Working Class»։ www.marxists.org։ Վերցված է 2018-07-01 
  5. Осипович, Т, 1993 Коммунизм, феминизм, освобождение женщин и Александра Коллонтай, [18-03-2011].
  6. 6,0 6,1 6,2 Коллонтай А. Новая мораль и рабочий класс. М., 1919, с. 19.
  7. 7,0 7,1 «Айвазова С. Г. Идеология "новой женщины": Смена вех // Айвазова С. Г. Русские женщины в лабиринте равноправия.»։ www.owl.ru։ Վերցված է 2018-07-01 
  8. Буднев, Ф, Половая Революция стр. 248—249, [19-03-2011].